05/12/2025
Հոդվածում դիտարկում ենք, թե ինչպես է iBiom Inc.-ի Blue Hole Agency նախագիծը բացահայտում մերօրյա երկարակեցության մոլուցքի մշակութային, տնտեսական և գաղափարական մեխանիզմները։ Նախագիծը, որը վերջերս ներկայացված էր Երևանի bjij ստորգետնյա պատկերասրահում, հնարավորություն տվեց մոտիկից տեսնել, թե ինչպես է «երկար կյանքը» վերածվում սպառողական պատկերացման՝ կորպորատիվ խոստումներով, վելնես շուկայի գեղագիտությամբ և տեխնո-օպտիմիստական երազանքով հյուսված մի ամբողջ ինդուստրիայի։ «Երկար կյանքը» ներկայացնելու փոխարեն՝ որպես չեզոք գիտական ձգտում, հոդվածում ցույց եմ տալիս, թե ինչպես են բիոհաքինգի էսթետիկան, սոցցանցերով տարածվող անմահության խորհուրդները և ինքնաօպտիմալացման միթոսները միասին կառուցում մի ապագայի պատրանք, որտեղ ծերացումը կարծես թե հնարավոր է կառավարել կամ հետաձգել։ Տեղադրանքը bjij-ի ստորգետնյա միջավայրում ընդգծում է նաև այն, թե ինչպես են գլոբալ կենսատեխնոլոգիական երևակայությունները շրջանառվում արվեստային ծայրամասերում՝ միաժամանակ բացահայտելով դրանց գրավչությունն ու հակասությունները։ Աշխատանքը հրավիրում է ընթերցողին վերաիմաստավորելու երկարակեցության խոստումների մեջ թաքնված ասիմետրիաները, ֆանտազիաներն ու էքստրակտիվ տրամաբանությունները և հարցադրելու՝ ինչպիսի ապագաներ են իրականում սպասարկվում այդ պատմություններով։
https://arstechne.net/hy/articles/blue-hole-agency/
—-
In this article, we examine how iBiom Inc.’s “Blue Hole Agency” project exposes the cultural, economic, and ideological mechanisms behind today’s fixation on longevity. The project, recently on view at bjij, Yerevan’s underground gallery, offered a close-up encounter with how “long life” becomes a consumable fantasy—woven from corporate promises, wellness-industry aesthetics, and techno-optimist dreams that collectively sustain an entire marketplace of extended-life aspirations. Rather than framing longevity as a neutral scientific pursuit, I trace how the aesthetics of biohacking, the social-media circulation of immortality rituals, and myths of self-optimization construct the illusion of a future where aging can be controlled or postponed. Presented within bjij’s subterranean setting, the installation also highlights how global biotechnological imaginaries circulate within peripheral art spaces, revealing both their seductive appeal and their underlying contradictions. The article invites readers to reconsider the asymmetries, fantasies, and extractive logics embedded in the pursuit of longevity, and to question what kinds of futures these narratives truly serve.
https://arstechne.net/en/articles/blue-hole-agency/