16/08/2026
Դիտավորություն թե ?❗❗
🇨🇳🇦🇲Հհ էկոնոմիկայի նախարարությունը վերջին տարիներին կազմակեպում է նոյեմբերի 5-10 Շանհայում ամենամյա անցկացվող Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսին Ազգային տաղավարի համակարգման աշխատանքները, որում մասնակցության համար հայտարարություն է տեղադրվել պաշտոնական կայքում։
✅"Գոտի և ճանապարհ մշակութային զարգացման ասոցիացիան" իր կանոնադրական գործառույթներից ելնելով հայտ է ներկայացրել ցուցահանդեսին մասնակցելու համար։
Վերջերս նախարարությունից պատասխան է ստացվել, որով մերժվել է մեր մասնակցությունը (պատասխանի բովանդակությանը ամբողջությամբ կարող եք ծանոթանալ մեկնաբանություններում🔻)։
✅Կարճ ասած, մասնակցությունը մերժվել է այն պատճառաբանությամբ ,
որ ասոցիացիան զբաղվում է մշակույթի և զբոսաշրջության ոլորտին առնչվող գործունեությամբ և առաջխաղացմամբ , իսկ Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարը դրա համար նախատեսված չէ։
Տարակուսելի է, որ նախարարությունը անտեղյակ է, որ միջազգային ցուցահանդեսներին ազգային տաղավարներում առաջնայինը մշակութային և զբոսաշրջային գրավչությունը ներկայացնելն է, իսկ 2025 թ- ին Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսը կրում էր "մշակույթ և զբոսաշրջություն" խորագիրը։
Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային գրավչությունը ներկայացնելը և զբոսաշրջության խթանումը տնտեսության զարգացման կարևորագույն գործոններից է։
Ամփոփելով փաստենք ,որ ` 🔻
1. Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող CIIE -9 ցուցահանդեսում, համաձայն սահմանված կոնցեպտի, օտարերկրյա երկրների Ազգային Տաղավարներում ներկայացվում է՝ զբոսաշրջային գրավչությունը, տնտեսական և առևտրային հնարավորությունները, ներդրումային միջավայրը, մշակութային ժառանգությունը՝ https://www.ciie.org/zbh/en/CountryPavilion/profile/ : Ցուցահանդեսի ազգային տաղավարներում մշակույթն ու զբոսաշրջությունը կարևորագույն ցուցադրական բաղադրիչներից են:
2. ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 09.02.2026թ թիվ 287-Լ «Ներդրումների և արտահանման խթանման ծրագրի 2026 թ-ի միջոցառումները հաստատելու մասին» հրամանի հավելված 1-ի 1 կետի 3-րդ ենթակետով միջոցառման նպատակներից է տնտեսության ստեղծագործ և /կամ/ նորարար ոլորտների աջակցությունը:https://mineconomy.am/media/37060/287-L_signed.pdf
3. 2026 թվականի «Հյուրընկալության ներդրումային ֆորումում» նախարար Գևորգ Պապոյանը հատուկ ընդգծել է տուրիզմի ոլորտում ներդրումների խթանման կարևորությունը։ https://armenpress.am/hy/article/1253445 4. Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթը հանուն զարգացման» ցուցիչների, Հայաստանում մշակույթի և ստեղծարար ոլորտին է բաժին ընկնում ՀՆԱ-ի 3.33%-ը, և այդ ոլորտներում աշխատում է ավելի քան 50,000 մարդ, ինչը կազմում է ընդհանուր զբաղվածության գրեթե 5%-ը։ Այս թվերը ցույց են տալիս, որ մշակույթը զգալի տնտեսական քաշ ունեցող ճյուղ է, այլ ոչ թե երկրորդական երևույթ: https://www.arlis.am
5. Հայաստանի ռազմավարական փաստաթղթերում հստակ արձանագրված է, որ ստեղծարար ոլորտը համարվում է նոր տնտեսության զարգացման խթանիչ գործոններից մեկը,որը ենթադրում է նորարարություն, մտավոր սեփականության օգտագործում, եկամտի աղբյուրների և աշխատատեղերի ստեղծում։ Սա վկայում է այն մասին, որ մշակույթը չի ընկալվում միայն որպես գեղարվեստական արժեք, այլ որպես տնտեսական աճի գործիք։
📌Հուսանք, նախարարության պաշտոնատար անձինք համապատասխան հետևություններ կանեն վերոնշյալ փաստերի կապակցությամբ և կուղղեն իրավիճակը` հաստատելով ասոցիացիայի մասնակցությունը Չինաստանի CIIE 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA
https://www.ciie.org/zbh/en/CountryPavilion/profile/