12/08/2026
⭕ Արևելյան գործընկերության տարածաշրջանում անապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության մակարդակը գերազանցում է Եվրամիության ցուցանիշները ավելի քան երկու անգամ։
2024 թվականին Արևելյան գործընկերության չորս երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա և Ուկրաինա) մահացության միջին ցուցանիշը կազմել է 9,5 դեպք՝ 100 000 բնակչի հաշվարկով, մինչդեռ ԵՄ-ում այն 4,5 է։ Վնասվածքների դեպքերի առումով անհամապատասխանությունն ավելի զգալի է՝ 120,8 դեպք 100 000 բնակչի հաշվով, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է Եվրամիության միջին ցուցանիշը (31,7)։
Իրավիճակը մնում է անոփոխ. 2020–2024 թվականներին տարածաշրջանային մահացության ցուցանիշը էական դրական շեղումներ չի գրանցել՝ տատանվելով 9,2-ից 9,8-ի սահմաններում։
Այս բացը վերացնելու համար անհրաեշտ է իրականացնել ապացույցների վրա հիմնված համալիր գործողություններ, որոնք ներառում են՝ ենթակառուցվածքների անվտանգության բարձրացում, ճանապարհային ոստիկանության վերահսկողության խստացում, երթևեկության մասնակիցների պատասխանատու վարքագծի ձևավորում և հետվթարային արձագանքման համակարգերի արդյունավետության բարձրացում
👉 Խնդրում ենք ծանոթանալ մեր վերջին զեկույցում ներկայացված տվյալներին ՝ https://eaprso.org/data-and-knowledge/data-report-road-safety-gaps-between-eastern-partnership-countries-and-the-eu/
#ՃանապարհայինԱնվտանգություն