Հայաստանի Կրթական Նախաձեռնություն I Armenia Education Initiative

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի Կրթական Նախաձեռնություն I Armenia Education Initiative
Website

Հայաստանի Կրթական Նախաձեռնություն I Armenia Education Initiative The Armenia Education Initiative (AEI) is a transformative force with an ambitious mission: reimagining the future of public education in Armenia.

Building on the decade-long legacy of Teach For Armenia, AEI brings together a dynamic ecosystem of programs under one bold identity to advance educational equity, foster innovation, and drive systemic reform—from classrooms to national policy.

📣 MindX Teachers Lab-ը գալիս է Վանաձոր։🚀 Ինչպե՞ս ստեղծել դպրոցական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն զգում է համա...
26/10/2026

📣 MindX Teachers Lab-ը գալիս է Վանաձոր։

🚀 Ինչպե՞ս ստեղծել դպրոցական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն զգում է համայնքի կարևոր մասնիկը, իսկ ուսուցիչներն ու ծնողները միասին նպաստում են նրա համակողմանի զարգացմանը։

📍 Նոյեմբերի 9–14-ը MindX Teachers Lab-ի հաջորդ կանգառը Վանաձորն է։

Այս շրջափուլում միասին կբացահայտենք, թե ինչպես ձևավորել պատկանելիության զգացում դասարանում, կառուցել իմաստավորված համագործակցություն ծնողների հետ և փոխակերպել դպրոցական միջավայրը՝ հանուն յուրաքանչյուր երեխայի զարգացման։

Ձեզ սպասում են 2 առցանց հանդիպում և 1 առդեմ գործնական լաբորատորիա՝ նոր գիտելիքներով, գործիքներով և կիրառելի լուծումներով։

🗓 Նոյեմբերի 10 | 17:00–18:15 | Zoom
«Դասարանից դեպի պատկանելիության համայնք»
👨‍🏫 Նարեկ Անտոնյան

🗓 Նոյեմբերի 12 | 17:00–18:15 | Zoom
«Իմաստավորված համագործակցություն ծնողի և ընտանիքի հետ»
👩‍🏫 Վեներա Աբովյան

🗓 Նոյեմբերի 14 | 14:00–16:00 | Վանաձոր
«Դպրոցական միջավայրի փոխակերպում և համակողմանի զարգացում»
👩‍🏫 Անի Մկրտչյան

🤝 Առդեմ աշխատարանին կհաջորդի նաև մեկժամյա մասնագիտական կապերի ստեղծման հնարավորություն։

✨ Միացե՛ք MindX Teachers Lab-ին և դարձե՛ք ձեր դպրոցում դրական փոփոխությունների նախաձեռնողը։

📌 Մասնակցությունը վճարովի է։
🔎 Ծրագրի մանրամասները՝
https://www.armeniaeducationinitiative.org/hy/mindx

🔗 Նախնական գրանցում՝
https://www.tfaforms.com/5236035?tfa_109=mindx_forum

🚀 Մնացել է ընդամենը մի քանի օր, և MindX Teachers Lab-ը մեկնարկում է Կապանում։Պատրա՞ստ եք նոր գաղափարների, գործնական բացա...
23/10/2026

🚀 Մնացել է ընդամենը մի քանի օր, և MindX Teachers Lab-ը մեկնարկում է Կապանում։
Պատրա՞ստ եք նոր գաղափարների, գործնական բացահայտումների ու մասնագիտական աճի։

Մեր փորձագետների հետ միասին առցանց և առկա հանդիպումների ընթացքում կբացահայտենք ուսուցչական առաջնորդության նոր հնարավորությունները, կքննարկենք աշակերտների ակտիվ մասնակցության կարևորությունն ու կաշխատենք գաղափարները գործնական լուծումների վերածելու ուղղությամբ։

🔥 Իսկ տեղերն արդեն սպառվում են։

📅 Հոկտեմբերի 27-ից սկսում ենք առցանց հանդիպումները, իսկ հոկտեմբերի 31-ին կհանդիպենք Կապանում՝ գործնական լաբորատորիայի շրջանակում։

