Armenian Furniture Maker's Association / Հայ Կահույքագործների Ասոցիացիա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Armenian Furniture Maker's Association / Հայ Կահույքագործների Ասոցիացիա

Armenian Furniture Maker's Association / Հայ Կահույքագործների Ասոցիացիա Հայ կահույքագործների ասոցիացիա
▪️միավորում ենք կահույք արտադրողներին
▪️բարձրացնում ենք ոլորտի տեսանելիությունը
▪️ձևավորում ենք նոր կապեր

Տեղական արտադրությունը պարզապես ապրանք չէ․ այն աշխատատեղեր են, զարգացող բիզնեսներ և ավելի ուժեղ տնտեսություն։Երբ ընտրում...
26/08/2026

Տեղական արտադրությունը պարզապես ապրանք չէ․ այն աշխատատեղեր են, զարգացող բիզնեսներ և ավելի ուժեղ տնտեսություն։

Երբ ընտրում ենք հայկական արտադրանքը, մենք ներդրում ենք կատարում մեր երկրի տնտեսության, արտադրողների և մեր ապագայի մեջ։

🇦🇲 Աջակցե՛նք տեղական արտադրողին։
Հավատա՛նք հայկական արտադրանքին։
Միասին զարգացնե՛նք մեր տնտեսությունը։

📞 Հայ կահույքագործների ասոցիացիային միանալու համար՝ 098 444 121

✨ Կահույքի ոլորտում զարգանալը միայն լավ արտադրանք ստեղծելը չէ։ Կարևոր է ունենալ ճիշտ կապեր, նոր հնարավորություններ և ոլո...
15/08/2026

✨ Կահույքի ոլորտում զարգանալը միայն լավ արտադրանք ստեղծելը չէ։ Կարևոր է ունենալ ճիշտ կապեր, նոր հնարավորություններ և ոլորտային միջավայր, որտեղ կարելի է աճել միասին։

Անդամակցելով Հայ կահույքագործների ասոցիացիային դուք ստանում եք՝

▪️ ոլորտի մասնագետների և ընկերությունների հետ նոր կապեր,
▪️ համագործակցության և նոր գործընկերությունների հնարավորություններ,
▪️ ոլորտային միջոցառումների, հանդիպումների և քննարկումների մասնակցություն,
▪️ նոր շուկաներ դուրս գալու և բիզնեսը զարգացնելու հնարավորություններ,
▪️ ոլորտի նորություններին, միտումներին և հնարավորություններին հասանելիություն,
▪️ հայկական կահույքի ոլորտի զարգացմանը սեփական ներդրումն ունենալու հնարավորություն

Միացե՛ք այն համայնքին, որը ձևավորում է հայկական կահույքի ոլորտի ապագան։

📞 Միանալու համար՝ 098 444 121

02/08/2026

✨ Օրերս տեղի ունեցավ Հայ կահույքագործների ասոցիացիայի անդամների հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր հարցեր, որոնք միավորում են մեր անդամներին մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ զարգացնել հայկական կահույքի արտադրությունն ու ամրապնդել համագործակցությունը։

📌 Հանդիպման ընթացքում՝

• ներկայացվեցին անդամակցության նոր թեկնածուները և կազմակերպվեց նրանց ծանոթությունը ասոցիացիայի անդամների հետ,
• ներկայացվեց ասոցիացիայի ռազմավարական մարքեթինգային պլանը՝ իրականացված ուսումնասիրության արդյունքներով և զարգացման առաջարկվող ուղղություններով,
• ամփոփվեցին հանձնաժողովների կողմից կատարված աշխատանքները,
• քննարկվեցին առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները,
• անդրադարձ կատարվեց անդամների կողմից բարձրացված խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին։

Այսպիսի հանդիպումները կարևոր հարթակ են փորձի փոխանակման, համագործակցության ամրապնդման և ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին միասնական լուծումներ գտնելու համար։

📞 Հայ կահույքագործների ասոցիացիային անդամակցելու համար զանգե՛ք՝ 098 444 121

✨ Կահույք պատվիրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին՝✓ ունի՞ ընկերությունն արտադրամաս, թե միայն միջնորդ է,✓ ցու՞յց...
28/07/2026

✨ Կահույք պատվիրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին՝

✓ ունի՞ ընկերությունն արտադրամաս, թե միայն միջնորդ է,
✓ ցու՞յց է տալիս իրական աշխատանքներ,
✓ տալի՞ս է պայմանագիր և երաշխիք,
✓ օգտագործու՞մ է որակյալ ֆուռնիտուրա,
✓ ունի՞ լավ կարծիքներ նախորդ հաճախորդներից,
✓ պահպանու՞մ է ժամկետները

Եթե այս կետերը ստուգում եք մինչև պատվիրելը, ապա կխուսափեք խնդիրներից և վստահ կընտրեք այն գործընկերոջը, ով պատասխանատու է ոչ միայն խոսքերով, այլ նաև՝ իրական արդյունքով։

