Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպություն

Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպություն, Labor Union, Խանջյան 5, Yerevan.

30/07/2026

🌿 Շնորհակալություն համագործակցության համար

Արհեստակցական կազմակերպության անունից մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում բուհին՝ ի դեմս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Լիլիթ Մկրտչյանի, որպես սոցիալական գործընկեր, մեր նախաձեռնություններին մշտապես աջակցելու, համատեղ ծրագրեր իրականացնելու և կառուցողական համագործակցություն ապահովելու համար։

Ձեր պատրաստակամությունն ու աջակցությունը կարևոր դեր են ունեցել աշխատակիցների շահերի պաշտպանությանն ու կազմակերպության նախաձեռնությունների հաջող իրականացման գործում։

Մաղթում ենք բուհին նորանոր հաջողություններ, իսկ մեր համագործակցությանը՝ շարունակական զարգացում՝ ի բարօրություն ողջ համալսարանական համայնքի։

Շնորհակալություն վստահության, համագործակցության և մշտական աջակցության համար։

2026 թվականի հուլիսի 11-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել աշխատանքային օրենսդրության նոր կարգավորում՝ «ծնո...
24/07/2026

2026 թվականի հուլիսի 11-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել աշխատանքային օրենսդրության նոր կարգավորում՝ «ծնողական ժամ»-ը։

Այս իրավունքը հնարավորություն է տալիս աշխատող ծնողներին (այդ թվում՝ որդեգրողներին, խնամատար ծնողներին և խնամակալներին) աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու նպատակով։

📌 Ծնողական ժամը տրամադրվում է .• մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե, • մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ ժա • մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։

✅ Ծնողական ժամից օգտվելու համար անհրաժեշտ է գործատուին ներկայացնել գրավոր դիմում։ Օրենքով սահմանված այս իրավունքի տրամադրումը չի կարող մերժվել։

📍 Ծնողական ժամի ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձը՝ օրենքով սահմանված կարգով։

Արհեստակցական կազմակերպությունը կարևորում է աշխատողների սոցիալական իրավունքների պաշտպանությունը և շարունակելու է իրազեկել աշխատանքային օրենսդրության կարևոր փոփոխությունների մասին։

22/07/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպությունը
ԲԱԼԱՆՍ ՍՊՈՐՏ ԿՈՄՊԼԵՔՍԻՑ
Կորպորատիվ առաջարկ է ստացել։
Տարեկան անսահմանափակ փաթեթը ներառում է՝
✅ Մարզասրահ
✅ Անհատական մարզչի ծառայություն (առանց հավելյալ վճարի)
✅ Սննդակարգ և մարզման ծրագիր, որոնք ևս տրամադրվելու են փաթեթի շրջանակում
✅ 20 մետրանոց լողավազան՝ աղային ֆիլտրացիոն համակարգով
✅ Ջակուզի՝ հիդրոմերսման էֆֆեկտով աշխատող
✅Շոգեբաղնիք աղջիկների և տղաների համար առանձնացված
✅ 30 օր անվճար սառեցում
✅ 8 տարբեր հյուրերի այցելության հնարավորություն
✅ 16+ կոնցեպտ՝ հանգիստ և հարմարավետ միջավայր,
որից կարող են օգտվել ՀՊՄՀ-ի աշխատողներն ու նրանց ընտանիքների անդամները։
Ցանկացողները կարող են դիմել ԱՐՀԿՈՄ (Խանջյան 5,1-ին հարկ,111 սենյակ) կամ զանգահարել (010) 597057 մինչև ս/թ օգոստոսի 5-ը։

2026 թվականի հուլիսի 18-ին Արհկոմի աջակցությամբ բուհի վարչատնտեսական մասի աշխատակիցները մասնակցեցին ճանաչողական էքսկուրս...
20/07/2026

2026 թվականի հուլիսի 18-ին Արհկոմի աջակցությամբ բուհի վարչատնտեսական մասի աշխատակիցները մասնակցեցին ճանաչողական էքսկուրսիայի։

Էքսկուրսավարի ուղեկցությամբ մասնակիցներն այցելեցին Խոր Վիրապ, Գառնի, «Քարերի սիմֆոնիա», Ազատի ջրամբար, Գեղարդավանք, Մաշտոց Հայրապետի մատուռ և Չարենցի կամար։

Էքսկուրսիան ոչ միայն հնարավորություն տվեց բացահայտելու մեր պատմամշակութային հարուստ ժառանգությունը, այլև նպաստեց աշխատակիցների միջև շփումների ամրապնդմանը, թիմային ոգու ձևավորմանը և հաճելի ու բովանդակալից հանգստին։

