Artsakh Tourism & Culture Development Agency

Artsakh Tourism & Culture Development Agency Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Artsakh Tourism & Culture Development Agency, Community Organization, Stepanakert.

Общественная организация создана в 2005 году группой энтузиастов в целях продвижения страны на международной туристической арене и развития инфраструктуры Арцаха. Ныне действует в Армении, участвуя в проектах по защите культурного наследия армян Арцаха.

Այսօր՝ Թանգարանների միջազգային օրը, մենք ոչ թե պարզապես հիշում ենք թանգարանների դերն ու նշանակությունը, այլ կրկին արձանա...
18/05/2026

Այսօր՝ Թանգարանների միջազգային օրը, մենք ոչ թե պարզապես հիշում ենք թանգարանների դերն ու նշանակությունը, այլ կրկին արձանագրում ծանր իրականությունը․ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներում մնացած շուրջ 30 թանգարանային և արվեստի հավաքածուներ թալանվել, ոչնչացվել կամ յուրացվել են։

Սա պարզապես մշակութային արժեքների կորուստ չէ։ Սա ժողովրդի պատմական հիշողության, ինքնության և սեփական հայրենիքի հետ կապի դեմ իրականացվող հետևողական հարված է։ Մինչ աշխարհը խոսում է մշակութային ժառանգության պահպանության մասին, Արցախի թանգարանների ճակատագիրը շարունակում է մնալ լռության և անպատժելիության ստվերում։
@подписчики

09/05/2026
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչ...
21/04/2026

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։

Սա պարզապես եկեղեցու քանդում չէ։ Սա նույն քաղաքականության շարունակությունն է, որը մեկ դար առաջ հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը։ Այսօր այն դրսևորվում է նոր ձևերով՝ որպես մշակութային ցեղասպանություն և հայրենիքի ջնջման ծրագրված գործընթաց, որի նպատակն է Արցախում հայկական պատմական հիշողության, մշակույթի և հոգևոր ներկայության վերջնական վերացումը։ Քանդվում են ոչ միայն շենքեր, այլև ժողովրդի ինքնությունը, անցյալը և ապագայի իրավունքը։

Այս պայմաններում անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների գրեթե լիակատար լռությունը։ Երբ քանդվում են մեր սրբավայրերը, լռությունը այլևս չեզոքություն չէ — դա դառնում է համակերպում կատարվող հանցագործությանը։

Նույնքան ամոթալի և վտանգավոր է միջազգային հանրության, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող միջազգային և մասնագիտացված կառույցների լռությունը։ Այս լռությունը ոչ միայն չի կանգնեցնում հանցագործին, այլև խրախուսում է նոր հանցագործություններ՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են անհապաղ և հստակ քաղաքական գնահատական տալ այս բարբարոսությանը, հրապարակայնորեն դատապարտել Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և ձեռնարկել գործուն դիվանագիտական քայլեր՝ միջազգային հարթակներում բարձրացնելու այդ հարցը։

Միևնույն ժամանակ պետք է հստակ արձանագրվի՝ Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքը իր հայրենիք անքակտելի է և չի կարող կասկածի տակ դրվել։ Մշակութային ժառանգության ոչնչացումը ուղղված է նաև այդ իրավունքի մերժմանը՝ հիշողության վերացման միջոցով խափանելով ժողովրդի վերադարձի հնարավորությունը։

Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին, կառուցված 2000–2019 թվականներին, հանդիսանում էր Ստեփանակերտի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը։ Այն վերականգնում էր դարավոր եկեղեցական ներկայությունը այն տարածքում, որտեղ դեռևս XIX դարի վերջից գործող եկեղեցին խորհրդային տարիներին փակվել էր և վերափոխվել աշխարհիկ շինության։ Նորակառույց տաճարը դարձավ հավատքի վերածննդի, հիշողության պահպանման և հայկական ինքնության շարունակականության կենդանի խորհրդանիշ։

Այսօր դրա ոչնչացումը հերթական դրվագն է նույն ողբերգական շղթայի, որը մեկ դար առաջ սկսվեց ցեղասպանությամբ և այսօր շարունակվում է մեր աչքի առաջ՝ ուղղված ոչ միայն քարերի, այլև ժողովրդի հիշողության, արժանապատվության և իր հայրենիքում ապրելու և վերադառնալու իրավունքի դեմ։
@подписчики

Այսօր սոցիալական ցանցերի մոնիթորինգը հաստատեց հերթական մշակութային ոչնչացման փաստը․ օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ս...
11/04/2026

Այսօր սոցիալական ցանցերի մոնիթորինգը հաստատեց հերթական մշակութային ոչնչացման փաստը․ օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին՝ Հայ Առաքելական Եկեղեցու տաճարը, որը կառուցվել էր 2007 թվականին։ Եկեղեցու հիմնարկեքը տեղի էր ունեցել 2005 թվականի սեպտեմբերին և ավարտվել 2007 թվականի սկզբին՝ ամերիկահայ բարերար Ներսես Եփրեմյանի աջակցությամբ, ի հիշատակ նրա որդու՝ Հակոբ Եփրեմյանի։

Այս եկեղեցին կառուցվել էր Արցախի Հանրապետության մայրաքաղաքի հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու համար՝ շարունակելով Արցախում դարերով ձևավորված քրիստոնեական ներկայության ավանդույթը։ Դեռևս 19-րդ դարի վերջից Ստեփանակերտում գործել է միանավ ծխական եկեղեցի, որը խորհրդայնացումից հետո վերածվել է մշակույթի տան, իսկ 1950-ականներին վերակառուցվել՝ Ստեփանակերտի պետական հայկական դրամատիկական թատրոնի։

Այսօր մենք ականատես ենք ոչ միայն շինության ոչնչացմանը։ Սա Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական պետական քաղաքականության մի մասն է՝ ուղղված հայկական ներկայության, հիշողության և հենց Հայրենիքի ջնջմանը օկուպացված տարածքներում։ Ոչնչացվում են ոչ միայն հուշարձաններ, այլև ժողովրդի կապը իր պատմական հողի հետ։

Մենք դիմում ենք միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ին՝ հստակ գնահատական տալու տեղի ունեցողին և ձեռնարկելու գործուն քայլեր մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու համար։

Լռությունը այսօր դառնում է հանցակցության ձև։

Միաժամանակ չենք կարող չարձանագրել, որ Հայաստանի իշխանությունների կողմից մշակութային ժառանգության պաշտպանության և բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցում հետևողական և կոշտ դիրքորոշման բացակայությունը միայն խորացնում է անպատժելիության մթնոլորտը և խրախուսում նոր հանցագործություններ։

Հայրենիքի ջնջումը հանցագործություն է ոչ միայն մեկ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ։

Մենք հիշում ենք։ Եվ շարունակելու ենք վկայել։
@подписчики

Այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնին, ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդա...
07/04/2026

Այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնին, ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը։

Սա պարզապես մշակութային կորստի հերթական դեպք չէ։ Սա հետևողական քաղաքականության մաս է՝ ուղղված հիշողության, ինքնության և ներկայության վերացմանը՝ այն, ինչ կարելի է բնութագրել որպես "հայրենիքի ջնջում"։

Մոր և մանկան կերպարը՝ որպես կյանքի, շարունակության և հույսի համամարդկային խորհրդանիշ, ևս մեկ անգամ դարձել է թիրախ մի իրականության մեջ, որտեղ մշակույթը դիտարկվում է ոչ թե որպես արժեք, այլ որպես խոչընդոտ։

Այսպիսի գործողությունները ոչ միայն մշակութային վանդալիզմ են, այլ նաև հստակ ուղերձ՝ ջնջել մեզ մեր իսկ տարածքից, վերաձևել տարածքը՝ առանց հիշողության և առանց անցյալի։

Այս օրը մենք խոնարհվում ենք բոլոր մայրերի առջև, ովքեր կրել են պատերազմի, կորստի և տեղահանության ծանրությունը։

Եվ արձանագրում ենք՝ հիշողությունը չի կարելի ոչնչացնել։ Այն շարունակում է ապրել մարդկանց մեջ, խոսքի մեջ, մշակույթի մեջ:
@подписчики

06/04/2026

Այսօր մենք խոր մտահոգությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Թատերական Աղբյուրը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում մոնումենտալ արվեստի գործերի համակարգված ոչնչացումը դարձել է համատարած՝ հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նման գործողությունները վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող ծրագրված քաղաքականության մասին՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության վերացմանը և պատմամշակութային հետքի ջնջմանը։

Այս գործընթացների նկատմամբ լռությունն ու անգործությունը անընդունելի են։
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են բարձրագույն մակարդակով արձագանքել ստեղծված իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր՝ մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը, որպես համամարդկային մշակութային արժեքների պահպանման պատասխանատու, կրում է ուղիղ պատասխանատվություն՝ կանխելու նմանատիպ գործողությունները և ապահովելու մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Հայկական մշակութային ժառանգությունը հանդիսանում է ոչ միայն մեր ժողովրդի ինքնության կարևորագույն բաղադրիչ, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մաս։
Դրա պաշտպանությունը պետք է դառնա ինչպես համազգային առաջնահերթություն, այնպես էլ միջազգային օրակարգի կարևոր բաղադրիչ։
@подписчики

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10Արցախի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օր։
10/12/2025

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10
Արցախի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օր։

19 սեպտեմբերի՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության եւ պահանջատիրության օր
19/09/2025

19 սեպտեմբերի՝
Արցախի ժողովրդի բռնի տեղահանության եւ պահանջատիրության օր

Մեր կազմակերպության անդամ Հադրութթի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 14-մասնակցել է Մասիս քաղաքի օրվա տ...
15/09/2025

Մեր կազմակերպության անդամ Հադրութթի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 14-մասնակցել է Մասիս քաղաքի օրվա տոնակատարությանը: Տոնակատարության երաժշտական ծրագրին մասնակից էին նաեւ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ կազմակերպության անդամ Արցախի պարի պետական համույթը եւ "Մենք ենք, մեր սարերը" պետական համույթները:

Address

Stepanakert

Alerts

Be the first to know and let us send you an email when Artsakh Tourism & Culture Development Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Artsakh Tourism & Culture Development Agency:

Share