⏳ Շտապե՛ք ամրագրել Ձեր տեղը և դառնալ MindX Teachers Lab-ի Կապանյան շրջափուլի մասնակիցը։

Գրանցվե՛ք հիմա՝ https://www.tfaforms.com/5236035?tfa_109=mindx_forum

🚀«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն, իսկ այսօր արդեն ընդլայնված «Հայաստանի կրթական նախաձեռնություն»-ը նախևառաջ մարդիկ են։Մ...
23/10/2026

🚀«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն, իսկ այսօր արդեն ընդլայնված «Հայաստանի կրթական նախաձեռնություն»-ը նախևառաջ մարդիկ են։

Մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց ժամանակը, ջանքերն ու նվիրումն են ներդրել հանուն կրթության դրական փոփոխության, հանուն յուրաքանչյուր երեխայի համար հավասար կրթական հնարավորությունների, հանուն նոր հեռանկարների ու, ի վերջո, հանուն Հայաստանի։

Մարդիկ, որոնք հիմնադրամի կողքին են եղել ամենատարբեր ժամանակներում՝ դժվարությունների ու մարտահրավերների, հաղթանակների ու ձեռքբերումների ճանապարհին։ Նրանք ոչ միայն ականատես են եղել մեր կազմակերպության աճին ու փոփոխություններին, այլև իրենց ամենօրյա աշխատանքով դարձել են այդ փոփոխությունների կերտողները։

Այսօր ուզում ենք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր թիմի հնաբնակներին։ Նրանց, ովքեր տարիներ շարունակ հավատացել են մեր առաքելությանը, չեն խնայել իրենց ուժերն ու շարունակել են առաջ շարժվել՝ իրենց նվիրվածությամբ, հետևողականությամբ ու աշխատանքով օրինակ դառնալով բոլորիս համար։

🧡 Շնորհակալ ենք, որ մեր պատմության մի մասն եք։ Եվ ամենակարևորը՝ շնորհակալ ենք, որ շարունակում եք մեզ հետ կերտել դրա հաջորդ էջերը։

🚀 Ընդամենը 4 օր, և MindX Teachers Lab-ը մեկնարկում է Կապանում։Պատրա՞ստ եք նոր գաղափարների, գործնական գիտելիքների ու մասն...
22/10/2026

🚀 Ընդամենը 4 օր, և MindX Teachers Lab-ը մեկնարկում է Կապանում։
Պատրա՞ստ եք նոր գաղափարների, գործնական գիտելիքների ու մասնագիտական աճի։

📍 Հոկտեմբերի 26-ից մեկնարկում է MindX Teachers Lab-ի Կապանյան շրջափուլը, որը համախմբելու է ուսուցիչներին, դպրոցների ղեկավարներին և կրթության մասնագետներին՝ միասին սովորելու, փորձարկելու և կրթության մեջ նոր փոփոխություններ նախաձեռնելու համար։

💡 Ձեզ սպասում են 2 առցանց հանդիպում և 1 առդեմ գործնական լաբորատորիա՝ նոր գիտելիքները իրական լուծումների վերածելու հնարավորությամբ։

⏳ Տեղերը խիստ սահմանափակ են, իսկ մեկնարկին մնացել է ընդամենը 4 օր։Շտապե՛ք գրանցվել և ապահովել Ձեր տեղը MindX Teachers Lab-ի Կապանյան շրջափուլում։

🔗 Գրանցման հղումը՝ https://www.tfaforms.com/5236035?tfa_109=mindx_forum

🚀 Ընդամենը 4 օր, և MindX Teachers Lab-ը մեկնարկում է Կապանում։Պատրա՞ստ եք նոր գաղափարների, գործնական գիտելիքների ու մասն...
22/10/2026

