Union of Tree Nut Producers - UTP

Union of Tree Nut Producers - UTP Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Union of Tree Nut Producers - UTP, Nonprofit Organization, Raffi Street 111, Yerevan.

Մենք միավորում ենք Հայաստանի ընկուզեղեն արտադրողներին` որակյալ, անվտանգ և մրցունակ արտադրություն զարգացնելու համար և խթանում ենք կայուն գյուղատնտեսությունը, միջազգային ստանդարտների կիրառումը և գիտելիքի փոխանակումը։

🤝Նոր համագործակցության հեռանկարներ Ընկուզեղեն արտադրողների միավորման և ԱԿԲԱ Ֆեդերացիայի միջևԸնկուզեղեն արտադրողների միավ...
22/04/2026

🤝Նոր համագործակցության հեռանկարներ Ընկուզեղեն արտադրողների միավորման և ԱԿԲԱ Ֆեդերացիայի միջև

Ընկուզեղեն արտադրողների միավորման ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հարությույն Պողոսյանի և գյուղական համայնքներում ծրագրերի ղեկավար Գեղամ Ռոստոմյանի հետ։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել Միավորման գործունեությունը, դրա հիմնադրման նպատակներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները։

Քննարկման ընթացքում «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը՝ ուղղված գյուղատնտեսության և գյուղական զարգացման խթանմանը, ֆինանսական հասանելիության ընդլայնմանը և ոլորտի կարողությունների զարգացմանը։

Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես ընկուզեղենի արտադրության ոլորտում ծրագրերի իրականացման, գիտելիքների փոխանակման և ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների շրջանակներում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել՝ ոլորտային մասնագիտական փորձը Հայաստանում ներգրավելու ուղղությամբ, ինչպես նաև ներկայացնել Միավորման անդամներին «ԱԿԲԱ Ֆեդերացիայի» կողմից աջակցվող համապատասխան ստարտափներին։

Ընկուզեղեն արտադրողների միավորումը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու ոլորտի զարգացմանը նպաստող գործընկերների հետ և աջակցելու կայուն ու մրցունակ գյուղատնտեսության ձևավորմանը Հայաստանում։

🤝Հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետՀայաստանի Ընկուզեղեն արտադրողների միավորման ներկայացուցիչնե...
20/04/2026

🤝Հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ

Հայաստանի Ընկուզեղեն արտադրողների միավորման ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանի և նախարարության այլ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկուզեղենի ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։
Կողմերը անդրադարձել են ընկուզեղենի այգիների ապահովագրության համակարգի ներդրման հնարավորություններին։ Նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները և ընդգծել ռիսկերի կառավարման գործիքների կարևորությունը։

Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում գործող սուբսիդավորման ծրագրերը՝ ընդգծելով դրանց նշանակությունը ոլորտի տնտեսավարողների համար և դրանց դերը գյուղատնտեսական գործունեության խթանման գործում։

Հանդիպման օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել արտահանմանն առնչվող հարցերը։ Նշվել է, որ մի շարք պետական աջակցության ծրագրեր, թեև ոչ անմիջականորեն ուղղված արտահանմանը, իրենց արդյունքներով նպաստում են արտահանման գործընթացների դյուրացմանը։

Նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են նաև վերջերս ՀՀ կառավարության կողմից ընդունված փոքր և միջին ագրոբիզնեսների աջակցության ծրագիրը՝ ընդգծելով դրա հնարավորությունները ոլորտի զարգացման համար։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ մասնավորապես միջազգային մասնագիտացված ցուցահանդեսներին մասնակցության ուղղությամբ, ինչպես նաև աշխատանքային մակարդակում քննարկել ոլորտին առնչվող այլ հարցեր։

Ընկուզեղեն արտադրողների միավորումը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հանդես գալու որպես պետական մարմինների գործընկեր՝ նպաստելով ոլորտի կայուն և մրցունակ զարգացմանը։
#ընկուզեղեն #Համագործակցություն #էկոնոմիկա

🌰 Նոր հեռանկարներ հայկական ընկուզեղենի արտահանման համար.2026թ․ ապրիլի 9-ին Ընկուզեղեն արտադրողների միավորման ներկայացուց...
10/04/2026

🌰 Նոր հեռանկարներ հայկական ընկուզեղենի արտահանման համար.

