Union of Honorary Consuls

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահի հետՉոլպոն-Ատա քաղաքում տեղի է ունեցել վարչապ...
08/08/2026

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահի հետ

Չոլպոն-Ատա քաղաքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Սադիր Ժապարովը ողջունել է Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել խորհրդարանական ընտրությունների և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ «Մաղթում եմ հաջողություններ երկրի հետագա զարգացմանը և հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված խնդիրների իրականացման գործում։ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վերջին տարիներին նշանակալի արդյունքների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման և կարևոր վերափոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև հետևողականորեն մեծացնում է իր դերակատարությունը միջազգային ասպարեզում»,- ասել է Ղրղզստանի նախագահը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել և շնորհավորել Սադիր Ժապարովին՝ Ղրղզստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ոչ մշտական) անդամ ընտրվելու առիթով։ «Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը։ Շնորհավորում եմ նաև այն հաջողությունների կապակցությամբ, որոնք արդեն իսկ տեսանելի են անզեն աչքով։ Դա իսկապես շատ տպավորիչ է»,- ասել է ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով Ղրղզստանում արձանագրված տնտեսական բարձր աճին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա կնպաստի երկրում կենսամակարդակի բարձրացմանը, ինչը Ղրղզստանի կառավարության և Սադիր Ժապարովի անձնական հաջողությունն է։ «Եվ, իհարկե, դա նոր հնարավորություններ է ստեղծում Ղրղզստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համար։ Ցավոք, չնայած մեր երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության անդամ են, լոգիստիկ խնդիրների պատճառով մեր փոխադարձ առևտրի ծավալն այնքան էլ մեծ չէ, սակայն վերջին շրջանում որոշակի տեղաշարժ է նկատվում։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում։ Դա կնպաստի Ղրղզստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի ընդլայնմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

07/08/2026

Չոլպոն-Ատա քաղաքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ:

07/08/2026

Տեղի է ուեցել վարչապետ Փաշինյանի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

08/07/2026
Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ  բոլորիս ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ։Սահմանադրությունը մեր պետության հիմնասյունն...
05/07/2026

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ։

Սահմանադրությունը մեր պետության հիմնասյունն է, որն ամրագրում է ազատության, արդարության և օրենքի գերակայության արժեքները՝ ձևավորելով մեր երկրի զարգացման իրավական հիմքը։

Յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքը Սահմանադրության սկզբունքների նկատմամբ նպաստում է վստահության, համերաշխության և ամուր պետականության կայացմանը։ Հենց այդ արժեքների պահպանումն է, որ ուժեղացնում է մեր հասարակությունն ու նպաստում ապագայի հանդեպ վստահության ձևավորմանը։

Թող այս օրը ևս մեկ առիթ լինի արժևորելու մեր իրավունքներն ու պարտականությունները, հարգելու օրենքը և միասին նպաստելու իրավական, կայուն ու զարգացող Հայաստանի կերտմանը։

Մաղթում եմ խաղաղություն, անվտանգություն, բարօրություն և նոր հաջողություններ մեր հայրենիքին ու յուրաքանչյուր ընտանիքի։
Պատվավոր Հյուպատոսների միություն նախագահ Բաբկեն Սեդրակյան

09/06/2026

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ուղերձում նշված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ղրղզստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գլխավորած կուսակցությանը Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Այս հաղթանակը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը, բարեփոխումների շարունակականությունը և պետական ինստիտուտների ամրապնդումը։

Ղրղզստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ ձևավորված միջպետական հարաբերություններն ու համագործակցությունը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնում հետագայում ևս ամրապնդելու ղրղզա-հայկական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և մշակութահումանիտար ոլորտներում։

Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

05/05/2026
24/04/2026
Պատվավոր հյուպատոսների կողմից հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին🙏🙏🙏
24/04/2026

Պատվավոր հյուպատոսների կողմից հարգանքի տուրք է
մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին🙏🙏🙏

Address

Amiryan18/3
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

37411539999

Alerts

Be the first to know and let us send you an email when Union of Honorary Consuls posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Union of Honorary Consuls:

Shortcuts

Share