Արհեստակցական կազմակերպությունը շարունակելու է նախաձեռնել և աջակցել նման միջոցառումների կազմակերպմանը՝ կարևորելով աշխատակիցների սոցիալական ակտիվությունն ու մշակութային կյանքը

ՀՊՄՀ-ի ռեկտորատի և Արհեստակցական կազմակերպության աջակցությամբ հուլիսի 14-ին իրականացվեց Գեղարվեստական կրթության ֆակուլտե...
16/07/2026

ՀՊՄՀ-ի ռեկտորատի և Արհեստակցական կազմակերպության աջակցությամբ հուլիսի 14-ին իրականացվեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի աշխատակիցների ուսումնաճանաչողական այցը Արագածոտնի մարզ։
Այցի կարևոր կանգառներից էր Ապարանի տարածաշրջանի Երնջատափ գյուղի մերձակայքում գտնվող Աստվածընկալ Սուրբ Խաչ վանական համալիրը՝ հայ միջնադարյան ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից մեկը։ Համալիրի հնագույն եկեղեցին հիմնադրվել է V դարում, իսկ հետագա դարերում այն բազմիցս ընդարձակվել ու վերակառուցվել է։ Ըստ ավանդության՝ վանքը «Աստվածընկալ Սուրբ Խաչ» անվանումը ստացել է այստեղ պահված հայտնի քանդակազարդ խաչից։ Այս սրբավայրը ոչ միայն հոգևոր, այլև պատմամշակութային մեծ արժեք ունի՝ հանդիսանալով հայ ժողովրդի հարուստ քրիստոնեական ժառանգության կարևոր մաս։
Ուսումնաճանաչողական այցը տպավորիչ էր։ Այն մասնակիցներին հնարավորություն տվեց հաղորդակից լինելու մեր պատմամշակութային հարուստ ժառանգությանը։

2026 թվականի հուլիսի 5-ին ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի աշխատակիցների համար  կազմակերպվեց ճանաչ...
06/07/2026

2026 թվականի հուլիսի 5-ին ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի աշխատակիցների համար կազմակերպվեց ճանաչողական և հանգստի էքսկուրսիա։
Մասնակիցներն այցելեցին Սևանավանք, վայելեցին նավարկություն Սևանա լճում, այնուհետև եղան Գոշավանքում, Հաղարծինում, Պարզ լճում և եղնիկների պուրակում։
Էքսկուրսիան անցկացվեց հմուտ զբոսավարի ուղեկցությամբ, որի շնորհիվ ճանապարհորդությունը դարձավ ոչ միայն հաճելի, այլև բովանդակալից ու ճանաչողական։
Օրը լի էր գեղեցիկ բնապատկերներով, հետաքրքիր բացահայտումներով, ջերմ շփումներով և անմոռանալի հույզերով։ Մասնակիցները վերադարձան տպավորված, բարձր տրամադրությամբ և անսահման գոհ՝ իրենց հետ տանելով նոր հիշողություններ և դրական լիցքեր❤️❤️❤️

2026 թվականի հուլիսի 4-ին ՀՊՄՀ վարչակառավարչական անձնակազմի աշխատողների համար կազմակերպվեց ճանաչողական և մշակութային այց...
05/07/2026