📞 Հայ կահույքագործների ասոցիացիային անդամակցելու համար զանգե՛ք՝ 098 444 121

✨ Հայ կահույքագործների ասոցիացիայի անդամներն այցելեցին «Նեկա կահույք» ընկերության արտադրամաս։Այցի ընթացքում ծանոթացան ըն...
23/07/2026

✨ Հայ կահույքագործների ասոցիացիայի անդամներն այցելեցին «Նեկա կահույք» ընկերության արտադրամաս։

Այցի ընթացքում ծանոթացան ընկերության արտադրական գործընթացներին, կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին և կահույքի արտադրության կազմակերպման փորձին։

Նման այցերը կարևոր հարթակ են փորձի փոխանակման, մասնագիտական կապերի ամրապնդման և ոլորտի շարունակական զարգացման համար։

Արտադրությունում ռիսկերը նվազեցնելու համար շատ կարևոր է՝✓ վերահսկել նյութերի գները և պահեստը,✓ բաժանել մեծ պատվերները փո...
21/07/2026

Արտադրությունում ռիսկերը նվազեցնելու համար շատ կարևոր է՝

✓ վերահսկել նյութերի գները և պահեստը,
✓ բաժանել մեծ պատվերները փուլերի,
✓ հաշվարկել աշխատուժի իրական արժեքը

Եթե ուզում եք արտադրության գործընթացը դարձնել ավելի վերահսկելի ու շահավետ, ապա անդամակցեք ասոցիացիային, միասին կկազմենք ճիշտ լուծում ձեր բիզնեսի համար։

📞 Անդամակցելու համար՝ 098 444 121

Miora ընկերությունը հանդիսանում է Հայաստանի կահույքագործների ասոցիացիայի անդամ։ 🩶am  #կահույքագործներիասոցիացիա  #կաճույ...
15/07/2026

Miora ընկերությունը հանդիսանում է Հայաստանի կահույքագործների ասոցիացիայի անդամ։ 🩶
am

#կահույքագործներիասոցիացիա #կաճույքագործ #հայկականկահույք

2026 թվականին շեշտը դրվում է հարմարավետության, մինիմալիզմի և բնականության վրա՝✓ տաք բնական երանգներ (փայտ, բեժ, ավազագու...
07/07/2026

2026 թվականին շեշտը դրվում է հարմարավետության, մինիմալիզմի և բնականության վրա՝

✓ տաք բնական երանգներ (փայտ, բեժ, ավազագույն),
✓ թաքնված բռնակներ և մաքուր գծեր,
✓ մոդուլային և փոխակերպվող կահույք,
✓ խելացի լուծումներ (LED, sensor, smart storage),
✓ մետաղ + փայտ համադրություններ,
✓ պրեմիում խոհանոցներ և walk-in պահարաններ

Հետևե՛ք մեր էջին թրենդները բաց չթողնելու համար։

📞 Անդամակցելու համար՝ 077 444 374

✨ Հայ կահույքագործների ասոցիացիան միավորում է ոլորտի ներկայացուցիչներին և հանդես գալիս որպես միասնական ձայն պետական մարմ...
07/07/2026

✨ Հայ կահույքագործների ասոցիացիան միավորում է ոլորտի ներկայացուցիչներին և հանդես գալիս որպես միասնական ձայն պետական մարմինների, գործընկեր
կազմակերպությունների և շուկայի առաջ։

Ասոցիացիան ընկերությունների շահերը պաշտպանում է հետևյալ կերպ՝

✓ պայքարում է անբարեխիղճ մրցակցության դեմ,
✓ աջակցում է տեղական արտադրողներին պետական ծրագրերում ներգրավվելու հարցում,
✓ կազմակերպում է ցուցահանդեսներ, ֆորումներ և ձևավորում է միջազգային կապեր,
✓ ամրապնդւոմ է հայկական կահույքի հեղինակությունը ներքին և արտաքին շուկաներում։

📞 Անդամակցելու համար՝ 077 444 374

06/07/2026

🤝 Կայացավ Հայ կահույքագործների ասոցիացիայի հերթական հանդիպումը, որը ևս մեկ անգամ համախմբեց ոլորտի ներկայացուցիչներին՝ փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների շուրջ։

Հանդիպման հատուկ հյուրն էր Արմեն Գրիգորյանը (Art House), ով ներկայացրեց «Ինչպես զարգացնել և ավտոմատացնել կահույքի արտադրությունը» թեման։

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը կիսվեց իր փորձով, խոսեց արտադրական գործընթացների կազմակերպման, ավտոմատացման հնարավորությունների և արդյունավետ աշխատանքի համար կարևոր լուծումների մասին։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ոլորտին վերաբերող կարևոր հարցեր, կիսվելու իրենց փորձով և ստանալու գործնական խորհուրդներ։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին ակտիվ մասնակցության և հետաքրքիր քննարկումների համար։ Վստահ ենք, որ նման հանդիպումները նպաստում են ոչ միայն մասնագիտական աճին, այլև ոլորտի զարգացմանն ու նոր համագործակցությունների ձևավորմանը։

Address

Sose Street 11/5
Yerevan
0019

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Furniture Maker's Association / Հայ Կահույքագործների Ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share