UEICT

UEICT Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from UEICT, Non-Governmental Organization (NGO), 14 Koryun Street, Yerevan.

Union of Employers of Information and Communication Technologies is Armenia’s leading ICT union, bringing together 130+ companies and 30,000+ professionals to build a stronger digital future - together.

📢 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ը ներկայանում է նոր ձևաչափովՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությ...
19/08/2026

📢 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ը ներկայանում է նոր ձևաչափով

ՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, նոյեմբերի 3–4-ին Երևանում կանցկացնի 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭 & 𝐄𝐱𝐩𝐨 𝟐𝟎𝟐𝟔-ը՝ 𝐈𝐧𝐯𝐞𝐬𝐭 𝐢𝐧 𝐈𝐧𝐧𝐨𝐯𝐚𝐭𝐢𝐨𝐧 խորագրով։

🚀 Այս տարի 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬-ը ընդլայնում է իր ձևաչափը․ գագաթնաժողովին առաջին անգամ զուգահեռ կանցկացվի լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդես։ Երկու օր շարունակ մեկ հարթակում կհանդիպեն հայկական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունները, ստարտափները, գիտահետազոտական կենտրոնները, ներդրողներն ու ոլորտի առաջատար մասնագետները։

📅 Նոյեմբերի 𝟯-𝟰
📍 𝐃𝐯𝐢𝐧 𝐌𝐮𝐬𝐢𝐜 𝐇𝐚𝐥𝐥, 𝐎𝐧𝐞&𝐎𝐧𝐥𝐲 𝐓𝐡𝐞𝐚𝐭𝐫𝐞

✨ Ի՞նչ սպասել 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ից.

🔹 𝐈𝐧𝐯𝐞𝐬𝐭 𝐢𝐧 𝐈𝐧𝐧𝐨𝐯𝐚𝐭𝐢𝐨𝐧 խորագրով գագաթնաժողով՝ նվիրված տեխնոլոգիական ոլորտում ներդրումներին, կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացմանը, ճարտարագիտական լուծումներին, արհեստական բանականությանը և գլոբալ տեխնոլոգիական համագործակցության հնարավորություններին։
🔹 Առաջին անգամ՝ լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդես՝ 50+ տաղավարով, որտեղ կներկայացվեն հայկական և միջազգային ընկերությունների տեխնոլոգիական արտադրանքն ու նորարարական լուծումները։ 12 ստարտափի համար նախատեսված է անվճար մասնակցություն։
🔹 Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլ՝ ավելի քան 13 երկրների լավագույն մասնակիցների մասնակցությամբ։
🔹 Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում՝ ոլորտի առաջատար փորձագետների մասնակցությամբ և միկրոէլեկտրոնիկայի զարգացման առանցքային ուղղությունների քննարկմամբ։
🔹 B2B հանդիպումներ և գործնական աշխատարաններ՝ նոր կապերի, համագործակցությունների և ներդրումային հնարավորությունների համար։

𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 𝟐𝟎𝟐𝟔-ն ուղղված է գիտության, տեխնոլոգիաների և բիզնեսի միջև սիներգիայի ստեղծմանը՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և ինժեներական հաբ ✅

🎉 Սիրով ողջունում ենք Fabula Strategic Communications ընկերությանը՝ Միության նոր անդամների շարքում։Fabula Strategic Comm...
17/08/2026

🎉 Սիրով ողջունում ենք Fabula Strategic Communications ընկերությանը՝ Միության նոր անդամների շարքում։

Fabula Strategic Communications-ը ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում մասնագիտացած ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում ճգնաժամային հաղորդակցության, կորպորատիվ համբավի և բրենդի կառավարման, ինչպես նաև անհատական և գործատուի բրենդի զարգացման ուղղություններով ✅

Ընկերությունը նաև ներկայացնում է ոլորտային տեխնոլոգիական լուծումներ, այդ թվում՝ MediaMonitoring.am հարթակը, որը նախատեսված է մեդիայի մշտադիտարկման, տեղեկատվության հավաքագրման և վերլուծության համար՝ համադրելով հաղորդակցական փորձն ու նորարարական տեխնոլոգիաները։

🤝 Վստահ ենք, որ անդամակցությունը կնպաստի նոր համագործակցությունների, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների ձևավորմանը։