🚀 Ընդամենը 4 օր, և MindX Teachers Lab-ը մեկնարկում է Կապանում։
Պատրա՞ստ եք նոր գաղափարների, գործնական գիտելիքների ու մասնագիտական աճի։

📍 Հոկտեմբերի 26-ից մեկնարկում է MindX Teachers Lab-ի Կապանյան շրջափուլը, որը համախմբելու է ուսուցիչներին, դպրոցների ղեկավարներին և կրթության մասնագետներին՝ միասին սովորելու, փորձարկելու և կրթության մեջ նոր փոփոխություններ նախաձեռնելու համար։

💡 Ձեզ սպասում են 2 առցանց հանդիպում և 1 առդեմ գործնական լաբորատորիա՝ նոր գիտելիքները իրական լուծումների վերածելու հնարավորությամբ։

⏳ Տեղերը խիստ սահմանափակ են, իսկ մեկնարկին մնացել է ընդամենը 4 օր։ Շտապե՛ք գրանցվել և ապահովել Ձեր տեղը MindX Teachers Lab-ի Կապանյան շրջափուլում։

🔗 Գրանցման հղումը՝ https://www.tfaforms.com/5236035?tfa_109=mindx_forum

21/10/2026

📚 Հետազոտահեն կրթական բարեփոխումներ․ 405 կրթական դաշինք

Ինչպե՞ս համոզվել, որ կրթական բարեփոխումները արդյունավետ են, իրագործելի և հիմնված կրթական համակարգի իրական կարիքների վրա։ Պատասխանը սկսվում է հետազոտությունից։

🔎 Ի՞նչ հետազոտություն է իրականացվում։

405 կրթական դաշինքը 2026 թվականի մարտին մեկնարկել է «ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացման բարեփոխումների քաղաքականության գնահատում և բարեփոխումներին ուղղված առաջարկությունների դուրսբերում» հետազոտական ծրագիրը։

🤝Հետազոտական ծրագիրն իրականացվում է 405-ի համահիմնադիր AMAA Armenia-ի ֆինանսական աջակցությամբ՝ նպաստելով հանրակրթության ոլորտում հետազոտահեն բարեփոխումների առաջմղմանը։

Այն իրականացնում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» (CRRC-Armenia) հիմնադրամը։ Հետազոտության նպատակն է գնահատել գործող բարեփոխումների իրագործելիությունը, արդյունավետությունն ու ազդեցությունը և մշակել դրանց կատարելագործմանն ուղղված հիմնավորված առաջարկություններ։ Ուսումնասիրությունը կանդրադառնա կամավոր ատեստավորման և տարակարգավորման մեխանիզմներին, ուսուցիչների մասնագիտական զարգացման շարունակականությանը, խրախուսման հնարավոր գործիքներին և անհրաժեշտ ռեսուրսներին։

💡 Ինչո՞ւ է սա կարևոր։

Կրթական բարեփոխումների արդյունավետությունը կախված է ոչ միայն դրանց նպատակներից, այլև որոշումների՝ տվյալների, փաստերի և մասնագիտական փորձի վրա հիմնված լինելուց։ Հետազոտությունը հնարավորություն է տալիս բացահայտելու համակարգային խնդիրները, գնահատելու գործող մոտեցումները և առաջարկելու գործնականում կիրառելի լուծումներ։
Հետազոտահեն կրթական քաղաքականության խթանումը 405 կրթական դաշինքի ռազմավարական ուղղություններից է։ Դաշինքը կարևորում է մասնագիտական համայնքի մոբիլիզացիան, հետազոտական գիտելիքի կիրառումը և պետական կառավարման մարմինների հետ համագործակցությունը՝ կրթական բարեփոխումների շարունակական բարելավմանը նպաստելու համար։

📊 Ուսուցիչների մասնակցությունը էական է։

Հետազոտության շրջանակում նախատեսվում է տվյալների հավաքագրում։ Ուսուցիչների փորձը, կարծիքներն ու դիտարկումները էական նշանակություն կունենան գործող քաղաքականության գնահատման և հիմնավորված առաջարկությունների մշակման համար։ Հետևաբար, հրավեր ստանալու դեպքում խրախուսում ենք ուսուցիչներին մասնակցել հարցումներին և կիսվել իրենց փորձով։

