Համահայկական Հասարակական Դաշինք / Pan-Armenian Civil Society Alliance

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Համահայկական Հասարակական Դաշինք / Pan-Armenian Civil Society Alliance

Համահայկական Հասարակական Դաշինք / Pan-Armenian Civil Society Alliance Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Համահայկական Հասարակական Դաշինք / Pan-Armenian Civil Society Alliance, Nonprofit Organization, Baghramyan Avenue 24/4, Yerevan.

20/05/2026

“Հայաստանը մոտենում է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ոչ թե այն ժողովրդավարական մրցակցության մթնոլորտում, որը խոստացվել էր 2018 թվականի իրադարձություններից հետո, այլ աճող ահաբեկման, վախի և քաղաքական ճնշումների պայմաններում։ Երկիրը, որը ժամանակին իրեն ներկայացնում էր որպես ժողովրդավարական հաջողության պատմություն Հարավային Կովկասում, ավելի ու ավելի է հիշեցնում մի պետություն, որտեղ իշխանությունը պաշտպանվում է ոչ թե համոզմամբ կամ ինստիտուտներով, այլ ահաբեկմամբ, ճնշմամբ և իշխանության լծակների չարաշահմամբ։

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը նախընտրական շրջանում դարձել է առավել մտահոգիչ, առճակատողական և բացահայտ անհամատեղելի այն չափանիշների հետ, որոնք ակնկալվում են ընտրություններին պատրաստվող ժողովրդավարական պետությունից։

Ընդդիմադիր առաջատար կուսակցությունների ղեկավարներին ուղղված մի արտառոց ելույթում նա սպառնաց նրանց «կզացնելու», սատկացնելու։ Նման հռետորաբանությունը տեղ չունի ժողովրդավարական մրցակցության մեջ, ինչպես նաև սահմանադրական կարգի պահպանման պատասխանատվություն կրող գործող վարչապետի բառապաշարում։ Սա ահաբեկման և քաղաքական գերիշխանության լեզու է։

Մեկ այլ մտահոգիչ դրվագում Փաշինյանը հրապարակայնորեն առերեսվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի փախստականի հետ և հարցրեց․ «Ինչո՞ւ չես մեռել ընդհանրապես։ Ինչո՞ւ ես կենդանի»՝ ակնհայտորեն ակնարկելով, որ տեղահանված անձը պետք է մնար և կռվեր Արցախի բռնի արտագաղթի ընթացքում։ Նույնքան մտահոգիչ էր նաև մի հրապարակային միջադեպ կին քաղաքացու հետ, որի ընթացքում Փաշինյանը վիրավորել և հրապարակայնորեն նվաստացրել էր նրան։

Սրանք մեկուսացված միջադեպեր կամ լեզվական անհաջող սայթաքումներ չեն։ Դրանք արտացոլում են վարքագծի ավելի լայն օրինաչափություն, որն ավելի ու ավելի է ասոցացվում իշխանության անձնավորման, քննադատների ահաբեկման և այնպիսի վարքագծի հետ, որը դժվարությամբ է համատեղվում թե՛ ժողովրդավարական նորմերի, թե՛ Հայաստանի սեփական սահմանադրական և իրավական կարգի ոգու հետ։

Այնուամենայնիվ, այս ամենի դիմաց Եվրոպայի լռությունը աչքի է ընկնում։ Նույն եվրոպական հաստատությունները, որոնք իրավացիորեն բարձրաձայնել են ժողովրդավարական հետընթացի մասին այլ վայրերում, կարծես դժկամ են նույն չափանիշները կիրառել Հայաստանի նկատմամբ։ Ռազմավարական նախապատվություններն ու աշխարհաքաղաքական հաշվարկները գնալով փոխարինում են օբյեկտիվությանը։

Եվրոպան պետք է այս ժամանակահատվածն օգտագործի հստակ և անաչառ խոսելու համար։ Այն պետք է կոչ անի զսպվածության քաղաքական լեզվում, ընդդիմախոսների նկատմամբ հավասար վերաբերմունքի, այլակարծության պաշտպանության, ինստիտուտների հարգանքի, օրենքի գերակայության պահպանման և քաղաքական մրցակիցների նկատմամբ իրականացվող բոլոր գործողությունների թափանցիկության համար։ Ակնհայտ չարաշահումների պայմաններում լռելը վտանգում է Եվրոպային դիտորդից վերածել դրանց աջակցողի։

