02/10/2025
⚖️ Գործարար ատյանի առաջին նիստում մասնակիցներին իր փորձով ու գիտելիքով կներկայանա նաև «Իմփաքթ Հաբ Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը (Gevork Poghosyan):
Ըստ Գևորգի` ժողովները կարող են լինել և՛ կազմակերպության զարգացման գործիք, և՛ անարդյունավետ ռեսուրսների սպառում։
Գործարար ատյանի ընթացքում կարևորվելու են հետևյալ հարցերը․
🔹 երբ են ժողովները իրական արժեք ստեղծում բիզնեսի համար,
🔹 երբ են դրանք վերածվում ժամանակի կորուստի,
🔹 որ մեթոդներն ու գործիքները կարող են օգնել դրանք դարձնել առավել արդյունավետ։
📌 Գործարար ատյանը դասական դասընթաց չէ. երկար ու միօրինակ ելույթների փոխարեն լինելու է ինտերակտիվ ձևաչափ, որտեղ կողմերը ներկայացնելու են իրենց փաստարկները, իսկ մասնակիցները, միանալով քննարկմանը, ստանալու են գործնական գիտելիքներ ու կիրառելի լուծումներ։
🤝 Մասնակցությունը հատկապես արժեքավոր կլինի փոքր բիզնեսի ներկայացուցիչների, գործարար ոլորտի մասնագետների
և նրանց համար, ովքեր նոր են սկսել իրենց ճանապարհը բիզնեսում:
📅 Առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 5-ին` ժամը 19:00-ին։
🎟 Հատուկ առաջարկ առաջին ատյանի մասնակիցների համար. տոմսերը հասանելի են ընդամենը 5,000 դրամով (50% զեղչ):
https://www.tkt.am/hy/business-courtroom-developing-business-skills-in-a-trial-format-03-oct-2025/eid/2393
⚠️ Տեղերի քանակը սահմանափակ է։