Public Awareness and Monitoring Centre NGO

Public Awareness and Monitoring Centre NGO «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

Eng⬇️🌱 Կարևոր ձեռքբերումՈւրախ ենք հայտնելու, որ ՀԻՄԿ ՀԿ-ն պաշտոնապես հավատարմագրվել է որպես դիտորդ ՄԱԿ-ի անապատացման դեմ...
18/08/2026

Eng⬇️

🌱 Կարևոր ձեռքբերում
Ուրախ ենք հայտնելու, որ ՀԻՄԿ ՀԿ-ն պաշտոնապես հավատարմագրվել է որպես դիտորդ ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) կողմերի համաժողովում։
Ամիսներ առաջ UNCCD քարտուղարությունից նամակ էինք ստացել ժամանակավոր հավատարմագրման մասին։ Սակայն վերջնական հավատարմագրումը ենթակա էր կոնվենցիայի կողմերի պաշտոնական հաստատմանը։
Դիտորդ կազմակերպությունների հավատարմագրումը ներառված էր Ուլան Բատորում կայացած UNCCD COP17-ի առաջին օրվա օրակարգում։
ՀԻՄԿ-ի համար սա ավելին է, քան դիտորդի պաշտոնական կարգավիճակը։ Սա հնարավորություն է տալիս առավել ակտիվորեն ներգրավվելու UNCCD գործընթացում, մեր փորձը ներդնելու շրջակա միջավայրի կառավարման, հանրային մասնակցության և երիտասարդության ներգրավվածության ոլորտում, ինչպես նաև հողերի դեգրադացիայի, երաշտի, հողերի կայուն կառավարման և վերականգնման վերաբերյալ Հայաստանի քաղհասարակության տեսակետները ներկայացնելու միջազգային քննարկումներում։
Մեր թիմն անհամբեր սպասում է UNCCD քաղաքացիական հասարակության շրջանակում իմաստալից համագործակցությանը 🌍🌿

An important milestone for the Public Awareness and Monitoring Centre NGO!
We are happy to share that the “PA&MC” NGO has been officially accredited as an observer to the UN Convention to Combat Desertification (UNCCD) Conference of the Parties.
Earlier this year, we received a letter from the UNCCD Secretariat confirming that, following the review of our documentation, PAMC was provisionally accredited. However, this was not yet the final approval - the accreditation was subject to a formal decision by the Parties at COP17.
The accreditation of observer organizations was included on the agenda of the very first day of UNCCD COP17 in Ulaanbaatar, making this moment especially meaningful for us.
For PA&MC, this is more than a formal status. It is an opportunity to become more actively engaged in the UNCCD process, contribute our experience in environmental governance, public participation and youth engagement, and bring the perspectives of Armenian civil society into international discussions on land degradation, drought, sustainable land management and restoration.
We look forward to this new chapter and to meaningful cooperation within the UNCCD civil society community. 🌍🌿


📸Photos from UNCCD official social media

24/07/2026

♻️ Այս անգամ #ԱԸՊ իրազեկման հանդիպման կանգառը Էջմիածնում էր․ մեզ հյուրընկալել էր Maqoor բնապահպանական ՀԿ-ն։

♻️ Այս անգամ  #ԱԸՊ իրազեկման հանդիպման կանգառը Էջմիածնում էր․ մեզ հյուրընկալել էր «Մաքուր» բնապահպանական ՀԿ-ն։💬 Երիտասար...
24/07/2026

♻️ Այս անգամ #ԱԸՊ իրազեկման հանդիպման կանգառը Էջմիածնում էր․ մեզ հյուրընկալել էր «Մաքուր» բնապահպանական ՀԿ-ն։
💬 Երիտասարդների հետ խոսեցինք այն մասին, թե ինչպես են մեր ամենօրյա ընտրությունները կապվում թափոնների կառավարման համակարգի հետ, և ինչ փոփոխություններ է նախատեսում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) ներդրումը Հայաստանում։
🥤 Միասին «ճանապարհեցինք» մեկ շիշ հյութին՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում դրա հետ արտադրությունից մինչև թափոն դառնալը, և քննարկեցինք, թե այդ ամբողջ շղթայում ովքեր ունեն պատասխանատվություն։
🍅 Հանդիպման ընթացքում մասնակիցների հետ փորձարկեցինք նաև մեր գործընկեր BluoVerda e.V. գերմանական ՀԿ-ի կողմից մշակված « #Պոմիդորո» խաղը, որը ծրագրի շրջանակում թարգմանվել է հայերեն։ Խաղի միջոցով քննարկեցինք, թե ինչպես են մեր ամենօրյա որոշումները ազդում մթերքի ճակատագրի վրա և ինչ կարող ենք անել սննդի թափոնները նվազեցնելու համար։
💚 Շնորհակալություն Maqoor «Մաքուր» բնապահպանական ՀԿ-ին՝ համագործակցության և հյուրընկալության, իսկ Էջմիածնի երիտասարդներին՝ հետաքրքրվածության, ակտիվ մասնակցության համար։
🫆Նախաձեռնությունն իրականացվել է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ։