📌 Ակնկալվող արդյունքները:

Խորհրդատվական զեկույցն արդեն պատրաստ է և հիմք է հանդիսանալու հետազոտության հաջորդ՝ բացատրական փուլի համար։ 2027 թվականի գարնանը՝ հետազոտության ավարտին, կներկայացվեն համապարփակ հետազոտական զեկույց, բարեփոխումների կատարելագործմանն ուղղված առաջարկությունների փաթեթ և հանրամատչելի նյութեր՝ արդյունքները մասնագիտական համայնքի ու հանրության հետ կիսելու համար։

🎯Մեր նպատակը հետազոտության, տվյալների և մասնագիտական համագործակցության վրա հիմնված կրթական քաղաքականությունն է՝ հանուն կրթության որակի կայուն բարելավման։

#405կրթականդաշինք #կրթություն

📚 Research-Informed Education Reform: 405 Educational Alliance

How can we ensure that education reforms are effective, feasible, and grounded in the actual needs of the education system? The answer starts with research.

🔎 What research is being conducted?

In March 2026, the 405 Educational Alliance launched a research project on “Evaluation of the Policy on the Professional Development Reforms of Public School Teachers in Armenia and Formulation of Recommendations for Further Improvement”.

🤝The research project is implemented with the financial support of AMAA Armenia, 405's founding member, contributing to the advancement of evidence-based reforms in public education.

The research is being conducted by the Caucasus Research Resource Center – Armenia (CRRC-Armenia) Foundation.
The study aims to assess the feasibility, effectiveness, and impact of ongoing reforms and develop evidence-based recommendations for their improvement. It will examine voluntary teacher certification and qualification category mechanisms, continuous professional development, potential incentives, and the resources required to support these processes.

💡 Why does this matter?

The success of education reforms depends not only on their objectives but also on whether decisions are grounded in data, evidence, and professional experience. Research helps identify systemic challenges, examine existing approaches, and propose practical, implementable solutions.
Promoting research-informed education policy is one of the strategic priorities of the 405 Educational Alliance. The Alliance emphasizes mobilizing the professional community, applying research-based knowledge, and collaborating with public authorities to support the continuous improvement of education reforms.

📊 Teachers’ participation matters.

Data collection is planned as part of the research. Teachers’ experiences, opinions, and insights will be essential for assessing existing policies and developing well-grounded recommendations. Therefore, teachers who receive an invitation are encouraged to participate in the surveys and share their experiences.

📌 Expected outcomes.

The consultative report has been completed and will serve as the foundation for the next, explanatory phase of the research. By spring 2027, upon completion of the study, the project will deliver a comprehensive research report, a package of recommendations for improving the reforms, and accessible materials to share the findings with the professional community and the wider public.

🎯Our goal is to promote education policy grounded in research, data, and professional collaboration, for the sustained improvement of education quality.

AMAA Armenia
Հայաստանի Կրթական Նախաձեռնություն I Armenia Education Initiative
Teach For Armenia
«Այբ» կրթական հիմնադրամ / Ayb Educational Foundation
AGBU Armenia AGBU
TUMO Center for Creative Technologies
Armenian Virtual College - AGBU
Հայ Կրթական Հիմնարկություն
FAST - Foundation for Armenian Science and Technology

✨ Ինչպե՞ս նոր գաղափարները վերածել իրական փոփոխությունների դասարանում ու դպրոցում։Հենց այս նպատակով էլ մեկնարկում է MindX...
21/10/2026

✨ Ինչպե՞ս նոր գաղափարները վերածել իրական փոփոխությունների դասարանում ու դպրոցում։
Հենց այս նպատակով էլ մեկնարկում է MindX Teachers Lab-ը՝ ուսուցիչների, դպրոցների ղեկավարների և կրթության մասնագետների համար նախատեսված մասնագիտական զարգացման գործնական լաբորատորիան։

