Rights Centre NGO

Rights Centre NGO Rights Centre NGO is committed to the advancement of human rights and freedoms.

// Eng text below//🗓2026 թ․ մայիսի 25-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ընտանեկան բռնության ...
26/05/2026

// Eng text below//

🗓2026 թ․ մայիսի 25-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ընտանեկան բռնության կանխարգելմանը, պետության պարտավորությունների և պաշտպանական միջոցների կիրառմանը՝ «Հասմիկ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի լույսի ներքո։

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ «Իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Աննա Մարալյանը։ Պետության կողմից պաշտպանական միջոցների կիրառման արդյունավետության և առկա խնդիրների շուրջ իրենց դիտարկումներն ու մասնագիտական վերլուծությունները ներկայացրին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը։ Հանդես եկան նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանն ու Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Աղաջանյանը։

Զեկույցներին հաջորդեց ակտիվ և կառուցողական քննարկում բանախոսների և մասնակիցների միջև։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ, դատավորներ, փաստաբաններ, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառումն իրականացվել է «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ գերմանական «Palimpsest» գործընկեր կազմակերպության հետ համատեղ՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

__________________________________________

🗓On May 25, 2026, the Rights Centre NGO organized a discussion dedicated to the prevention of domestic violence, state obligations, and the application of protective measures, considering the ECHR judgment in the case of Hasmik Khachatryan v. Armenia.

Anna Maralyan, President of the Rights Centre NGO, delivered the opening remarks. Anna Karapetyan, Deputy Minister of Justice of the Republic of Armenia, and Ruzanna Azroyan, Judge of the RA Administrative Court, presented their observations and professional analysis on the effectiveness of the state's application of protective measures and the existing challenges. Speeches were also delivered by Davit Gyurjyan, representative of the Law Development and Protection Foundation, and Anahit Aghajanyan, representative of the Office of the Representative on International Legal Matters.

The presentations were followed by an active and constructive discussion between the speakers and the participants.

The event was attended by representatives of the RA Police, judges, lawyers, as well as members of civil society and international organizations.

The event was implemented by the Rights Centre NGO, in cooperation with its German partner organization "Palimpsest," and with the financial support of the Federal Foreign Office of Germany.

// Eng text bellow//🗓2026 թ․ մարտի 9-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացրել ...
13/03/2026

// Eng text bellow//

🗓2026 թ․ մարտի 9-ին «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ն «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացրել է հանդիպում Հայաստանում ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության հիմնախնդիրների վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում դեսպանությունների, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում հանդես է եկել «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աննա Մարալյանը, որը ներկայացրել է կազմակերպության կողմից կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող կարևոր նախաձեռնությունները։ Դրանց թվում՝ կանանց համար իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը, ինչպես նաև գենդերազգայուն դատավարությունների իրականացման վերաբերյալ դատավորների համար մշակված ուղեցույցը։
Ելույթներով հանդես են եկել նաև «Կանանց աջակցման կենտրոնի» տնօրեն Մարո Մաթոսյանը, կենտրոնի շահառուները և ներկայացրել կենտրոնի աշխատանքներն ու արդյունքները։

Հանդիպումը իրականացվել է «Արվեստ և ջատագովություն ընդդեմ ընտանեկան բռնության» ծրագրի շրջանակներում` Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

______________________________________

🗓On March 9, 2026, the “Rights Centre” NGO, in cooperation with the “Women’s Support Center” NGO, held a meeting dedicated to the issues of domestic violence and violence against women in Armenia.
The meeting was attended by the Deputy Minister of Labor and Social Affairs of the Republic of Armenia, Tatevik Stepanyan, as well as representatives of embassies in Armenia, the European Union, the Council of Europe, and the UNHCR.
During the event, Anna Maralyan, President of the “Rights Centre” NGO, delivered a speech presenting the organization’s key initiatives aimed at combating violence against women. These initiatives include the provision of legal consultations for women, as well as the development of a guide for judges on conducting gender-sensitive judicial proceedings.
Speeches were also delivered by Maro Matosyan, Director of the “Women’s Support Center,” as well as beneficiaries of the center, who presented the center’s work and its results.

The event took place within the framework of the Art and Advocacy Against Domestic Violence project with the financial support of the Federal Foreign Office of Germany.

// Eng text below //🗓2026 թվականի փետրվարի 25-ին «Հայաստանի Հանրային Ռադիոյի» տաղավարում հյուրընկալվել էր «Իրավունքի կեն...
28/02/2026

// Eng text below //

🗓2026 թվականի փետրվարի 25-ին «Հայաստանի Հանրային Ռադիոյի» տաղավարում հյուրընկալվել էր «Իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, ՄԻԵԴ հարցերով փորձագետ Աննա Մարալյանը:
✨️Հաղորդման ընթացքում մանրամասն վերլուծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած 2025 թվականի տարեկան զեկույցը, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանին առնչվող դատական գործերին և վիճակագրությանը:
🔗Հարցազրույցը հասանելի է հետևյալ հղումով. https://www.youtube.com/watch?v=xmmBXNgFy0c

________________________________________

🗓On February 25, 2026, the Public Radio of Armenia hosted Anna Maralyan, President of the "Rights Centre" NGO and an expert on ECHR affairs.