2026թ․ ապրիլի 9-ին Ընկուզեղեն արտադրողների միավորման ներկայացուցիչները հանդիպում ունեցան ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՍԱՏՄ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչը հնարավորություն տվեց ոլորտին առնչվող հարցերը քննարկել տարբեր մասնագիտական ուղղություններով։

Միավորման ներկայացուցիչները ներկայացրեցին կառույցի նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները և ոլորտի առաջնահերթությունները։ Քննարկման առանցքում էր նաև պետական մարմնի հետ արդյունավետ համագործակցության ձևաչափերի զարգացումը։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, մասնավորապես՝ դեպի Ծոցի երկրներ հայկական ընկուզեղենի մատակարարումների խթանմանը։ ՍԱՏՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու գործընթացին՝ համագործակցելով ընդունող երկրների համապատասխան կառույցների հետ և նպաստելով անհրաժեշտ կապերի հաստատմանը։

Անդրադարձ կատարվեց նաև դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման հեռանկարներին, ինչպես նաև ներքին շուկայի զարգացման, սպառման խթանման և արտադրանքի որակի բարձրացման հարցերին։

🤝 Հանդիպման ավարտին կարևորվեց պետական և մասնավոր հատվածների միջև շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը՝ որպես ոլորտի զարգացման և արտահանման ներուժի իրացման կարևոր հիմք։

#ընկուզեղեն #արտահանում #գյուղատնտեսւթյուն

30/03/2026
ԸԱՄ-ն ընդլայնում է իր գործընկերների շրջանակը․Վերջերս Ընկուզեղեն արտադրողների միավորման ներկայացուցիչներն այցելեցին NutsA...
20/03/2026

ԸԱՄ-ն ընդլայնում է իր գործընկերների շրջանակը․

Վերջերս Ընկուզեղեն արտադրողների միավորման ներկայացուցիչներն այցելեցին NutsAcademy նախաձեռնություն, որը իրականացվում է Agro Union ընկերության կողմից։

Այցի նպատակն էր ծանոթանալ ծրագրի գործունեությանը և քննարկել ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները։ Ծրագիրն իրականացվում է Արմավիրի մարզում, որտեղ նախատեսվում է ստեղծել շուրջ 300 հեկտար ժամանակակից ընկուզենու այգի՝ կիրառելով նորարարական գյուղատնտեսական տեխնոլոգիաներ և կայուն գյուղատնտեսական մոտեցումներ։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն այգիների ստեղծմանը, այլև նորարարական մեթոդների ներդրմանը, հողի կառավարման բարելավմանը և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու գյուղատնտեսության խթանմանը։

Միավորման համար նման այցերը կարևոր հնարավորություն են՝ ծանոթանալու ոլորտում իրականացվող նոր նախաձեռնություններին, ամրապնդելու կապերը արտադրողների միջև և խթանելու համագործակցությունը Հայաստանում ընկուզեղենի ոլորտի կայուն զարգացման համար։

Շնորհակալություն NutsAcademy թիմին ջերմ ընդունելության և հետաքրքիր քննարկման համար։

#Ընկուզեղեն #Գյուղատնտեսություն #Համագործակցություն

🌿 ԸԱՄ-ն ընդլայնում է իր գործընկերների շրջանակը․ «Ընկուզեղեն արտադրողների միավորում» ՀԿ ներկայացուցիչներն այս շաբաթ այցել...
13/03/2026

🌿 ԸԱՄ-ն ընդլայնում է իր գործընկերների շրջանակը․

«Ընկուզեղեն արտադրողների միավորում» ՀԿ ներկայացուցիչներն այս շաբաթ այցելեցին Էջմիածնի հարակից տարածքում գործող պիստակի այգի՝ ծանոթանալու արտադրության ընթացքին և քննարկելու համագործակցության հնարավորությունները։

Այգին զբաղեցնում է շուրջ 12 հեկտար տարածք, որտեղ մշակվում են պիստակի տնկարկներ՝ ժամանակակից մոտեցումներով։

Այցը հետաքրքիր և արդյունավետ էր և՛ արտադրողի, և՛ Միավորման ներկայացուցիչների համար։

Կողմերը պայմանավորվեցին շարունակել փոխշահավետ համագործակցությունը։

Նման այցերը կարևոր են փորձի փոխանակման, նոր կապերի ձևավորման և Հայաստանում ընկուզեղենի ոլորտի զարգացման համար։

🤝 Շնորհակալություն մեր գործընկերին ջերմ ընդունելության համար։

#Ընկուզեղեն #Պիստակ #Գյուղատնտեսություն #Համագործակցություն

🌰 Ինչպե՞ս զարգացնել ընկուզեղենի արտադրության ոլորտը Հայաստանում։Այս հարցը քննարկման կենտրոնում էր մարտի 6-ին Երևանում տե...
11/03/2026

