Ռուսաստանի Հայերի Միությունը հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2000 թվականին և իր առաջ դրել է մի շարք խնդիրների լուծումը ինչպես օրինակ.
• Սփյուռքում պահպանել հայկական էթնոսը և աջակցել դրա ֆիզիկական և հոգևոր զարգացմանը,
• Սփյուռում պահպանել հայկական ինքնությունը՝ լեզուն, մշակույթը, ավանդույթները, ցուցաբերել սոցիալական՝ բժշկական, իրավաբանական աջակցություն, օգնել աշխատանքի տեղավորման հար
ցում, խթանել մասնագիտական փորձի փոխանակմանը, օգնել երիտասարդությանը, վետերաններին և փախստականներին,
• Բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ տնտեսական, հումանիտար օգնության և սոցիալական հարցերում: Հատուկ ուշադրություն դարձնել հայկական երկու հանրապետություններում ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ խթանելով աշխատատեղերի ստեղծմանը, Ռուաստանի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը,
• Ռուսաստանի հայերի համակողմանի մասանկցությանը պետության տարբեր խնդիրների լուծմանը, ազգային փոքրամասնությունների հարցերում գործուն մասնակցությունը:
Ռուաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանի ակտիվ մասնակցության շնորհիվ կազմակերպության ստեղծման առաջին օրվանից Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում են մի բազմաթիվ սոցիալական, տնտեսական և բարեգործական նախագծեր, որոնք հստակ ազդեցություն են ունենում հայկական երկու պետությունների զարգացման հարցում:
Ռուաստանի Հայերի Միության նախագահը Արա Արշավիրի Աբրահամյանն է: Արա Աբրահամյանը ծնվել է 1957 թվականին, Հայաստանի Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում, բժիշկների ընտանիքում: Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն: Աշխատանքային գործունեությունը սկսել է «Նեյրոն» արտադրական միավորումում և կարճ ժամանակահատվածում ինժեներից դարձել գլխավոր տնօրեն: 1989թ. - նշանակվել է ԽՍՀՄ Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության վարչության պետի տեղակալ: 1991թ.- գլխավորել է «ԿՈՄԷՔՍ» ընկերությունը:
1993թ.-ին, ստեղծվելով «Սոգլասիե» ՓԲԸ, հիմք է դրել ընկերության կայուն զարգացմանը: 1999թ.- արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր պատվոգրի:
2000թ.- հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար
պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու ամենաբարձր՝
Ս. Գրիգոր Լուսավորչի շքանշանով:
2000թ.- Աբրահամյանի նախաձեռնությամբ Ռուսաստանում կազմավորվել
ու սկսել է գործել Ռուսաստանի հայերի միությունը: Աբրահամյանի
նախաձեռնությամբ ավանդաբար ամեն տարի Հայաստան և Արցախ
են այցելում ռուսաստանցի գործարարներ` առևտրա-տնտեսական
կապերի ակտիվացման, ԱՊՀ շրջանակներում ինտեգրման
խորացման նպատակով:
2001թ. - Ռուսաստանի դաշնությունում քաղաքացիական
հասարակության ամրապնդման համար Ա. Աբրահամյանը
արժանացել է «Տարվա մարդ» ազգային պարգևին:
2001թ.-ից Աբրահամյանի միջոցներով Երևանում գործում է «Արշավիր և
Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանը` 250
թոշակառուների համար: Աբրահամյանի հովանավորությամբ
Երևանում ձեռք է բերվել 140 բնակարան, որոնք անհատույց սեփականության իրավունքով, տրամադրվել են փախստականների 90 և աղետի գոտուց Երևան տեղափոխված 50 անապահով ընտանիքների:
2002թ. - Աբրահամյանին շնորհել են Բարեկամության շքանշան, ապա նաև
քաղաքակրթությունների երկխոսության զարգացման հարցերով
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՙ «Բարի կամքի դեսպան» կոչում:
2003թ.- Աբրահամյանի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել
Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարը`
սկիզբ դնելով ազգային շահերի շուրջը հայության ջանքերի
համախմբմանն ուղղված գործունեությանը: Համագումարը
Կոնգրեսի նախագահ է ընտրել Արա Աբրահամյանին:
2004թ.- Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից պարգևատրվել է
ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով:
2005թ.- արժանացել է «Տարվա մարդ» ազգային պարգևին՝ միջազգային
քաղաքականության ոլորտում:
2007թ.- ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ՙԳիտության
զարգացման հիմնադրամի՚ համանախագահ և ֆինանսական
աջակցություն է ցուցաբերել հիմնադրամին:
Իր հայրենի գյուղ Մալիշկայում Արա Աբրահամյանը կառուցել է Ս. Աննայի հայկական եկեղեցին և Ռուս-հայկական բարեկամության թանգարան: Մալիշկայում Աբրահամյանի միջոցների հաշվին կառուցվել է դպրոց` հագեցած կահավորանքով ու կրթական գործընթացի համար անհրաժեշտ պարագաներով: Այդպիսի մեկ այլ դպրոցի շինարարություն է սկսված նաև Ստեփանակերտում:
ՌՀՄ, ՀՀԿ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Աբրահամյանը մեծ ուշադրություն է դարձնում կրթության խնդիրներին, միջազգային և միջկրոնական խաղաղության ու համաձայնության ամրապնդմանը: Առանձնահատուկ է վերաբերմունքը կրթության ոլորտին, հատկապես Ռուսաստանի հայկական համայնքներում հայերեն լեզվով կրթության ու հայության ինքնության պահպանման հարցերին:
Արա Աբրահամյանը բազմիցս մասնակցել է մարդասիրական ակցիաների, պատրաստակամություն հայտնել օժանդակելու դժբախտության մեջ հայտնվածներին: Աբրահամյանի անմիջական միջամտությամբ ազատվեցին Հասարակածային Գվինեայում գերության մեջ հայտնված հայ օդաչուները և Նիգերիայի բանտում հայտնված ռուս նավաստիները:
Արա Աբրահամյանը երկքաղաքացի է (Հայաստան, Ռուսաստան), ամուսնացած է, ունի երեք երեխա: