Armenian Chinese Partnership Center - ACPC

Call Website Contact the organization

Armenian Chinese Partnership Center - ACPC Armenian Chinese Partnership Center (ACPC) is non governmental organisation based in Yerevan, Armenia.

ACPC aims to promote and develop Armenian and Chinese partnership through business collaboration, education & cultural exchange programs.

Լյանչժուի մշակույթը Մոսկվայում
12/09/2026

Լյանչժուի մշակույթը Մոսկվայում

Liangzhu culture arrives in Moscow, drawing many local visitors. Original animation merchandise and creative cultural products foster China-Russia cultural exchange in a tangible, accessible way.

✅🇦🇲🇨🇳Ահա և ավարտվեց "Լյանչժուի Դարաշրջան"ցուցահանդեսը,որտեղ ցուցադրվեցին Չինաստանի Ճեճիան թանգարանի հավաքածուները զուգոր...
03/09/2026

✅🇦🇲🇨🇳Ահա և ավարտվեց "Լյանչժուի Դարաշրջան"ցուցահանդեսը,որտեղ ցուցադրվեցին Չինաստանի Ճեճիան թանգարանի հավաքածուները զուգորդված իմերսիվ VR փորձառությամբ։
Ինչպես վկայում են այցելուների գրքում կատարված գրառումները, ցուցահանդեսը և իմերսիվ դիտումը խորը տպավորություն են թողել բոլորի վրա։
✅Շնորհակալ ենք բարի խոսքերի և մաղթանքների համար։
✅Սպասեք նոր նախագծերի։
✅Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին։

26/08/2026

«Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր էջում պարզաբանում է ներկայացրել ՀՀ...

22/08/2026

📌News.am լրատվականի ռեպորտաժից հետո, էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել "հերքումով", որը նույնությամբ կրկնում է նախկինում տրված գրավոր պատասխանը և մեկ անգամ ևս հաստատում, որ նախարարությունը միտումնավոր փորձում է խոչընդոտել Չինաստանի CIIE -9 րդ միջազգային ցուցահանդեսին մեր կազմակերպության մասնակցությանը։
✅ Ստորև կանդրադառնանք նախարարության "հիմնավորումներին" մեկ առ մեկ.🔻
1.Որպես խախտում ներկայացված է այն հանգամանքը ,որ հասարակական կազմակերպությունը իբրև թե 2025 թվականին ազգային տաղավարում իր արտադրանքից բացի ներկայացրել է այլ ընկերությունների արտադրանքը։
Հորդորում ենք,որ 2025 թ-ի նոյեմբերին "տեղում պարզված" փաստերը հրապարակվեն, միաժամանակ նշելով այն ընկերությունները և ապրանքանիշերը, որոնք ըստ նախարարության դիրքորոշման, ապօրինի են ներկայացված եղել մեր տաղավարում։
2.Ինչու այսպես կոչված "խախտումը" տեղում հայտնաբերելուց անմիջապես հետո չի կասեցվել մասնակցությունը և դրա մասին հիշել են 9 ամիս անց միայն։ Ով է խախտումը հայտնաբերած անձը,եթե ցուցահանդեսին ներկա գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները ոչ մի խախտում տեղում չեն արձանագրել։
3.Ըստ նախարարության, ՀԿ-ի միասնական ստենդում ներկայացված ընկերությունները պետք մասնակցության հայտը իրենք ներկայացնեին և առանձին պայմանագրեր կնքեին։ Սակայն այդ դեպքում նրանք այլևս չէին կարող իրենց արտադրանքը ներկայացնել ՀԿ -ի միասնական ստենդի ներքո,որը հնարավորություն է տալիս ընկերություններին խուսափելով հավելյալ ծախսերից մասնակցել ցուցահանդեսին։
4.Ինչպես կարող էր նախարարությունը անտեղյակ լիներ ՀԿ-ի ստենդում ներկայացված ապրանքանիշերից, եթե հայտը տալուց հստակ նշվում է թե կազմակերպությունը ինչ ապրանքանիշեր է ներկայացնելու։ Եվ եթե դա չէր թույլատրվում,ապա ինպես է կնքվել մասնակցության պայմանագիրը։
5.Ինչ հիմնավորմամբ է նախարարությունը սահմանափակում հասարակական կազմակերպությանը / կամ միությանը/ասոցիացիային ներկայացնել իր հայաստանյան իրավաբանական անձ հանդիսացող գործընկերներին ցուցահանդեսներում, եթե դրա համար առկա են բոլոր իրավական հիմքերը իսկ նախարարությունը տեղյակ է եղել դրանց մասին։
6. ՀՀ-ում գործող ցանկացած այլ հասարակական կազմակերպություն նման, չունենալով սեփական արտադրանք և արտահանման փորձ, 2023,2024,2025 թվականներին ինչպես է թույլատրվել ՀԿ -ի մասնակցությունը այդ նույն ցուցահանդեսին։
7. 2025 թվականին ՀԿ-ն հայտ էր ներկայացրել CIIE 8-րդ ցուցահանդեսին ազգային տաղավարում մասնակցելու համար, միևնույն ժամանակ նույն ցուցահանդեսի շրջանակներում, չինական կազմակերպիչներից ստացել էր առաջարկ կազմակերպել կոմերցիոն տաղավար հայկական ընկերություններին ներգրավելու համար։ Միմյանցից բացարձակ տարբերվող այս գործընթացները նախարարության կողմից նույնականացնելու, թյուրըմբռնման և մեզ այդ պատրվակով ազգային տաղավարում մասնակցության զրկելուց խուսափելու նպատակով և նախարարության պահանջով ՀԿ-ն հրաժարվեց կազմակերպել կոմերցիոն տաղավար հայկական ընկերությունների համար, որի արդյունքում մի շարք արտադրողներ զրկվեցին կոմերցիոն տաղավարում մասնակցության հնարավորությունից։
Ամփոփելով նշենք, որ, առանց վերոհիշյալ հարցերի պարզաբանման նախարարության կողմից ներկայացված "հիմնավորումները" սոսկ խոչընդոտելու միտումը քողարկելու և գործելաոճը արդարացնելու փորձ է,
որը կազմակերպությունների մրցակցային հնարավորությունների սահմանափակումից բացի, նպաստում է կոռուպցիոն ռիսկերի առաջացմանը։
Հավելենք,որ մեր տեղեկություններով մի քանի կազմակերպությունների մասնակցության հայտերը ևս չեն հաստատվել նման կամայական և անհիմն մեկնաբանություններով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

20/08/2026
https://news.am/hy/news/1056438
20/08/2026

https://news.am/hy/news/1056438

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերջին երկու տարիներին տարբեր պատճառաբանություններով փորձում է խոչընդոտել «Հայ–չինական գործընկերության կենտրոն» հասարակական...

🇨🇳🇦🇲Վերջին երկու տարիներին "Հայ չինական գործընկերության կենտրոն" ՀԿ-ի մասնակցությանը Չինաստանում անցկացվող CIIE միջազգայ...
16/08/2026

🇨🇳🇦🇲Վերջին երկու տարիներին "Հայ չինական գործընկերության կենտրոն" ՀԿ-ի մասնակցությանը Չինաստանում անցկացվող CIIE միջազգային ներմուծման ցուցահանդեսին ամեն կերպ անհիմն պատրվակներով ցանկանում է խոչընդոտել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Թե ինչ դրդապատճառներ ունի սույն գործելակերպը կպարզվի հետագայում։
Բազմաթիվ դիմումներից և հեռախոսազանգերից հետո նախորդ տարի վերջին պահին հաստատվեց կազմակերպության մասնակցության հայտը CIIE 8-րդ ցուցահանդեսին։
Այս տարի ևս գտնվում ենք բյուրոկրատական ապարատի հետ պայքարի փուլում,բողոքարկելով և պարզաբանելով փուչ հիմնավորմամբ մերժումները(վերջին մերժման գրությունը ներկայացված է մեկնաբանություններում🔻)։
✅Մինչ այդ փաստենք, որ մեր կազմակերպությունը վերջին 5 տարիներին անհատույց հիմունքներով ներկայացրել է գործընկեր տասնյակ հայկական ընկերություններին Չինաստանի առևտրատնտեսական ցուցահանդեսներին, նպատակ ունենալով հանրահռչակել և գովազդել հայկական ապրանքները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և աջակցել հայկական ընկերություններին չինական շուկա մուտք գործելուն և խթանելով արտահանման գործընթացը։
✅Սա մեծ օժանդակություն է կազմակերպության կողմից հայկական ընկերություններին և նախարարության ծրագրերին, սակայն տպավորություն է,որ այդ օժանդակությունը որոշ չինովնիկների սրտովը չէ։
Հուսանք, որ ի վերջո դա կհասկանան նախարարությունում և կզբաղվեն արդյունավետ համագործակցությամբ ոչ թե անհիմն պատճառներով արհեստական խոչընդոտներ ստեղծելով։
✅Հիշեցնենք,որ "Հայ-չինական գործընկերության կենտրոնը" հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների հաստատմամբ բիզնեսի, մշակույթի և կրթության ոլորտում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Gevorg Papoyan / Գևորգ Պապոյան

15/08/2026

📌Ցուցադրության ավարտին մնաց 14 օր
📌Շտապեք դիտել մինչև օգոստոսի 31-ը 📌Հասանելի են տարալեզու տարբերակներ - հայերեն, ռուսերեն, անգլերեն, չիներեն։🇦🇲🇬🇧🇷🇺🇨🇳
📌Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ տեղում։
📌Վայրը- Նկարիչների միություն, 2 և 3 հարկի ցուցասրահներ։
🔻 Эпоха Лянчжу. Мир ритуального порядка VR-иммерсивная выставка
https://www.ticketsystem.am/ru/events/details/10881/epoxa-lianczu-mir-ritualnogo-poriadka-vr-immersivnaia-vystavka

https://ticketon.am/event/17265
15/08/2026

https://ticketon.am/event/17265

Սա Ճանապարհորդություն է 5000 տարվա չինական քաղաքակրթության միջով։Ինտեգրված գերիմերսիվ VR ցուցահանդեսը կարող եք այցելել Հայաստանի նկարիչների միությունում (Աբովյան 1...

Address

3 Hakob Hakobyan Str , Yerevan, Armenia
Beiyuan
100005

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37455398694

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Chinese Partnership Center - ACPC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Armenian Chinese Partnership Center - ACPC:

Shortcuts

Share