20/07/2026

💬 Մեր տեղեկատվական հանդիպումը «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն / Gavar Youth House-ում 💚

🌿  #ԱԸՊ տեղեկատվական հանդիպումների շրջանակում այս անգամ հյուրընկալվել էինք Գավառի երիտասարդական տանը՝ երիտասարդների հետ ...
20/07/2026

🌿 #ԱԸՊ տեղեկատվական հանդիպումների շրջանակում այս անգամ հյուրընկալվել էինք Գավառի երիտասարդական տանը՝ երիտասարդների հետ միասին խոսելու #ԱԸՊ համակարգի և մասին։

♻️ Հանդիպման ընթացքում քննարկեցինք, թե ինչ է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը, ինչ դերակատարներ կան դրա շրջանակում և ինչ փոփոխություններ կարող է բերել դրա ներդրումը թափոնների կառավարման ոլորտում։

🥤 Մասնակիցների հետ միասին նաև հետևեցինք, թե ինչ ճանապարհ է անցնում ապրանքը՝ արտադրությունից մինչև թափոն դառնալը, և խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող են մեր առօրյա ընտրություններն ազդել շրջակա միջավայրի վրա։

🍅Հասցրեցինք նաև խաղալ միասին․ երիտասարդ մասնակիցների հետ փորձարկեցինք ծրագրի շրջանակում թարգմանված խաղերից մեկը՝ «Պոմիդորո»-ն։ Խաղի միջոցով փորձեցինք հասկանալ, թե ինչպես կարող է մեր վարքագիծը փոխել մթերքի ճակատագիրը, և ինչ անել, որպեսզի այն չհայտնվի աղբամանում։

💚 Շնորհակալություն «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն / Gavar Youth House-ին՝ հյուրընկալության, իսկ մասնակիցներին՝ ակտիվության ու հետաքրքրվածության համար։

✅ Նախաձեռնությունն իրականացվել է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ։

#ԱԸՊ #Թափոն #ԹափոններիԿառավարում #Աղբ

🚮 Օրերս «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ճանաչողական շրջայց դեպի  : Այցին...
12/07/2026

🚮 Օրերս «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ճանաչողական շրջայց դեպի : Այցին մասնակցում էին կազմակերպության գործընկեր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE) շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՀՊՏՀ քոլեջի սաներ, ինչպես նաև Green Green բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

♻️ Այս պահին Հայաստանի միակ սանիտարական աղբավայրը կառավարում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ-ն, որն իրականացնում է երկու մարզերի աղբահանությունը՝ ապահովելով #թափոնների հավաքումը, տեղափոխումը և մշակումը: Այս աղբավայրը ժամանակակից յուրօրինակ մոդել է. այն ունի հատուկ մեկուսացված բջիջներ, կեղտաջրերի հավաքման համակարգ և գազերի անվտանգ կորզման հորեր, որոնք զգալիորեն նվազեցնում են շրջակա միջավայրին հասցվող վնասը:

💚 Այցի ընթացքում ընկերության տնօրեն Սերգեյ Համբարձումյանը մասնակիցներին ծանոթացրեց #աղբահանության կազմակերպման և #աղբի մշակման ամբողջ գործընթացին, ներկայացրեց աղբավայրի ստեղծման պատմությունը, երկու մարզերի բնակիչների շրջանում ձևավորված վարքագծային սովորույթները: Ակտիվորեն քննարկվեցին նաև բնապահպանական մի շարք կարևոր խնդիրներ, որոնց Հայաստանը բախվում է թափոնների կառավարման գործում, մասնակիցներից ոմանք ներկայացրին տարբեր երկրներում իրենց հանդիպած փորձը, որը կարող է ուղենշային լինել մեր երկրի համար:

🗣️ Քննարկումից հետո տնօրենը հյուրերին ուղեկցեց նաև աղբավայրի տարածքի որոշ հատվածներ՝ ներկայացնելով ընթացիկ գործընթացներն ու բացատրելով դրանց նշանակությունը համակարգում:

🤝 Նման այցելությունները հրաշալի հնարավորություն են անձամբ տեսնելու և ծանոթանալու այն մեխանիզմներին ու գրծիքակազմին, որոնք առաջարկվում են թափոնների կառավարման ոլորտում բարեփոխումների համատեքստում։ Կարևոր է, որ քննարկման կենտրոնում ոչ միայն իրազեկման, այլև տարբեր դերակատարների միջև համագործակցության հարցերն էին։ Հյուրերը ընկերության տնօրենի հետ քննարկեցին նաև հնարավոր համագործակցության շրջանակները։

💬 ՀՊՏՀ շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Նարինե Խալաթյանը ներկայացրեց մասնագիտական հետազոտությունների իրենց փորձառությունն ու պատրստակամություն հայտնեց ընկերության հետ համատեղ քննարկելու գիտական հետազոտական շրջանակները, որոնք կարող են երկուստեք հետաքրքիր լինել․ «Մեր ամբոինը թափոնների կառավարման ոլորտին առնչվող մի շարք հետազոտությունների փորձառություն ունի, մեր ուսանողներն իրենց մասնագիտացումներից շրջանակում գիտական տարբեր հետազոտական աշխատանքներ են իրականացնում, համոզված եմ՝ համատեղ աշխատանքը կարևոր և օգտակար կարող է լինել բոլորիս համար․ ուսանողները կստանան իրական տվյալների հետ աշխատանքի հնարավորություն, իսկ մեր ուսումնասիրությունները կարող են օգնել աղբավայրի կառավարիչներին՝ ավելի փաստարկված որոշումներ կայացնելու հարցում»։

🍀 Տնօրենի հետ իրենց ամագործակցության հնարավորությւոննեը քննարկեցին նաև «Green Green» ՀԿ-ի ներկայացուցիչները։

✅ Նախաձեռնությունն իրականացվել է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ։

☺️ Շնորհակալություն Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ-ին հյուրընկալության և համագործակցության համար։

#ԱԸՊ #Թափոն #ԹափոններիԿառավարում #Աղբ #Աղբավայր

🙋Հուլիսի 13-ին «Մաքուր» բնապահպանական ՀԿ-ի հյուրն ենք։ Միասին անցկացնելու ենք  #ԱԸՊ իրազեկամն հանդիպում 0-ից 100 տարեկան...
09/07/2026

🙋Հուլիսի 13-ին «Մաքուր» բնապահպանական ՀԿ-ի հյուրն ենք։ Միասին անցկացնելու ենք #ԱԸՊ իրազեկամն հանդիպում 0-ից 100 տարեկան երիտասարդների համար։ 🙋‍♀️Գրանցվեք, եկեք միասին հասկանանք՝ ինչ է ԱԸՊ-ն ու ինչ կարող է փոխել մեր կյանքում։

✍️Գրանցման հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdWQWpkzZK0hTqty67YiLtN-xwzPdymmZ9yOqF6pwtdqfsX7Q/viewform

♻️ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչ ճանապարհ է անցնում մեկ շիշ հյութը՝ արտադրությունից մինչև թափոն դառնալը։

Միացիր մեր ինտերակտիվ հանդիպմանը և բացահայտիր, թե ինչպես են կառավարվում թափոնները Հայաստանում, ինչ է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգը և ինչ դեր կարող ենք ունենալ մենք՝ որպես պատասխանատու սպառողներ։

📅 Հուլիսի 13
🕐 13:00
📍 ք. Վաղարշապատ, Տերյան 24/1
👥 14+ | 📜 Մասնակցությունն անվճար է

Հանդիպման ընթացքում սպասվում են քննարկումներ, ինտերակտիվ վարժություններ, գործնական ուղեցույց և «Թափոնագետ» կոչում ստանալու հնարավորություն։