Շատ իրական հավանականություն կա, որ հունիսի 7-ից հետո Հայաստանը կարող է մտնել նոր քաղաքական փուլ։ Կառավարությունները փոխվում են։ Քաղաքական իրողությունները զարգանում են։ Եվրոպայի երկարաժամկետ հարաբերությունը ոչ թե որևէ վարչակազմի, այլ հայկական պետության և հայ ժողովրդի հետ է։

Եթե եվրոպական դերակատարները շարունակեն ժողովրդավարական սկզբունքները ստորադասել կարճաժամկետ աշխարհաքաղաքական շահերին կամ քաղաքական նախընտրություններին, նրանք վտանգում են լրջորեն վնասել իրենց վստահելիությունը այն քաղաքական իրականության աչքերում, որը կարող է ձևավորվել հետո։ Բրյուսելը տասնամյակներ և հարյուրավոր միլիոնավոր եվրոներ՝ եվրոպացի հարկատուների միջոցներից, ներդրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման մեջ։ Այդ ներդրումը չպետք է այժմ զոհաբերվի քաղաքական հարմարավետությանը կամ ընտրովի չափանիշներին։

Հակառակ դեպքում, հայ ժողովուրդը, ինչպես նաև ցանկացած ապագա կառավարություն, կարող են հիմնավոր կերպով եզրակացնել, որ Եվրոպայի աջակցությունը երբեք իրականում չի վերաբերվել ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը կամ բազմակարծությանը, այլ ուղղված է եղել նախընտրելի քաղաքական դերակատարի հետ համահունչ լինելուն։

Նման պայմաններում լռությունը չեզոքություն չէ։ Դա քաղաքական ընտրություն է»:

Վ.Օսկանյան

«Ցավոք, Հայաստանի գրանցված ընտրողների մոտ կեսը հայտնել է, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս...
22/04/2026

«Ցավոք, Հայաստանի գրանցված ընտրողների մոտ կեսը հայտնել է, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այսպիսի անտարբերությունը հնարավորություն է տալիս շարունակելու այն քաղաքականությունը, որին մեծամասնությունը դեմ է: Յուրաքանչյուր գրանցված հայ ընտրող ունի քաղաքացիական պարտականություն մասնակցելու ընտրություններին և քվեարկելու հունիսի 7-ին: Նույնիսկ Սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիները պետք է ժամանեն Հայաստան՝ մասնակցելու քվեարկությանը»:

Համահայկական Հասարակական Դաշինքի (ՀՀԴ) կարճաժամկետ նպատակներից է փորձել «արթնացնել» և ապահովել հենց այդ դեռևս չկողմնորոշված ՀՀ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ՀՀ և Հայության համար ճակատագրական նշանակություն ունեցող կայանալիք խորհրդարանական ընտրություններին և քվեարկեն իրապես ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, սակայն «այլևս երբեք ոչ նրանց օգտին, ովքեր դավաճանեցին մեր պետականությանը և մեր հայրենիքը հասցրեցին անկման եզրին», ինչպես ամրագրված է ՀՀԴ Հռչակագրում:

Հարութ Սասունյան

Համահայկական Հասարակական Դաշինքը շնորհավորում է բարեկամ Հունաստանին և եղբայրական հույն ժողովրդին՝ Հունաստանի Անկախության...
25/03/2026

Համահայկական Հասարակական Դաշինքը շնորհավորում է բարեկամ Հունաստանին և եղբայրական հույն ժողովրդին՝ Հունաստանի Անկախության օրվա առթիվ, մաղթելով խաղաղություն, բարգավաճում և նորանոր ձեռքբերումներ։

Η Παναρμενική Κοινωνική Συμμαχία συγχαίρει τη φίλη Ελλάδα και τον αδελφό ελληνικό λαό για την Ημέρα Ανεξαρτησίας της Ελλάδας, ευχόμενη ειρήνη, ευημερία και νέες επιτυχίες.