2026 թվականի հուլիսի 4-ին ՀՊՄՀ վարչակառավարչական անձնակազմի աշխատողների համար կազմակերպվեց ճանաչողական և մշակութային այց դեպի գեղատեսիլ Տավուշի մարզ։
Օրը մեկնարկեց Մակարավանքի այցելությամբ՝ հայկական միջնադարյան ճարտարապետության բացառիկ կոթողներից մեկում։ Վանական համալիրում մասնակիցներին սիրով դիմավորեց Տեր Արշավիր քահանա հայր սուրբը, ով ներկայացրեց վանքի հիմնադրման պատմությունը, նրա ճարտարապետական ինքնատիպ լուծումները, դարերի ընթացքում ունեցած հոգևոր և մշակութային նշանակությունը։ Հայր սուրբի հետաքրքիր ու բովանդակալից խոսքը բոլորին հնարավորություն տվեց նորովի բացահայտելու մեր հոգևոր ժառանգության անգնահատելի արժեքը։
Այնուհետև մասնակիցներն այցելեցին Իջևանի գինու-կոնյակի գործարան, որտեղ ծանոթացան հայկական գինեգործության բազմադարյա ավանդույթներին և ժամանակակից արտադրական գործընթացներին։ Գործարանի մասնագետների ուղեկցությամբ շրջայցը հնարավորություն տվեց բացահայտելու հայկական գինու և կոնյակի ստեղծման ճանապարհը՝ խաղողի մշակումից մինչև պատրաստի արտադրանք, ինչպես նաև ևս մեկ անգամ արժևորելու հայրենական արտադրանքի բարձր որակն ու համբավը։
Ճանաչողական այցի եզրափակիչ կանգառը Գոշավանքն էր՝ հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը։ Գոշավանքի խաղաղ ու խորհրդավոր մթնոլորտը յուրաքանչյուր այցելուի համար դարձավ հոգևոր լիցքավորման և ներքին խաղաղության յուրահատուկ պահ։
Այս գեղեցիկ օրը համախմբեց գործընկերներին՝ պարգևելով նոր գիտելիքներ, հաճելի շփումներ, բնության հիասքանչ տեսարաններ և անմոռանալի տպավորություններ։ Նման նախաձեռնությունները նպաստում են ոչ միայն մեր պատմամշակութային արժեքների ճանաչմանը, այլև աշխատանքային կոլեկտիվի համախմբմանը, փոխադարձ ջերմ հարաբերությունների ամրապնդմանն ու միասնականության ոգու ձևավորմանը։
Շնորհակալություն ՀՊՄՀ -ի ռեկտորատին փոխադրամիջոց տրամադրելու համար։ Բուհի արհեստակցական կազմակերպությունը շարունակելու է նախաձեռնել նման բովանդակալից և հիշարժան միջոցառումներ՝ ստեղծելով նոր հնարավորություններ հայրենիքի պատմամշակութային ժառանգությունը ճանաչելու և միասին գեղեցիկ հիշողություններ կերտելու համար։

Սկզբնական կրթության ֆակուլտետի խորհրդի նիստն ու աշխատողների մեկօրյա հանգիստը կազմակերպվեց Կոտայքի մարզի Գառնի համայնքում...
04/07/2026

Սկզբնական կրթության ֆակուլտետի խորհրդի նիստն ու աշխատողների մեկօրյա հանգիստը կազմակերպվեց Կոտայքի մարզի Գառնի համայնքում։ Շնորհակալություն ՀՊՄՀ-ի ռեկտորատին փոխադրամիջոց տրամադրելու համար։ Բուհի Արհեստակցական կազմակերպությունը շարունակելու է աջակցել ճանաչողական, մշակութային միջոցառումների իրականացմանը։

Արհկոմի աջակցությամբ  2026թ. հուլիսի 3-ին կայացավ ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցի աշխատակիցների տարեվերջյան էքսկուրսիան դեպի Մա...
03/07/2026

Արհկոմի աջակցությամբ 2026թ. հուլիսի 3-ին կայացավ ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցի աշխատակիցների տարեվերջյան էքսկուրսիան դեպի Մակարավանք , Ծռվիզի վանք և Իջևանի գինու֊կոնյակի գործարան։

📍 01.07.2026թ. կայացավ կազմակերպության Արհկոմի արտագնա նիստը։Նիստը վարեց նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Եղյանը...
02/07/2026

📍 01.07.2026թ. կայացավ կազմակերպության Արհկոմի արտագնա նիստը։
Նիստը վարեց նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Եղյանը, ով ներկայացրեց օրակարգային հարցերը։ Քննարկվեցին կազմակերպության ընթացիկ գործունեությանը վերաբերող կարևոր հարցեր, ամփոփվեցին կատարված աշխատանքները և ընդունվեցին համապատասխան որոշումներ՝ միտված կազմակերպության հետագա արդյունավետ գործունեությանը։
Նիստից հետո մասնակիցները ճանաչողական այց կատարեցին Պռոշյանի գինու և կոնյակի գործարան, որտեղ ծանոթացան գործարանի հարուստ պատմությանը, արտադրական գործընթացին, գինեգործության և կոնյակագործության բազմամյա ավանդույթներին։
Այնուհետև այցելեցին Արագածոտնի մարզի Կարմրավոր եկեղեցի, որտեղ հաղորդակից եղան մեր ժողովրդի հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությանը՝ վայելելով պատմամշակութային այդ բացառիկ վայրի խաղաղ ու խորհրդավոր մթնոլորտը։
Օրվա ավարտին կազմակերպվեց հյուրասիրություն՝ ջերմ և ընկերական միջավայրում։ Այն դարձավ հաճելի շփումների, փորձի փոխանակման և միասնականության ամրապնդման գեղեցիկ առիթ՝ մասնակիցներին պարգևելով հիշարժան և տպավորիչ օր։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության, համագործակցության և բարձր տրամադրության համար։ Թող նման նախաձեռնությունները շարունակեն ամրապնդել մեր կազմակերպության միասնականությունն ու թիմային ոգին։

Address

Խանջյան 5
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category