10/07/2026
Հունիսի վերջին հայաստանյան մարդու իրավունքների փորձագետներից և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այցելել է Ստրասբուրգ 🇫🇷։
Այցի նպատակն էր Եվրոպայի խորհրդի առանցքային գործընկերների հետ քննարկել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման և իրականացման հարցերը։
Պատվիրակության կազմում էին «Իրավունքների կենտրոն» ՀԿ-ի, Կանանց աջակցման կենտրոնի և Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները։
🎨Այցին մասնակցել է նաև ծրագրում ներգրավված երիտասարդ արվեստագետներից մեկը՝ ընդգծելով ժամանակակից արվեստի դերը գենդերային բռնության մասին իրազեկման, հանրային երկխոսության և շահերի պաշտպանության գործում ։
🤝Հանդիպումների ընթացքում ներկայացվել է Հայաստանում առկա իրավիճակը, քննարկվել են հիմնական մարտահրավերներն ու հետագա համագործակցության հնարավորությունները։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի, Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի, Նորվեգիայի, Գերմանիայի և Նիդերլանդների մշտական ներկայացուցչությունների ներկայացուցիչների հետ ։
Այցը նպաստել է հայաստանյան քաղաքացիական հասարակության և եվրոպական կառույցների համագործակցության ամրապնդմանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով քաղաքացիական հասարակության և արվեստի կարևոր դերը մարդու իրավունքների, գենդերային հավասարության և բռնության կանխարգելման գործում։
Rights Centre NGO Women's Support Center - Yerevan, Armenia Women's Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն