ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակ/ANC_Artsakh

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակ/ANC_Artsakh Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակ/ANC_Artsakh, Non-Governmental Organization (NGO), Knunyants 17, Stepanakert.

25/04/2026
Ակցիա` ՄԱԿ֊ի գրասենյակի դիմաց։ Պահանջներ` պատանդների ազատ արձակում, Բաքվում կայանալիք COP29-ի չեղարկում
01/11/2024

Ակցիա` ՄԱԿ֊ի գրասենյակի դիմաց։ Պահանջներ` պատանդների ազատ արձակում, Բաքվում կայանալիք COP29-ի չեղարկում

23/10/2024

We are standing at the border between Armenia and Occupied Artsakh, where a year ago, 120,000 Artsakh refugees arrived after being forcibly displaced. We are here to remind the world of a truth that is being ignored.

Armenian leaders and prisoners of war remain in captivity, a reality that is unacceptable. Their fate must not be overlooked.

120,000 refugees were forced from their homes by Azerbaijan's aggression. Their stories are a tragic chapter we cannot allow the world to forget.

True climate justice cannot exist without the protection of human rights.

We are here to say, 'No more silence.' We demand justice and protection for all.

Հոկտեմբերի 18-20-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբն ամբողջական կազմով հանդիպել ...
22/10/2024

Հոկտեմբերի 18-20-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբն ամբողջական կազմով հանդիպել է Երևանում։

Տեղի է ունեցել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ամբողջական կազմով հավաքը
______
Հոկտեմբերի 18-20-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբն ամբողջական կազմով հանդիպել է Երևանում։

Հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի, ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների, Արցախի թեմի առաջնորդի, ինչպես նաև այցելել է Մայր աթոռ և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Հանդիպումների ընթացքում տեղեկություններ է փոխանցել իրականացված աշխատանքների և ապագա անելիքների վերաբերյալ։

Եռօրյա հանդիպումների ընթացքում հանձնախումբը, կարևորելով նախորդիվ իրականացված աշխատանքը, գոհունակությամբ ընդգծել է, որ Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը տարբեր ձևաչափերով բարձրաձայնվել և արձանագրվել է մի շարք պետությունների և միջազգային կառույցների հայտարարություններում։ Այս հանգամանքը հիմք է ստեղծում հանձնախմբի գործունեության երկրորդ փուլի մեկնարկի համար, որը միտված է ամրագրելու և զարգացնելու արձանագրված արդյունքը և ջանքեր գործադրելու վերադարձի իրավունքի շուրջ քննարկումների համար անհրաժեշտ միջազգային բանակցային ձևաչափի ստեղծման ուղղությամբ։

Հանձախմբի կողմից քննարկվել են առաջիկա վեց ամիսներին իրականացվելիք աշխատանքները, որոնք ներառում են Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, հանրային և մասնավոր գույքի պաշտպանության, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձիև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից կենսական կարևորության այլ ուղղություններ։

Սույն հարցերի ուղղությամբ համադրված գործելու անհրաժեշտության օրակարգով Հանձնախմբի և «Հայաքվե» նախաձեռնության կողմից կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում որին մասնակցություն են ունեցել Հայաստանի և Արցախի քաղաքական, հասարակական, դիվանագիտական և վերլուծական շրջանակների չորս տասնյակից ավել մասնակիցներ։

Հանձնախումբը վերահաստատել է վերոնշյալ նպատակներին հասնելու ուղղությամբ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության իր պատրաստակամությունը։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ստեղծվել և լիազորվել է Արցախի խորհրդարանի 2023 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ։

22 հոկտեմբերի 2024թ

Շվեյցարիայի խորհրդարանը հանդես է եկել արցախահայերի՝ հայրենիք վերադառնալու խնդրով Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների մի...
16/10/2024

Շվեյցարիայի խորհրդարանը հանդես է եկել արցախահայերի՝ հայրենիք վերադառնալու խնդրով Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ։

Խնդիրն արդեն իսկ քննարկվել է Շվեյցարիայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության հանձնաժողովում, որը Դաշնային խորհրդին հանձնարարել է «հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, կազմակերպել միջազգային խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Նպատակն է ապահովել բաց երկխոսություն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև, որը կանցկացվի միջազգային հսկողության կամ միջազգային կարևոր դերակատարների ներկայությամբ՝ քննարկելու պատմականորեն տեղակայված հայկական բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի հարցը»:

«Հայոց ցեղասպանության կրկնության վախով՝ ինչպես դա եղել է 1915 թվականին, (Արցախի) բնիկ հայ բնակչությունը ստիպված եղավ ընդամենը մի քանի օրվա ընթացքում լքել իր տունը», - նշված է Շվեյցարիայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության հանձնաժողովի մեկնաբանության մեջ։

Նյութը անգլերենով👉 https://www.parlament.ch/de/ratsbetrieb/suche-curia-vista/geschaeft?AffairId=20244259

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP - 29-ին ընդառաջ այսօր ժամը 11-ից մեկնարկել են  Ադրբեջանում ապօրինաբար պահվող ...
11/10/2024

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP - 29-ին ընդառաջ այսօր ժամը 11-ից մեկնարկել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով ակցիաները, որոնք սկսվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից, և հիմա շարժվում են դեպի ՀՀ ԱԳՆ և այնուհետև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատներ։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցվել է համապատասխան պահանջով նամակ։ Նմանատիպ նամակներ կփոխանցվեն մյուս բոլոր ներկայացուցչություններին։

Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան։Freedom House-ի փաստահավաք առաքելությունը, որը իրականացվել է տեղացի գործընկերների ...
09/10/2024

Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան։

Freedom House-ի փաստահավաք առաքելությունը, որը իրականացվել է տեղացի գործընկերների հետ համագործակցությամբ, բացահայտում է ադրբեջանական ռեժիմի կողմից կատարված միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումները։

Այս հատուկ զեկույցը փաստագրում է, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի կողմիվ դիտավորյալ ենթարկվել կանոնավոր հարձակումների, սպառնալիքների, զրկվել հիմնական իրավունքներից, բավարար կենսապայմաններից և ստիպված հեռացել՝ ֆիզիկական բնաջնջումից խուսափելուհամար։

Վերլուծությունն ամբողջությամբ կարող եք գտնել անցնելով այս հղումով 👉 https://freedomhouse.org/report/special-report/2024/why-are-there-no-armenians-nagorno-karabakh?fbclid=IwY2xjawFzHT1leHRuA2FlbQIxMAABHaQ8kwhLm1Hkwljgg9txNqt3dRQFD9uKdbThpyT3sJa96qIordEu6VNX8Q_aem_BWRKWT2LBsdkJZiQrXV7lw

🇦🇲 Why are there no Armenians in Nagorno-Karabakh?

Our fact-finding mission, conducted in collaboration with local partners, identifies numerous breaches of international law by the Azerbaijani regime.

Read our analysis: https://freedomhouse.org/report/special-report/2024/why-are-there-no-armenians-nagorno-karabakh

Սիրելի՛ հայրենակիցներ,2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառա...
08/10/2024

Սիրելի՛ հայրենակիցներ,

2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։

Արձագանքելով այդ ակցիաներին` սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։

Նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։

Մեկնարկը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: Ակնկալում եմ բոլորիդ մասնակցությունը

Gegham G. Stepanyan

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը Բրյուսելում անցկացված հիշատակի և հույսի երեկոյի ընթացքում ե...
18/09/2024

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը Բրյուսելում անցկացված հիշատակի և հույսի երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ արդեն մեկ տարի է անցել Արցախի բռնի տեղահանումից։ Գ․ Կարամպետյանը ընդգծեց, որ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել՝ ապահովելու համար, որ Արցախի հարցը մնա միջազգային օրակարգում և վերականգնվի Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը։

➡️English Press Release: https://eafjd.eu/eafjd-co-organizes-an-evening-of.../
➡️Armenian Press Release: https://eafjd.eu/hy/հյդ-հայ-դատի-եվրոպայի-գրասենյակի-համա/

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խումբը պահանջում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանիննյո...
10/07/2024

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խումբը պահանջում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

նյութը ամբողջությամբ՝ 👉 https://www.ancnews.info/
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ․լուծում չեն արձանագրել դրա իրավասություն ունեցող միջազգային որևէ կառույց և բանակցային ...
18/06/2024

Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ․լուծում չեն արձանագրել դրա իրավասություն ունեցող միջազգային որևէ կառույց և բանակցային կողմ․ Գևորգ Ղուկասյան

Վերջերս Երեւանում կայացավ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների ներկայացուցիչների խորհրդաժողովը, որը քննարկեց Արցախի հայաթափումից ու դրանով պայմանավորված ....

Address

Knunyants 17
Stepanakert

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակ/ANC_Artsakh posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակ/ANC_Artsakh:

Share