Hrant's Ark Foundation Հրանտի Արկ Հիմնադրամ

Hrant's Ark Foundation Հրանտի Արկ Հիմնադրամ Մարդասիրական, կրթական, համայնքային և կենդանիների պաշտպանության նախաձեռնություններ՝ ավելի բարի հասարակության համար։
(4)

📣 Դարձի՛ր COP17 -ի կամավոր2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվե...
07/08/2026

📣 Դարձի՛ր COP17 -ի կամավոր

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը` CBD COP17-ը` համախմբելով երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, լրագրողներին և հազարավոր հյուրերի։

Սա բացառիկ հնարավորություն է՝ դառնալու համաշխարհային նշանակության իրադարձության մի մասը, ձեռք բերելու արժեքավոր փորձ, նոր գիտելիքներ և ներգրավվելու միջազգային թիմային աշխատանքի մեջ։

📍Կարևոր է իմանալ․

☑️ Հայտի լրացումը չի նշանակում ծրագրում ավտոմատ ընդգրկում։
☑️ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն ընտրության հաջորդ փուլ։
☑️ Նախապատրաստական բոլոր հանդիպումներին և դասընթացներին մասնակցությունը պարտադիր է։
☑️ Կամավորների համար կապահովվեն սնունդ, մասնակցության հավաստագիր, գիշերային ժամերին տեղափոխում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների պաշտոնական ծանուցում՝ ամենաբարձր գերատեսչական մակարդակով։
☑️ Հայտի լրացումը կտևի ընդամենը 5–10 րոպե։

Եթե ցանկանում ես դառնալ այս պատմական իրադարձության մասնակիցը և քո ներդրումն ունենալ բնության պահպանության համաշխարհային օրակարգում, գրանցվի՛ր այսօր։

🔗 Գրանցման հայտադիմումը՝

https://docs.google.com/forms/u/0/d/1-QvWVL3jn13uqQmU7vll5kbrx2mzShHYDmhFdqit8A8/viewform?edit_requested=true

📞 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝

Կարլեն Բդոյան
📱 +374 93 049745

Մարիա Ղուկասյան
📱 +374 98 255993

Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՀուլիսի 22-ին՝ ժամը 09։30-ին, Շիրակի մարզային օպերա...
24/07/2026

Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Հուլիսի 22-ին՝ ժամը 09։30-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռ բնակավայրի 1-ին փողոցում արագիլի ձագն ընկել է բնից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արագիլի ձագին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։

Hrant's Ark Foundation Հրանտի Արկ Հիմնադրամ
Hrant’s Ark Rescue & Rehabilitation Center
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն - Rescue Service of the MIA of the RA

Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Հուլիսի 22-ին՝ ժամը 09։30-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռ բնակավայրի 1-ին փողոցում արագիլի ձագն ընկել է բնից։

Մանրամասները՝ https://rescue.mia.gov.am/articles/news/stork

09/07/2026

💫 Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու «Ճախրուկ» միջազգային 6-րդ փառատոնին։

Օգոստոսի 2-ին եկեք բոլորս միանանք Ճախրուկների հոգու թռիչքին՝ Լոռու մարզի Օձուն գյուղում։

Փառատոնը կմեկնարկի ժամը 18։00-ին՝ ցուցահանդեսով և ազգային պարով։

Համերգային ծրագիրը կսկսվի ժամը 19։00-ին՝ Կամերային երաժշտության տան Երևանի պետական կամերային երգչախմբի և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ համագործակցությամբ։

Սպասում ենք բոլորիդ՝ սիրով, ջերմությամբ և հավատով, որ հոգու թռիչքը սահմաններ չունի։

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»։

Սիրով՝
Ձեր Ճախրուկ / Tshakhrukներ 💛

Happy 4th of July! Today we celebrate freedom, hope, and the values that bring people together.As an Armenian-American f...
04/07/2026

Happy 4th of July!

Today we celebrate freedom, hope, and the values that bring people together.

As an Armenian-American founded organization, Hrant’s Ark Foundation is proud to carry the spirit of compassion across borders helping animals, protecting wildlife, and building a kinder future for all.

Wishing everyone a safe, joyful, and meaningful Independence Day.

Happy July 4th from Hrant’s Ark Foundation.

U.S. Embassy Yerevan
Hrant's Ark Foundation Հրանտի Արկ Հիմնադրամ
Hrant’s Ark Rescue & Rehabilitation Center

The White House
U.S. Embassy Yerevan

Սիսիան համայնքի բնակավայրերից մեկում հայտնաբերվել էր վիրավոր Սպիտակագլուխ անգղ՝ թռչնատեսակ, որը գրանցված է Հայաստանի Հան...
01/07/2026

Սիսիան համայնքի բնակավայրերից մեկում հայտնաբերվել էր վիրավոր Սպիտակագլուխ անգղ՝ թռչնատեսակ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Ահազանգից հետո ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համատեղ աշխատանքի շնորհիվ Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է ապահով վայր։

Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո «Հրանտի Արկ» հիմնադրամի հիմնադիր տնօրենը և «Հրանտի Արկ» կենդանիների փրկության և վերականգնողական կենտրոնի տնօրենը մեկնել են Սիսիան, ընդունել վիրավոր Սպիտակագլուխ անգղին և անվտանգ տեղափոխել Երևան՝ անհրաժեշտ զննման և բուժօգնության համար։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, տեղական պատկան մարմիններին և մեր գործընկերներին։

Վայրի և հազվագյուտ կենդանատեսակների դեպքում յուրաքանչյուր րոպեն կարող է վճռորոշ լինել։ Ժամանակին արձագանքը կյանքեր է փրկում և նպաստում է Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանը։

Hrant's Ark Sanctuary
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն - Rescue Service of the MIA of the RA

#ՍպիտակագլուխԱնգղ #ԿարմիրԳիրք #ՎայրիԲնություն #ԿենդանիներիՓրկություն

https://www.facebook.com/share/18kuLLgvgs/?mibextid=wwXIfr

Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է

Սիսիան համայնքի բնակավայրերից մեկում հայտնաբերվել է վիրավոր սպիտակագլուխ անգղ, թռչնատեսակ, որ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Փրկարարական ստորաբաժանման ծառայողները թռչնին տեղափոխել են անվտանգ վայր։

Մանրամասները՝ https://rescue.mia.gov.am/articles/news/vulture-syunik

🇦🇲 ՀայերենԵրեկ ուշ երեկոյան ստացանք շտապ ահազանգ, կատուն չէր կարողանում ծննդաբերել և նրա կյանքը վտանգի տակ էր։Մենք անմիջ...
07/06/2026

🇦🇲 Հայերեն

Երեկ ուշ երեկոյան ստացանք շտապ ահազանգ, կատուն չէր կարողանում ծննդաբերել և նրա կյանքը վտանգի տակ էր։

Մենք անմիջապես արձագանքեցինք և տեղափոխեցինք նրան կլինիկա։ Վիճակը պահանջում էր հրատապ վիրահատություն՝ կեսարյան հատում, որպեսզի փրկվեր մայրիկի կյանքը։

Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել։ Մայրիկը հիմա արդեն կերակրում է իր փոքրիկ ձագուկներին, բայց դեռ կմնա կլինիկայում՝ բժիշկների հսկողության տակ։

Երբեմն մեկ արագ արձագանքը կարող է փրկել միանգամից մի քանի կյանք։

Շնորհակալություն մեր անասնաբուժական թիմին՝ արագ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Աջակցելու տարբերակները՝ էջի ամրացված հրապարակման մեջ։

🇺🇸 English

Late last night, we received an emergency call: a cat was unable to give birth, and her life was at risk.

We responded immediately and transferred her to the clinic. Her condition required urgent surgery a C-section to save the mother’s life.

Thankfully, the surgery was successful. The mother is now nursing her tiny kittens, but she will remain at the clinic under veterinary supervision.

Sometimes, one quick response can save several lives at once.

Thank you to our veterinary team for their fast and professional work.

Support options are available in our pinned post.

🇷🇺 Русский

Поздно вечером мы получили срочный звонок: кошка не могла родить, и её жизнь была под угрозой.

Мы сразу отреагировали и доставили её в клинику. Состояние требовало неотложной операции кесарева сечения, чтобы спасти жизнь мамы.

К счастью, операция прошла успешно. Сейчас мама уже кормит своих маленьких котят, но пока останется в клинике под наблюдением врачей.

Иногда одна быстрая реакция может спасти сразу несколько жизней.

Спасибо нашей ветеринарной команде за быструю и профессиональную работу.

Варианты поддержки указаны в закреплённой публикации.

Hrant's Ark Foundation Հրանտի Արկ Հիմնադրամ
Hrant's Ark Sanctuary
JOLI Veterinary Center

🇦🇲 Պաշտոնական համագործակցություն ՀայաստանումHrant’s Ark Foundation-ի աշխատանքները Հայաստանում իրականացվում են նաև Nature...
25/05/2026

🇦🇲 Պաշտոնական համագործակցություն Հայաստանում

Hrant’s Ark Foundation-ի աշխատանքները Հայաստանում իրականացվում են նաև Nature’s Legacy NGO-ի հետ համագործակցությամբ։

Միասին մենք աշխատում ենք կենդանիների փրկության, վայրի կենդանիների վերականգնման, շրջակա միջավայրի պաշտպանության և հանրային կրթության ուղղություններով։

Միասին՝ կենդանիների, վայրի բնության և բնության պաշտպանության համար Հայաստանում։

🇺🇸 Official Cooperation in Armenia

The work of Hrant’s Ark Foundation in Armenia is also carried out in cooperation with Nature’s Legacy NGO.

Together, we work for animal rescue, wildlife rehabilitation, environmental protection, and community education.

Together for animals, wildlife, and nature in Armenia.

🇷🇺 Официальное партнёрство в Армении

Деятельность Hrant’s Ark Foundation в Армении также осуществляется в сотрудничестве с Nature’s Legacy NGO.

Вместе мы работаем в сфере спасения животных, реабилитации дикой природы, охраны окружающей среды и просвещения общества.

Вместе ради животных, дикой природы и природы Армении.

🇦🇲 ՀայերենՄեծ ոգևորությամբ հայտարարում ենք, որ Hrant’s Ark Foundation-ի, Green Rock Foundation-ի և EcoParsec ՀԿ-ի միջև ս...
18/05/2026

🇦🇲 Հայերեն

Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք, որ Hrant’s Ark Foundation-ի, Green Rock Foundation-ի և EcoParsec ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Այս համագործակցությունը նոր և կարևոր քայլ է՝ ուղղված կենդանիների բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանության և համայնքային կայուն զարգացման ծրագրերի իրականացմանը։

Hrant’s Ark Foundation-ը իր գիտելիքներով, փորձով և մասնագիտական մոտեցմամբ կնպաստի կենդանիների գլխաքանակի մարդասիրական և արդյունավետ նվազեցմանը՝ ստերիլիզացիայի ծրագրերի միջոցով։ Միաժամանակ նախատեսվում են նաև իրազեկման, կրթական և բնապահպանական նախաձեռնություններ՝ ուղղված համայնքների ներգրավմանը, պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը և մարդու, կենդանու ու բնության ներդաշնակ համակեցությանը։

Մենք վստահ ենք, որ այս երեք կառույցների համագործակցությունը կարող է ստեղծել իրական, երկարաժամկետ և դրական փոփոխություն։

Միասին՝ հանուն կենդանիների, բնության և ավելի պատասխանատու ապագայի🌿🐾

🇺🇸 English

We are very inspired to announce that a Memorandum of Understanding has been signed between Hrant’s Ark Foundation, Green Rock Foundation, and EcoParsec NGO.

This cooperation marks an important new step toward animal welfare, environmental protection, and sustainable community development.

Through its knowledge, experience, and professional approach, Hrant’s Ark Foundation will contribute to the humane and effective reduction of animal overpopulation through sterilization programs. At the same time, the partnership will include educational, awareness-raising, and environmental initiatives aimed at engaging communities, promoting responsible attitudes, and strengthening the harmony between people, animals, and nature.

We are confident that the cooperation between these three organizations will lead to meaningful, long-term, and positive impact.

Together, for animals, nature, and a more responsible future🌿🐾

🇷🇺 Русский

С большим вдохновением сообщаем, что между Hrant’s Ark Foundation, Green Rock Foundation и EcoParsec NGO был подписан Меморандум о сотрудничестве.

Это сотрудничество является важным новым шагом, направленным на благополучие животных, защиту окружающей среды и устойчивое развитие местных сообществ.

Hrant’s Ark Foundation, используя свои знания, опыт и профессиональный подход, внесёт вклад в гуманное и эффективное сокращение численности животных через программы стерилизации. Также партнёрство будет включать образовательные, просветительские и экологические инициативы, направленные на вовлечение сообществ, формирование ответственного отношения и укрепление гармонии между человеком, животными и природой.

Мы уверены, что сотрудничество этих трёх организаций приведёт к значимым, долгосрочным и положительным изменениям.

Вместе ради животных, природы и более ответственного будущего🌿🐾

Hrant's Ark Foundation Հրանտի Արկ Հիմնադրամ
Green Rock Foundation
Ecoparsec

🇦🇲 ՀայերենՀրանտ Դավոյանը՝ Hrant's Ark Foundation Հրանտի Արկ Հիմնադրամ-ի հիմնադիր տնօրենը, իր ամենօրյա ներկայությամբ ապաց...
18/05/2026

🇦🇲 Հայերեն

Հրանտ Դավոյանը՝ Hrant's Ark Foundation Հրանտի Արկ Հիմնադրամ-ի հիմնադիր տնօրենը, իր ամենօրյա ներկայությամբ ապացուցում է, որ կենդանիների պաշտպանությունը միայն խոսք կամ առաքելություն չէ․ դա ամենօրյա նվիրվածություն է, պատասխանատվություն և սեր։

Նա գրեթե ամեն օր այցելում է կենտրոն, երկար ժամանակ անցկացնում կենդանիների հետ, հետևում նրանց վիճակին, շփվում նրանց հետ և տալիս այն, ինչից շատերը նախկինում զրկված են եղել՝ սեր, ջերմություն, վստահություն և ապահովության զգացում։

