«Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպություն

  • Home
  • «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպություն
Contact the organization

«Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Charitable organisation, .

«Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2021 թվականին, Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում անմահացած Ալեն Մարգարյանի հիշատակին։ Այն ստեղծվել է ալենական գաղափարների, ուսման նկատմամբ Ալենի բացառիկ ուշադրության գիծը շարունակելու համար։ ՀԿ-ի նպատակն է՝ կրթաթոշակ տրամադրելով աջակցել երիտասարդներին Հայաստանում և արտասահմանում որակյալ կրթություն ստանալու համար։

Սիրելի՛ մանկավարժներ,սիրելի՛ «Ալենյան լույսի ջահակիրներ»։Մանկավարժի աշխատանքի ամենագեղեցիկ պահերից մեկն այն է, երբ երեկ ...
05/10/2026

Սիրելի՛ մանկավարժներ,
սիրելի՛ «Ալենյան լույսի ջահակիրներ»։

Մանկավարժի աշխատանքի ամենագեղեցիկ պահերից մեկն այն է, երբ երեկ դեռ իր ուժերին չհավատացող երեխան այսօր ասում է՝ «Ես կարող եմ»։ Այդ երկու բառերի հետևում Ձեր համբերությունն է, Ձեր նվիրումը, երբեմն էլ՝ այն հավատը, որ Դուք ունեցել եք երեխայի հանդեպ, երբ նա դեռ չէր հավատում ինքն իրեն։

Այսօր որպես «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր և որպես մեծ ընթերցասեր, կրթության առաջամարտիկ, երիտասարդ բայց ՄԵԾ մանկավարժ Ալեն Մարգարյանի մայր՝ սրտանց շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը։

Ալենը մեծ սեր ուներ կրթության, գրքի և մարդու մտքի զարգացման հանդեպ։ Նա ասում էր․ «Կյանքի իմաստը վաղվա օրվա ավելի լավը լինելու հավատի մեջ է»։

Սիրելի՛ մանկավարժներ, հենց Դուք այդ ավելի լավ վաղվա օրը ստեղծում, հենց Ձեր ուսերին է դրված մեր հասարակության ամենածանր ու պատասխանատու բեռը։

Այսօր առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ դիմել «Ալենյան լույսի ջահակիր» մանկավարժներին։

Շնորհակալ եմ, որ երեխաներին առաջնորդում եք դեպի գիրքը, օգնում նրանց սիրել ընթերցանությունը, շնորհակալ եմ, որ Ալենի անունը կապում եք ապրող գաղափարի հետ՝ կրթվել, ստեղծել և աշխարհին օգտակար լինել։

Ինձ՝ որպես Ալենի մայր, անչափ թանկ է տեսնել, թե ինչպես է նրա սերը գրքի ու գիտելիքի հանդեպ շարունակվում երեխաների մեջ՝ նաև Ձեր շնորհիվ։ Յուրաքանչյուր երեխա, որ հետաքրքրությամբ բացում է գիրքը, յուրաքանչյուր պատանի, որ համարձակվում է երազել ու սովորել, նոր իմաստ է տալիս մեր ճանապարհին։

«Ալենյան լույսի ջահակիր» անունը կրելով՝ Դուք այդ լույսը հասցնում եք նոր սրտերի։ Եվ որքան շատ երեխաներ սկսեն սիրել գիտելիքը, այնքան ավելի ամուր կլինի մեր երկրի ապագան։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ և Ձեր աշխատանքի արժանի գնահատանք։ Թող Ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք հոգատարությամբ կվերաբերվեն նաև Ձեզ։ Թող Ձեր աշակերտների առաջընթացը հաճախ հիշեցնի, թե որքան անհրաժեշտ ու արժեքավոր է Ձեր գործը։

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի՛ մանկավարժներ։

Թող Ալենյան լույսը շարունակի ապրել Ձեր աշակերտների մտքերում, նրանց ընտրություններում և նրանց բարի գործերում։

Ուղիղ 6 տարի առաջ, սեպտեմբերի 30-ին, Ալեն Մարգարյանը բռնեց հավերժի ճամփան...Նրա անվան բազում հերոսական հատկանիշների կողք...
28/09/2026

Ուղիղ 6 տարի առաջ, սեպտեմբերի 30-ին, Ալեն Մարգարյանը բռնեց հավերժի ճամփան...

