18/04/2026
🏙️Այսօր Ինժեներական քաղաքում ARCS-ai ծրագրի կողմից հյուրընկալեցինք NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, ինչպես նաև արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտում գործող Agile Robots ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գործադիր տնօրեն Չժաոպենգ Չենի գլխավորությամբ։
🤝Այցի շրջանակում մասնակցել ենք նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ կայացած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունները և համագործակցության հեռանկարները։
🚀Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, որի ընթացքում ARCS-ai-ը ներկայացրեց իր գործունեությունը, կրթական ծրագրերը և հետազոտական ուղղությունները։ Ռոբոտատեխնիկայի ոլորտում առաջատար հետազոտող և ARCS-ai «Ռոբոտների կառավարման համակարգեր» դասընթացի դասախոս Աստղիկ Հակոբյանը ներկայացրեց ռոբոտատեխնիկայի լաբորատորիան և ծրագրի շրջանակում իրականացվող կրթական հնարավորությունները։
🛰️Այցի ընթացքում կազմակերպվեց նաև շրջայց Ինժեներական քաղաքում, որի ընթացքում ARCS-ai-ի և Ինժեներական քաղաքի աշխատակազմի հետ միասին ներկայացվեցին առկա ենթակառուցվածքները, լաբորատոր հնարավորությունները և տեխնոլոգիական միջավայրը՝ ցուցադրելով ոլորտի զարգացման համար առկա լայն հնարավորությունները Հայաստանում և մասնավորապես Ինժեներական քաղաքում:
💡Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հնարավոր աջակցման ծրագրերին և միջազգային գործընկերների ներգրավման հեռանկարներին՝ ընդգծելով ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) ուղղության կարևորությունը Հայաստանի համար։
✨ARCS-ai ծրագրի կողմից վերջին օրերի ընթացքում ամբողջությամբ համակարգվեց պատվիրակության երկօրյա այցը Հայաստանում։ Այցը ստեղծեց գործնական հիմք հետագա համագործակցության և համատեղ նախաձեռնությունների համար ֆիզիկական արհեստական բանականության ուղղությամբ։
⸻
🇬🇧 English version
🏙️Today, at Engineering City, ARCS-ai had the pleasure of hosting Rev Lebaredian, Vice President of NVIDIA, along with a delegation from Agile Robots led by its CEO, Zhaopeng Chen.
🤝As part of the visit, we also took part in a meeting with Mkhitar Hayrapetyan, Minister of High-Tech Industry of Armenia, and Zhanna Andreasyan, Minister of Education, Science, Culture and Sport, where key directions for collaboration and sector development were discussed.
🚀The meeting was introductory in nature, during which ARCS-ai presented its activities, educational programs, and research directions. Astghik Hakobyan, Leading Researcher in Robotics and ARCS-ai Robot Control Systems Course Instructor, presented the Robotics Lab and the educational opportunities offered within the program.
🛰️The visit also included a tour of Engineering City, where, together with the ARCS-ai team and the Engineering City staff, we showcased the broader ecosystem — including infrastructure, laboratories, and the technological environment — highlighting the full range of opportunities available in Armenia.
💡Discussions also covered potential support mechanisms by the Government of Armenia for the development of the high-tech sector, as well as opportunities for engaging international partners, with a strong emphasis on the importance of Physical AI for the country.
✨The two-day visit of the delegation to Armenia was coordinated by ARCS-ai. The visit established a practical foundation for future collaboration and joint initiatives in the field of Physical AI.