Մեր կենտրոնում կենդանիները պարզապես խնամքի տակ չեն․ նրանք ապրում են միջավայրում, որտեղ զգում են մարդու սերը, հոգատարությունը և հարգանքը։ Յուրաքանչյուր կենդանի ունի իր պատմությունը, իր ցավը և վերականգնման իր ճանապարհը, իսկ մեր պարտքն է լինել նրանց կողքին ամեն օր։

Hrant’s Ark Foundation-ի համար կենդանիների բարեկեցությունը միայն փրկություն չէ․ դա արժանապատիվ կյանքի հնարավորություն է։

Սերը սկսվում է ներկայությունից։
Խնամքը սկսվում է պատասխանատվությունից։
Իսկ իրական փոփոխությունը սկսվում է այն մարդկանցից, ովքեր ամեն օր կանգնած են կենդանիների կողքին💜

🇺🇸 English

Hrant Davoyan, the Founder and Executive Director of Hrant’s Ark Foundation, proves through his daily presence that animal protection is not just a mission or a statement it is daily dedication, responsibility, and love.

Almost every day, he visits the sanctuary, spends long hours with the animals, observes their well-being, connects with them, and gives them what many of them were once deprived of: love, warmth, trust, and a sense of safety.

At our sanctuary, animals are not simply cared for they live in an environment where they feel human kindness, compassion, and respect. Every animal has its own story, its own pain, and its own path of recovery, and our responsibility is to stand by them every single day.

For Hrant’s Ark Foundation, animal welfare is not only about rescue it is about giving animals the chance to live with dignity.

Love begins with presence.
Care begins with responsibility.
And real change begins with people who stand beside animals every day💜

🇷🇺 Русский

Грант Давоян, основатель и исполнительный директор Hrant’s Ark Foundation, своим ежедневным присутствием доказывает, что защита животных это не просто слова или миссия. Это ежедневная преданность, ответственность и любовь.

Почти каждый день он приезжает в центр, проводит много времени с животными, наблюдает за их состоянием, общается с ними и даёт им то, чего многие из них когда-то были лишены: любовь, тепло, доверие и чувство безопасности.

В нашем центре животные не просто находятся под опекой они живут в среде, где чувствуют человеческую заботу, доброту и уважение. У каждого животного есть своя история, своя боль и свой путь восстановления, а наша обязанность быть рядом с ними каждый день.

Для Hrant’s Ark Foundation благополучие животных это не только спасение. Это возможность подарить им достойную жизнь.

Любовь начинается с присутствия.
Забота начинается с ответственности.
А настоящие перемены начинаются с людей, которые каждый день остаются рядом с животными💜

Hrant's Ark Sanctuary

07/05/2026

🇦🇲 Հայերեն

🦅 Մեր վերջին փրկված երկու ճուռակները շարունակում են վերականգնման ճանապարհը։

Նրանք մեզ մոտ են տեղափոխվել ծանր և թուլացած վիճակում, սակայն արդեն ստանում են համապատասխան խնամք, բուժում և անվտանգ միջավայր։

Վայրի կենդանիների վերականգնումը միշտ պահանջում է ժամանակ, համբերություն և մասնագիտական աշխատանք։
Մենք հույս ունենք, որ շուտով այս գեղեցիկ թռչունները լիովին կապաքինվեն և կրկին կվերադառնան իրենց բնական միջավայր՝ ազատ երկինք։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցում և վստահում են մեր աշխատանքին🐾

🇺🇸 English

🦅 Our two recently rescued buzzards are continuing their recovery journey.

They arrived to us weak and in difficult condition, but are now receiving proper medical care, rehabilitation, and a safe environment.

Wildlife rehabilitation takes time, patience, and dedicated professional work.
We truly hope these beautiful birds will recover soon and return back to the wild where they belong free in the sky once again.

Thank you to everyone who supports and believes in our work🐾

🇷🇺 Русский

🦅 Два наших недавно спасённых канюка продолжают восстановление.

Они поступили к нам в тяжёлом и ослабленном состоянии, но сейчас получают необходимое лечение, уход и находятся в безопасной среде.

Реабилитация диких животных требует времени, терпения и профессионального подхода.
Мы очень надеемся, что скоро эти прекрасные птицы полностью восстановятся и снова вернутся в дикую природу туда, где их настоящий дом.

Спасибо всем, кто поддерживает и ценит нашу работу🐾

Hrant's Ark Sanctuary
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB


Address

Yerevan
33009

Telephone

+37494508565

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hrant's Ark Foundation Հրանտի Արկ Հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Hrant's Ark Foundation Հրանտի Արկ Հիմնադրամ:

Share