Նրա անվան բազում հերոսական հատկանիշների կողքին ավելացան «Արցախի Հերոս», «Ոսկե Արծիվ» շքանշանակիր կոչումները💔

Ալենը ընտրեց փառքի ուղին, Ալենը բոլորիս թողեց հայրենիքը անսահման ու անվերապահ սիրելու պատգամը...

Սեպտեմբերի 30-ին Ալենասերների միասնական այցը դեպի Եռաբլուր նախատեսվում է ժամը 15:00-ին🇦🇲

Սիրելի´ Ալենասերներ, սիրելի´ ընկերներ ու հետևորդներ, շուտով  շաաա՜տ հետաքրքիր ԱՆԱԿՆԿԱԼ է սպասվում🤗Մենք չենք բացի փակագծե...
24/09/2026

Սիրելի´ Ալենասերներ, սիրելի´ ընկերներ ու հետևորդներ, շուտով շաաա՜տ հետաքրքիր ԱՆԱԿՆԿԱԼ է սպասվում🤗

Մենք չենք բացի փակագծերը, բայց Դուք մեկնաբանություններում արդեն կարող եք գրել` ի՞նչ անակնկալ է մոտենում ⬇️

Ալենյան հանդիպում✨Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ գրադարանում կկայանա «Ալենյան հանդիպում»՝ նվիրված Արցախի հերոս Ալե...
17/09/2026

Ալենյան հանդիպում✨

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ գրադարանում կկայանա «Ալենյան հանդիպում»՝ նվիրված Արցախի հերոս Ալեն Մարգարյանին։

Հանդիպման ընթացքում կքննարկվի «Բոլորիս Ալենը» գիրքը, որը պատմում է Ալենի կյանքի, անցած ճանապարհի, արժեքների ու մարդկային կերպարի մասին։

Հանդիպման հատուկ հյուրն է Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ով կկիսվի որդու մասին հիշողություններով ու պատմություններով՝ հնարավորություն տալով ներկաներին Ալենին ճանաչելու ոչ միայն որպես հերոսի, այլև որպես մարդու՝ իր երազանքներով, գաղափարներով ու աշխարհընկալմամբ։

📅 Սեպտեմբերի 25, ժամը 15:00
📍 ԵՊՀ գրադարան, 403 ընթերցասրահ

«Ալենյան հանդիպում»՝ ևս մեկ առիթ ճանաչելու Ալենին, խոսելու նրա մասին ու շարունակելու այն արժեքների ճանապարհը, որ նա թողել է։

15/09/2026

Շուտով, շագ շուտով ուրախալի նորությամբ ենք կիսվելու✨

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ,հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ,Սեպտեմբերի 1-ը պարզապես նոր ուսումնական տարվա սկիզբը չէ։ ...
31/08/2026

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ,
հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ,

Սեպտեմբերի 1-ը պարզապես նոր ուսումնական տարվա սկիզբը չէ։ Այն նոր նպատակների, բացահայտումների և հաջողությունների ճանապարհի մեկնարկն է։

Կրթությունը մարդու ամենաամուր հենարանն է։ Այն ոչ միայն գիտելիք է տալիս, այլև ձևավորում է մտածողություն, արժեքներ և պատասխանատվություն՝ սեփական ապագայի ու հայրենիքի հանդեպ։

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մաղթում եմ, որ այս ուսումնական տարին ձեզ համար դառնա հետաքրքիր բացահայտումների, նոր ձեռքբերումների և համարձակ երազանքների տարի։ Երբեք մի՛ վախեցեք հարցեր տալուց, սխալվելուց և նորից փորձելուց, քանի որ հենց այդ ճանապարհով են ծնվում մեծ հաջողությունները։

Հարգելի՛ ուսուցիչներ, շնորհակալություն ձեր նվիրումի, համբերության և անգնահատելի աշխատանքի համար, շնորհակալություն մեր լուսավոր առաքելության աջակիցը լինելու համար։ Ձեր փոխանցած յուրաքանչյուր գիտելիք ու արժեք ներդրում է մեր երկրի ապագայի մեջ։

Սիրելի՛ ծնողներ, շարունակե՛ք լինել ձեր երեխաների ամենամեծ աջակցությունն ու հավատալ նրանց ուժերին։ Երբ երեխան զգում է ընտանիքի վստահությունն ու սերը, նրա առջև բացվում են ամենաբարձր գագաթները։

Որպես Ալենի մայր և Ալենյան կրթական ու մշակութային ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպության հիմնադիր՝ խորապես հավատում եմ, որ կրթության մեջ ներդրված յուրաքանչյուր ջանք փոխում է ոչ միայն մեկ երեխայի, այլև ամբողջ հասարակության ապագան։

Թող նոր ուսումնական տարին բոլորիս համար լինի խաղաղ, լուսավոր և ձեռքբերումներով լի։

Բարի՛ ուսումնական տարի և հաջող ընթացք դեպի նոր բարձունքներ։ Nazeli Terteryan

Երեխաներին Արցախի հերոս Ալեն Մարգարյանի գրքերը նվիրելու ճիշտ ժամանակն է📚«Բոլորիս Ալենի հեքիաթները»՝ փոքրերի համար💛«Բոլոր...
25/08/2026

Երեխաներին Արցախի հերոս Ալեն Մարգարյանի գրքերը նվիրելու ճիշտ ժամանակն է📚
«Բոլորիս Ալենի հեքիաթները»՝ փոքրերի համար💛
«Բոլորիս Ալենը» ՝ պատանիների համար💛
Այս գրքերը նրանց կօգնեն մեծանալ Ալենյան արժեհամակարգով, լինել կրթության առաջամարտիկ, ինչպես Ալենը, լինել մեծ ընթերցասեր, ինչպես Ալենը, լինել մեր ժամանակների ֆենոմեն, ինչպես Ալենը👏
Գնելով գրքերը՝ Դուք նաև մասնակիցը կլինեք ՄԵԾ ԲԱՐԵԳՈՐԾՈւԹՅԱՆ, քանի որ գրքերի վաճառքի ողջ հասույթն ուղղվում է կրթության և գիտության ոլորտում բարեգործությանը📈
Փնտրե՛ք գրախանութներում✅

Այս անգամ հրավերով էր հանդես եկել Լոռու մարզային գրադարանը🥰Ֆանտաստիկ  գունեղ ու ջերմ Ալենյան միջոցառում, որում հոգի էին ...
21/08/2026

Այս անգամ հրավերով էր հանդես եկել Լոռու մարզային գրադարանը🥰
Ֆանտաստիկ գունեղ ու ջերմ Ալենյան միջոցառում, որում հոգի էին դրել թե՛ մանկավարժական կազմը, թե՛ տաղանդավոր փոքրիկները ու բեմադրել Բոլորիս Ալենի հեքիաթները🥰

Երեխաների արտիստիզմը, բեմի ձևավորումն ու մանկավարժների վառ երևակայության համադրությունը ներկաներին տեղափոխեցին հեքիաթների աշխարհ☺️

Ինչպես միշտ՝ տիկին Նազելին դատարկաձեռն չէր այցելել և հաճելի անակնկալներ էր պատրաստել երեխաների համար🎁

Շնորհակալություն սիրելի կազմակերպիչներին անմոռանալի միջոցառման համար👏 Nazeli Terteryan Գիտունիկ Ուսումնական Կենտրոն

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպություն:

Shortcuts

  • Want your organization to be the top-listed non profit organization?

Share