Սիրելի հայրենակիցներ,Համահայկական Հասարակական Դաշինքի նպատակն է համախմբել Հայաստանի և Սփյուռքի հայությանը մեր ազգային առ...
16/03/2026

Սիրելի հայրենակիցներ,

Համահայկական Հասարակական Դաշինքի նպատակն է համախմբել Հայաստանի և Սփյուռքի հայությանը մեր ազգային առաջնահերթությունների և Հայրենիքի ապագայի շուրջ։

Հրավիրում ենք ձեզ ծանոթանալ և ստորագրել Դաշինքի Հռչակագիրը և միանալ այս նախաձեռնությանը։

Ձեր մասնակցությունն ու ձայնը կարևոր են։

Ստորագրել այստեղ․
https://sparapet.com/?page_id=1502

Խնդրում ենք տարածել :

Pan-Armenian Civil Society DECLARATION Unite for the Revival of Our Nation In the name of restoring justice and nationwide unity of the Armenian People Dear Compatriot, Today, the Armenian nation stands at the most perilous and decisive moment of its modern history. Centuries without statehood preve...

Ս.թ. մարտի 13-ին տեղի ունեցավ Համահայկական Հասարակական Դաշինքի կազմակերպած հերթական հանրային քննարմումը «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՎ Վ...
14/03/2026

Ս.թ. մարտի 13-ին տեղի ունեցավ Համահայկական Հասարակական Դաշինքի կազմակերպած հերթական հանրային քննարմումը «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՎ ՎԵՐԱՁԵՎՎՈՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՕՐԱԿԱՐԳԸ» թեմայով:
Քննարկման ավարտից հետո Դաշինքը ստորագրեց Համագործակցության Հուշագրեր երկու հասարակական կազմակերպությունների՝ «Քաղաքացիական խորհուրդ» և Հայաստանի հույների «Պատրիդա»-ի հետ: Դաշինքը մինչ այդ Համագործակցության Հուշագրեր էր ստորագրել «Կամուրջ», «Այլընտրանք հետազոտական կենտրոն» և «Այլընտրանքային նախագծեր» հասարակական միավորների հետ: Մոտակա օրերին Նախատեսվում են մեկ տասնյակից ավել ՀԿ-ների և հանրային նախաձեռնությունների հետ նմանատիպ փաստաթղթերի ստորագրումը: Այսպիսով, Համահայկական Հասարակական Դաշինքը հետևողականորեն ընդլայնում է համագործակցության շրջանակը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելով Համահայկականության հասարակական միավորման իր առաքելությունը:

Իրական խաղաղությո՞ւն, թե՞ մանիպուլյացիա՝ շանտաժի տարրերով: Մեր տարածաշրջանում և անմիջապես Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն իրատեսական արձագանք և մշակվա...

Ս.թ. մարտի 13-ին տեղի ունեցավ Համահայկական Հասարակական Դաշինքի կազմակերպած հերթական հանրային քննարմումը «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՎ Վ...
14/03/2026

Ս.թ. մարտի 13-ին տեղի ունեցավ Համահայկական Հասարակական Դաշինքի կազմակերպած հերթական հանրային քննարմումը «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՎ ՎԵՐԱՁԵՎՎՈՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՕՐԱԿԱՐԳԸ» թեմայով:
Քննարկման ավարտից հետո Դաշինքը ստորագրեց Համագործակցության Հուշագրեր երկու հասարակական կազմակերպությունների՝ «Քաղաքացիական խորհուրդ» և Հայաստանի հույների «Պատրիդա»-ի հետ: Դաշինքը մինչ այդ Համագործակցության Հուշագրեր էր ստորագրել «Կամուրջ», «Այլընտրանք հետազոտական կենտրոն» և «Այլընտրանքային նախագծեր» հասարակական միավորների հետ: Մոտակա օրերին Նախատեսվում են մեկ տասնյակից ավել ՀԿ-ների և հանրային նախաձեռնությունների հետ նմանատիպ փաստաթղթերի ստորագրումը: Այսպիսով, Համահայկական Հասարակական Դաշինքը հետևողականորեն ընդլայնում է համագործակցության շրջանակը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելով Համահայկականության հասարակական միավորման իր առաքելությունը:

Address

Baghramyan Avenue 24/4
Yerevan
0010

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Համահայկական Հասարակական Դաշինք / Pan-Armenian Civil Society Alliance posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share