MediaMonitoring.am

17/08/2026

🤖 Ինչպե՞ս է AI-ը փոխում աշխատանքային գործընթացները։

🎬 Silicon LIVE շարքի այս թողարկման հյուրը ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամ, Text'nPayMe և Yesim ընկերությունների ներկայացուցիչ Արթուր Կարապետյանն է։

💡 Նա պատմում է, թե ինչպես են AI գործիքներն օգտագործում իրենց աշխատանքում, ինչ խնդիրներ են դրանք օգնում լուծել և ինչպիսի արդյունավետություն են ստեղծում թիմի ու առօրյա աշխատանքային գործընթացների համար։

12/08/2026

🔊 Silicon LIVE շարքի այս թողարկման հյուրը Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն է։

💚 Ucom-ը ՏՀՏ գործատուների միության անդամ է, իսկ այս զրույցում Ռալֆ Յիրիկյանը ներկայացնում է ընկերության գործունեությունը, զարգացման ուղղությունները և այն արժեքը, որը Ucom-ը ստեղծում է Հայաստանի թվային միջավայրում։

07/08/2026

🔊 Silicon LIVE շարքի այս թողարկման հյուրը ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամ, Care Technologies ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ղուլյանն է։

🛡️ Նա խոսում է Հայաստանում կիբերանվտանգության մշակույթի ձևավորման, իրազեկվածության և այն մասին, թե ինչու է անվտանգ թվային միջավայրի ստեղծումը յուրաքանչյուրի պատասխանատվությունը։

🔐 Կիբերանվտանգությունը սկսվում է գիտակցված քայլերից։

06/08/2026

🤖 AI-ն այսօր պարզապես գործիք չէ․ այն մրցակցային առավելություն է։

🔊 Silicon LIVE շարքի այս թողարկման հյուրը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանն է։

Նա խոսում է այն մասին, թե ինչու են AI գործիքներին տիրապետող մասնագետներն այսօր ամենապահանջվածներից իրենց թիմում, ինչպես է տեխնոլոգիան օգնում ընդլայնել կազմակերպության հնարավորությունները և ներգրավել տաղանդներ աշխարհի տարբեր երկրներից ✅

05/08/2026

🚀 Ինչպե՞ս կբնութագրեք ՏՀՏ գործատուների միությունը ընդամենը մեկ նախադասությամբ։

🎬 Silicon LIVE շարքի այս թողարկման ընթացքում ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամ, Text'nPayMe և Yesim ընկերությունների ներկայացուցիչ Արթուր Կարապետյանը տալիս է իր պատասխանը։

💬 Իսկ դուք ի՞նչ կասեիք, կիսվեք մեկնաբանություններում 👇

Մենք մեծ հետաքրքրությամբ կկարդանք յուրաքանչյուր պատասխանը 😊

03/08/2026

🤖 AI․ հնարավորություն, թե՞ մարտահրավեր

Արհեստական բանականությունը փոխում է մեր աշխատանքի, բիզնեսի և մտածողության ձևը՝ բացելով միաժամանակ նոր հորիզոններ և մարտահրավերներ ✨

🔊 Silicon LIVE շարքի այս թողարկման ընթացքում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կիսվում է իր տեսակետով՝ AI-ի ազդեցության, հնարավորությունների և ապագա փոփոխությունների մասին։

31/07/2026

Թիմը հաջողության շարժիչ ուժն է ✅

Ի՞նչն է օգնում պահպանել լավագույն մասնագետներին, ինչպես ստեղծել մոտիվացնող աշխատանքային միջավայր և ինչպես խթանել մարդկանց շարունակական աճն ու կարիերայի զարգացումը։

🔊 Silicon LIVE շարքի այս թողարկման հյուրը Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն է։

Նա կիսվում է իր առաջնորդության փորձով՝ խոսելով թիմի ձևավորման, տաղանդների պահպանման, աշխատակիցների մոտիվացիայի և այն սկզբունքների մասին, որոնք նպաստում են երկարաժամկետ հաջողությանը թե՛ անհատի, թե՛ կազմակերպության համար 🚀

Address

14 Koryun Street
Yerevan
0009

Alerts

Be the first to know and let us send you an email when UEICT posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to UEICT:

Shortcuts

Share