Haiky Serund NGO 《Հայկի Սերունդ》ՀԿ

  • Home
  • Haiky Serund NGO 《Հայկի Սերունդ》ՀԿ

Haiky Serund NGO 《Հայկի Սերունդ》ՀԿ Haiky Serund NGO
Republik of Artsakh Արցախի Հանրապետություն

Youth NGO Երիտասարդական Հասարակական Կազմակերպություն

Հարգելի’ «Հայկի Սերունդ» ՀԿ անդամներ,խոր ցավով տեղեկացնում ենք, որ երկրային կյանքին  հրաժեշտ է տվել  մեր կազմակերպության...
10/06/2025

Հարգելի’ «Հայկի Սերունդ» ՀԿ անդամներ,
խոր ցավով տեղեկացնում ենք, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել մեր կազմակերպության ավագ ընկեր և բարեկամ, արժանապատիվ հայ ՎԱՀԻԿ ՆԱՅԻՐՅԱՆԸ։

Պարոն Վահիկ Նայիրյանն իր անուրանալի մեծ ավանդն է ունեցել Արցախում «Հայորդիներ» սկաուտական շարժման կայացման գործում։

Վահիկ Նայիրյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 18:00-ից՝ Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունիսի 12-ին՝ ժամը 14:00-ին՝ Աբովյանի Սարալանջի գերեզմանատանը։

«Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության վարչությունն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում պարոն Վահիկ Նայիրյանի հարազատներին:

21/03/2025

Մեծ հանրահավաք ի պաշտպանություն արցախցիների իրավունքների

Սիրելի’ արցախահայեր և Արցախի ցավը իրենը համարող աշխարհասփյուռ հայեր,

«Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ ստեղծված և Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» հայտարարում է Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաքի մասին։

Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, կբարձրաձայնվեն հետևյալ խնդիրները.

1. Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում
2. Տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ
3. Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ
4. Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ

Միացի’ր հանրահավաքին, եթե այս խնդիրները նաև քեզ են հուզում։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Address

Sasunci Davit 15, Stepanakert, NKR ԼՂՀ, ք. Ստեպանակերտ. Սասունցի Դավիթ 15

375000

Alerts

Be the first to know and let us send you an email when Haiky Serund NGO 《Հայկի Սերունդ》ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your organization to be the top-listed Non Profit Organization?

Share