🌰 Ինչպե՞ս զարգացնել ընկուզեղենի արտադրության ոլորտը Հայաստանում։

Այս հարցը քննարկման կենտրոնում էր մարտի 6-ին Երևանում տեղի ունեցած «Ընկուզեղեն արտադրողների միավորում» ՀԿ-ի գարնանային հանդիպման ընթացքում։

Հանդիպմանը մասնակցում էին միավորման անդամները, գործընկեր կազմակերպությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Մասնակիցները ամփոփեցին 2025 թվականի գործունեության արդյունքները և քննարկեցին 2026 թվականի առաջնահերթությունները։

Քննարկման առանցքում էին՝
✔ համագործակցությունը պետական կառույցների հետ,
✔ համատեղ նախաձեռնությունները միջազգային և տեղական կազմակերպությունների հետ,
✔ բիզնեսի և կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացումը։

Հանդիպումը կարևոր հարթակ էր ոլորտի ներկայացուցիչների համար՝ մարտահրավերները քննարկելու և զարգացման նոր հնարավորություններ ձևավորելու նպատակով։

Կիսվում ենք Ձեզ հետ ամանորյա թխվածքաբլիթների բաղադրատոմսով՝ նուրբ նշի համով, փխրուն և բուրավետ։Անհրաժեշտ է․• 200 գ կարագ...
16/12/2025

Կիսվում ենք Ձեզ հետ ամանորյա թխվածքաբլիթների բաղադրատոմսով՝ նուրբ նշի համով, փխրուն և բուրավետ։

Անհրաժեշտ է․
• 200 գ կարագ
• 100 գ աղացած նուշ
• 70 գ շաքարավազ
• 2 ձվի դեղնուց
• 280 գ ալյուր

Խառնել բոլոր բաղադրիչները, ալյուրը ավելացնել քիչ-քիչ և խմորը թողնել հանգստանա 1 ժամ։

Թխել նախապես տաքացրած 175°C ջեռոցում՝ մոտ 15 րոպե։

Առանձին ափսեում խառնել վանիլայի շաքարը և շաքարի փոշին։ Վառարանից հանելուց հետո դեռ տաք թխվածքաբլիթների վրա առատորեն ցանել խառնուրդը։

Համեղ վայելում և ուրախ Ամանոր ✨

Թող յուրաքանչյուր տանը տիրի ամանորյա ջերմություն և խաղաղություն ✨

Մեր այգուց՝ Ձեր սեղանին 🌿Մեր ընկուզեղենը աճում է կայուն կերպով կառավարվող այգիներում։Յուրաքանչյուր ընկույզ իր մեջ կրում ...
12/12/2025

Մեր այգուց՝ Ձեր սեղանին 🌿

Մեր ընկուզեղենը աճում է կայուն կերպով կառավարվող այգիներում։

Յուրաքանչյուր ընկույզ իր մեջ կրում է բնության, խնամքի և սերնդեսերունդ փոխանցված ավանդույթների պատմությունը։

Հնագույն ժամանակներից ընկույզը, նուշը և այլ ընկուզեղենը եղել են մեր սննդակարգի կարևոր մասը։

Բացի այդ, ընկուզենին ներառված է Հայաստանի Կարմիր գրքում՝ որպես հատուկ պահպանվող տեսակ։ 🌰🍃

Ինչպե՞ս ընտրել թարմ ու որակյալ ընկուզեղեն🌰Լավագույն ընկուզեղեն ընտրելը պարզ է, եթե հետևեք մի քանի ցուցումի․🌱• ընտրեք չոր...
03/12/2025

Ինչպե՞ս ընտրել թարմ ու որակյալ ընկուզեղեն🌰
Լավագույն ընկուզեղեն ընտրելը պարզ է, եթե հետևեք մի քանի ցուցումի․🌱

• ընտրեք չոր և որակյալ կեղևով առաջադրանքներ,
• համոզվեք, որ ունեն թարմ և հաճելի բույր,
• պահպանեք դրանք սառը և չոր միջավայրում՝ թարմությունն ավելի երկար պահպանելու համար։

Ընկուզեղենը հարուստ է սննդանյութերով, իսկ ճիշտ պահեստավորումը պահպանում է դրանց թարմությունն ու արժեքը։ 🍃

Address

Raffi Street 111
Yerevan
YEREVAN0064

Alerts

Be the first to know and let us send you an email when Union of Tree Nut Producers - UTP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share