The Armenian Institute of International and Security Affairs - AIISA

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • The Armenian Institute of International and Security Affairs - AIISA
Directions Contact the organization

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA Тհe AIISA is about: Comprehensive Monitoring, Risk Assessment, In-Depth Analysis, Strategic Forecast, Policy Implications and Crisis Management

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ՝


1) անվտանգությունը պետության (օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, կենտրոնական կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների), հասարակության, նրանց հանրակարգերի ու համակարգերի (պաշտպանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, տեղեկատվական և այլն), ինչպես նաև քաղաքացու համար ներքին ու արտաքին միջավայրերի՝ որևէ սպառնալիքից ազատության վիճակն է.

2) երկրի ինքնիշխանությունը, ինքնիշխան քաղաքականություններ վարելու ազատությունը, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ողջամիտ ու մարդակենտրոն հանրային քաղաքականություններ կյանքի կոչելու կարողությունը, գիտակից, ինքնորոշված, իրավատեր և ռիսկերից ապահովագրված քաղաքացին ու հասարակությունը ազգային անվտանգության թե’ առարկա, թե’ ցուցիչ, թե’ անկյունաքարեր են.

3) երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունները, պետության, հասարակության և քաղաքացու, ինչպես նաև՝ հասարակական համակարգերի անվտանգությունները սերտորեն փոխկապակցված ու փոխլրացնում են միմյանց.

4) գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները ազդում են երկրի ներքին կայունության ու ազգային անվտանգության վրա և հակառակը.

5) անվտանգության քաղաքականությունը ոչ միայն նշված օբյեկտների համար առկա և հնարավոր սպառնալիքների ու վտանգների կառավարումն է՝ դրանք կանխատեսելու, մեղմելու կամ չեզոքացնելու գործառույթների միջոցով, այլև ազգային զարգացման ու առաջընթացի (քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական, մշակութային, մարդկային և այլ) ապահովումն է.

6) հասարակությունն ու անհատը ոչ միայն անվտանգության սպառող են, այլև կարող են հանդես գալ որպես դրա ապահովող, երբ գիտակցում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը, գիտելիքը և իրավունքը՝ նպաստելով կայուն զարգացող, ժողովրդավարական Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ու առաջընթացին և կայուն տարածաշրջանի հեռանկարի իրագործմանը.

7) հանրության և քաղաքացիների առավելագույն տեղեկացվածությունն ու իրազեկվածությունը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ազդող ներքին ու արտաքին զարգացումներից, նրանց մասնակցությունը հասարակական-քաղաքական օրակարգի ձևավորմանն ու որոշումների կայացմանը անվտանգության ապահովման և ժողովրդավարական կառավարման կարևոր տարր է.

8) պետության, հասարակության, նրանց համակարգերի ու հանրակարգերի, ինչպես նաև՝ քաղաքացու անվտանգության վրա ազդող գործընթացների վրա պետք է ներազդել այնտեղ և երբ պետք է, այն մարդկանցով և հանրակարգերով, որոնք կարղ են, այն ձևով ու մեթոդներով, որոնք համաչափ են օբյեկտի և իրավիճակի զգայունություններին.

9) միջազգային ու ազգային հարցերում որոշումների ընդունումը պետք է հենվի վստահելի, հիմնավոր և ծանրակշիռ հետազոտությունից բխող իմացության և գիտելիք վրա.

10) իշխանության մասին մարդկանց իմացության սահմանների ընդլայնումը նրանց օժտում է գիտելիքի իշխանությամբ և գործընթացների վրա ազդելու կարողությամբ:

Ուղիղ եթեր 20։15-ին ՄԱՀՀԻ յութուբյան ալիքովԹուրք-ադրբեջանական տանդեմի ճեղքվածքը՝ հնարավորությո՞ւն Հայաստանի համարՎերլուծ...
03/10/2026

Ուղիղ եթեր 20։15-ին ՄԱՀՀԻ յութուբյան ալիքով

Թուրք-ադրբեջանական տանդեմի ճեղքվածքը՝ հնարավորությո՞ւն Հայաստանի համար

Վերլուծելու ենք Թուրքիայում և Ադրբեջանում ծավալվող դիսկուրսները, որոնք հաջորդել են Իլհամ Ալիևի՝ "Նոր Ադրբեջան" կուսակցության համագումարում արած հայտարարությանը, և գնահատելու ենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կամ սահմանի բացման հարցում փոքր քայլերով առաջ գնալու հնարավորությունը

Ստյոպա Սաֆարյանը վերլուծում է Թուրքիայում և Ադրբեջանում ծավալվող դի...

01/10/2026
01/10/2026
30/09/2026

ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանն այսօր մասնակցել է ՀՀ ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստին, որի օրակագի հարցն էր Երևան քաղաքի խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման
ուղղությամբ համատեղ գործողությունների շուրջ քննարկումը։ Նիստի ու օրակարգային հարցի նախաձեռնությամբ հանդես էր եկել «Այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացման» և «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունների հիմնադիր-նախագահ Արման Անտոնյանը։ Սաֆարյանը ելույթ է ունեցել և առաջարկություններ ներկայացրել խնդրո առնչությամբ։
https://www.youtube.com/watch?v=vEddSRjLWKc

Ստյոպա Սաֆարյանը Ա1+-ի "«Թեմա» Սահմանազատումը խաղաղությա՞ն, թե՞ նոր լարվածության գործիք" քնարկման ուղիղ եթերում
18/09/2026

Ստյոպա Սաֆարյանը Ա1+-ի "«Թեմա» Սահմանազատումը խաղաղությա՞ն, թե՞ նոր լարվածության գործիք" քնարկման ուղիղ եթերում

«Թեմա»․ Սահմանազատումը խաղաղությա՞ն, թե՞ նոր լարվածության գործիք․ քննարկում ուղիղ եթերում

ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը Մեհրաբյան Օնլայնի հյուր
18/09/2026

ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը Մեհրաբյան Օնլայնի հյուր

Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website - https://www.1in.amFaceb...

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը որպես բանախոս հանդես եկավ Երևանում կայացած «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն...
18/09/2026

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը որպես բանախոս հանդես եկավ Երևանում կայացած «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովի պանելային քննարկմանը, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» ՀԿ-ն:

Address

Yerevan
0009

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when The Armenian Institute of International and Security Affairs - AIISA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to The Armenian Institute of International and Security Affairs - AIISA:

Shortcuts

Share