📍 Կապան, Վանաձոր, Երևան․ երեք քաղաք, նոր գիտելիքներ, գործնական փորձառություններ ու փոփոխություններ ստեղծելու հնարավորություններ։

💡 Ծրագրի, հանդիպումների և մասնակցության հնարավորությունների մասին ավելին՝

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 28-ը Կապանում, Վանաձորում և Երևանում կանցկացվի MindX Teachers Lab-ը՝ ուսուցիչների, դպրոցների տնօրենների և կրթության ոլորտի մասնագետների զարգացման...

💬 Ինչպե՞ս է փոխվում ծնողի դերը ժամանակակից կրթության մեջ, և ինչպե՞ս կարող են դպրոցն ու ընտանիքը միասին նպաստել երեխայի զ...
21/10/2026

💬 Ինչպե՞ս է փոխվում ծնողի դերը ժամանակակից կրթության մեջ, և ինչպե՞ս կարող են դպրոցն ու ընտանիքը միասին նպաստել երեխայի զարգացմանը։

Հենց այս և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ էր հոկտեմբերի 17-ին Ստեփանավանում կայացած «Սերունդ» ծնողական համաժողովը, որը մեկ հարկի տակ էր համախմբել ծնողներին՝ քննարկելու կրթության հնարավորությունները, մարտահրավերներն ու հեռանկարները։

📖 Համաժողովի կարևոր քննարկումների, հետաքրքիր մտքերի ու հիմնական շեշտադրումների մասին կարդացեք հոդվածում՝

«Սերունդ»-ը կյանքի է կոչել Հայաստանում անդրանիկ ծնողական համաժողովը

🚀 Մոտենում է MindX Talks-ի հաջորդ հանդիպումը։Այս անգամ կխոսենք այն մասին, թե ինչպես կարող են PISA-ի տվյալներն օգնել ավել...
20/10/2026

🚀 Մոտենում է MindX Talks-ի հաջորդ հանդիպումը։
Այս անգամ կխոսենք այն մասին, թե ինչպես կարող են PISA-ի տվյալներն օգնել ավելի լավ հասկանալու կրթության իրական պատկերը և ձևավորելու ամենօրյա ուսուցման ու ուսումնառության գործընթացները։

📍 Մեր հատուկ հյուրն է Ալվին Վիստան՝ Teach For All-ի Senior Measurement Specialist & Psychometrician։

🗣️ Հանդիպման թեման՝ «Թվերից դեպի դասարաններ․ ինչպե՞ս են PISA-ի տվյալները ձևավորում ամենօրյա ուսուցումն ու ուսումնառությունը»։

💻 Առցանց՝ Zoom
🌐 Լեզուն՝ անգլերեն, միաժամանակյա հայերեն թարգմանությամբ
📅 Հոկտեմբերի 28, 17:00

🔗 Մասնակցությունն անվճար է։ Գրանցվելու համար անցե՛ք հղումով՝ https://zoom.us/meeting/register/gctlV4lsQ1qfwx9D5LcvLQ

— — —

🚀 The next MindX Talks session is just around the corner!

This time, we’ll explore how PISA data can help us better understand the realities of education and inform everyday teaching and learning practices.

📍 Our special guest is Alvin Vista, Senior Measurement Specialist & Psychometrician at Teach For All.

🗣️ Session Topic: “What PISA data reveals — and how it can shape everyday teaching and learning”

💻 Format: Online via Zoom
🌐 Language: English with simultaneous Armenian interpretation
📅 Date & Time: October 28, 17:00 (GMT+4)

🔗 Participation is free! Register here: https://zoom.us/meeting/register/gctlV4lsQ1qfwx9D5LcvLQ/

Address

2/1 Melik Adamyan Street, Yerevan , Yerevan
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Կրթական Նախաձեռնություն I Armenia Education Initiative posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share