📝 Գրանցվելու համար անցիր հետևյալ հղումով` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdWQWpkzZK0hTqty67YiLtN-xwzPdymmZ9yOqF6pwtdqfsX7Q/viewform?usp=header

Հարցերի համար զանգահարել՝ +37477424148։

Սպասում ենք քեզ։

08/07/2026

♻️ Այսօր լրանում է ուղիղ մեկ տարին, ինչ շահագործման է հանձնվել Հրազդանի սանիտարական աղբավայրը՝ Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ–ն։

👩‍❤️‍👨 Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն իր մի քանի գործընկերների՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)ի Շրջակա միջավայրի և կայուն զարգացման ամբիոնի և Green Green-ի ներկայացուցիչների հետ երեկ այցելել էր աղբավայր։ Ստորև այցի մասին պատմող տեսանյութն է, հաջորդիվ կներկայացնենք նաև մյուս մանրամասները։

#ԱԸՊ #Թափոն #ԹափոններիԿառավարում #Աղբ #Աղբավայր

Send a message to learn more

♻️  -ի մեր երիտասարդ մասնակիցներ Նարե Զաքարյանն ու Իրինա Մաղաքյանը ԱԸՊ-ի մասին իրենց կուտակած գիտելիքը վերամշակել ու փոխ...
03/07/2026

♻️ -ի մեր երիտասարդ մասնակիցներ Նարե Զաքարյանն ու Իրինա Մաղաքյանը ԱԸՊ-ի մասին իրենց կուտակած գիտելիքը վերամշակել ու փոխանցել են իրենց ընկերներին։

👩‍💻🧑‍💻Երիտասարդների համար նախատեսված իրազեկման առցանց հանդիպման ընթացքում նրանք մի պարզ, բայց շատ խոսուն օրինակով՝ պլաստիկ շշի «ճանապարհորդությամբ», քննարկել են, թե ինչ է փոխվելու Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրմամբ։

🧴 Ո՞վ է պատասխանատու շշի համար, երբ այն դառնում է թափոն։
♻️ Ինչպե՞ս կարող է ԱԸՊ համակարգը փոխել թափոնների կառավարման ներկայիս մոտեցումները։
🙋 Իսկ ի՞նչ դեր ունեն այս գործընթացում երիտասարդները՝ որպես սպառողներ, ընտրություն կատարողներ և փոփոխություն նախաձեռնողներ։

🤷🤷‍♀️Հանդիպման ընթացքում երիտասարդները ակտիվ քննարկել են թափոնների կառավարման հետ կապված առօրյա փորձը, կիսվել են իրենց մոտեցումներով և խոսել են այն մասին, թե ինչպես կարելի է նման թեմաները հասկանալի ու հետաքրքիր ձևով ներկայացնել հասակակիցներին։

✅ Նախաձեռնությունն իրականացվում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ։

📚  #Թղթի բնապահպանական ազդեցությունն այսօր զգալի է, և դա հանգեցրել է վարքագծային փոփոխությունների թե՛ գործարար շրջանակնե...
09/06/2026

📚 #Թղթի բնապահպանական ազդեցությունն այսօր զգալի է, և դա հանգեցրել է վարքագծային փոփոխությունների թե՛ գործարար շրջանակներում, թե՛ անձնական մակարդակում: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ միանգամյա օգտագործման թուղթը դարձել է համեմատաբար էժան ապրանք, ինչը հանգեցրել է սպառման և թափոնների առաջացման բարձր մակարդակի:

♻️ Թղթի արդյունաբերության բնապահպանական ազդեցության, ժամանակակից կարգավորումների և կայուն լուծումների մասին է մեր հաջորդ հոդվածը, որը ևս ստեղծվել է Վիքիմեդիա Հայաստան / Wikimedia Armenia-ի հետ համագործակցությամբ իրականացված «Թափոնների կառավարում․ արտադրողի և սպառողի ընդլայնված պատասխանատվություն» խմբագրական նախագծի շրջանակում։

🔗 Հղումը՝ մեկնաբանություններում👇

✅ Նախաձեռնությունն իրականացվում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ։

🔗 Խմբագրական նախագծի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ https://pamc.am/wikipedia_epr/

🔗 Խմբագրական նախագծի շրջանակում մշակված բոլոր հոդվածներին կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://bit.ly/4tIfquA

#ԱԸՊ #Թափոն #ԹափոններիԿառավարում

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Public Awareness and Monitoring Centre NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share