✨️The program featured a detailed analysis of the 2025 Annual Report of the European Court of Human Rights, with a specific focus on judicial cases and statistics related to Armenia.

🔗The interview is available at: https://www.youtube.com/watch?v=xmmBXNgFy0c

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր՝ 2025 թվականի տարեկան զեկույցը։ Զեկույցի՝ կոնֆլիկտների հետ կապված միջպետական գանգատների հատվածում Հա...

10/02/2026

EN ⤵️

🇦🇲🇪🇺 Հայաստանում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին։ Վերջինս մի շարք հանդիպումներ է ունեցել ինչպես պետակական բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ տեղական ՀԿ-ների հետ։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցել է «Արվեստը և ջատագովությունն ընդդեմ ընտանեկան բռնության» ծրագրի գործընկեր կազմակերպության՝ Իրավունքի կենտրոն ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Տաթևիկ Ղարիբյանը։

📌Հանդիպման ընթացքում կարևորվել են կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք հարցեր, շեշտվել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը՝ որպես կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման կարևոր քայլ։

✨Մեր թիմը բարձր է գնահատում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորությունների իրականացման շուրջ շարունակական, կառուցողական և արդյունքահեն երկխոսությունը՝ այն դիտարկելով որպես համակարգային փոփոխությունների և արդյունավետ քաղաքականությունների ձևավորման կարևոր նախապայման։
--------------------------------
🇦🇲🇪🇺 The Council of Europe Commissioner for Human Rights Dr Michael O’Flaherty is in Armenia. He has met a number of high profile public officials of RA and civil society representatives. Tatevik Gharibyan, Rights Centre NGO program director, a partner of “Art and Advocacy Against Domestic Violence” project participated in the meeting with the Commissioner.

📌During the meeting women’s rights protection was highlighted. The need to ratify the Council of Europe Convention on Preventing and Combating Violence against Women and Domestic Violence was emphasized as an important step toward protecting women’s rights and preventing domestic violence.”

✨Our team highly values the ongoing, constructive, and results-oriented dialogue on the implementation of international obligations in the field of women’s rights protection, viewing it as a key prerequisite for systemic change and the development of effective policies.

Rights Centre NGO

Արդարադատության բարեփոխումների ծրագրի փակում Juremonia project
30/01/2026

Արդարադատության բարեփոխումների ծրագրի փակում
Juremonia project

23/01/2026
Իրավունքի կենտրոն ՀԿ-ն նույնպես մաս է կազմել արդարադատության ոլորտում բարեփոխումների ծրագրին։ Ուրախ էինք նման արդյունավե...
23/01/2026

Իրավունքի կենտրոն ՀԿ-ն նույնպես մաս է կազմել արդարադատության ոլորտում բարեփոխումների ծրագրին։ Ուրախ էինք նման արդյունավետ համագործակցության համար։

______________________________

The Rights Centre NGO was also involved in the justice sector reform program. We highly appreciated this effective cooperation.

22/01/2026

Հայաստանում աշխատանքային իրավունքների վիճակը մտահոգիչ է։

📊 Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն հրապարակեց «Եզրակացություններ 2025» զեկույցը, և պատկերը խոսուն է։

Հայաստանին վերաբերող գլխում դիտարկվել է 8 իրավիճակ, և արդյունքները հետևյալն են.
❌ 0 համապատասխանություն,
⚠️ 8 անհամապատասխանություն։

📢 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն Rights Centre NGO-ի հետ համագործակցությամբ նախորդ տարի Կոմիտեին էր ներկայացրել այլընտրանքային զեկույց։ Մենք բարձրաձայնել էինք հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների ոտնահարման մասին։ Մեր բարձրացրած հարցերը տեղ են գտել Կոմիտեի վերջնական եզրակացություններում։

🛑 Կոմիտեն արձանագրել է լուրջ բացթողումներ աշխատաժամանակի, աշխատանքի անվտանգության, մատչելիության, գենդերային հավասարության և կոլեկտիվ իրավունքների հարցերում։

❗ Կոմիտեն ընդգծել է, որ գործող իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները չեն ապահովում աշխատողների արդյունավետ պաշտպանություն և չեն համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին։

💪 Սա կարևոր զեկույց է մեզ համար, որը կօգնի հետևողականորեն պահանջելու, որպեսզի պետական մարմիններն իրականացնեն ստանձնած պարտավորությունները և Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթները չմնան թղթի վրա։

🌐 Կոմիտեի եզրակացությունները կարող եք ընթերցել այստեղ (անգլերեն)՝ https://rm.coe.int/conclusions-2025-armenia-en/48802a3b58

Address

Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Rights Centre NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share