Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիա / United Tourism Federation

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիա / United Tourism Federation

Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիա / United Tourism Federation Միացե՛ք մեզ, և եկե՛ք միասին հզորացնենք Հայաստանը՝ որպես տուրիստական բարձրակարգ ուղղություն։

[ARM] 📊 Ներկայացնում ենք 2026 թվականի օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։✈️ 2026 թվականի օգոստոս...
16/09/2026

[ARM] 📊 Ներկայացնում ենք 2026 թվականի օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

✈️ 2026 թվականի օգոստոսին Հայաստան այցելել է 227,026 զբոսաշրջիկ։

🌍 2026 թվականի հունվար - օգոստոսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,467,333,
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։

📌 Ներկայացված են նաև 2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

[ENG] 📊 We present the number of tourist visits to Armenia in August 2026.

✈️ In August 2026, 227,026 tourists visited Armenia.

🌍 In January - August 2026, the total number of tourist visits to Armenia reached approximately 1,467,333. During January - August 2026, the majority of tourist visits to Armenia came from Russia (40%), Georgia (14%), and Iran (8%).

📌 Also presented are statistical data on the countries with the highest number of tourist visits to Armenia in January - August 2026, including border crossing figures, as well as tourist visits by gender and age.

«Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կբազավորի իր 4-րդ օդանավը և չվերթներ կսկս...
08/09/2026

«Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կբազավորի իր 4-րդ օդանավը և չվերթներ կսկսի 3 նոր ուղղություններով`
✈️ Բազել֊Շվեյցարիա
✈️ Վառնա֊Բուլղարիա
✈️ Վալենսիա֊Իսպանիա

Սեպտեմբերի 5-6-ին Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիան Tour Expo 2026-ին հանդես եկավ որպես տեղեկատվական հովանավոր՝ ներկայացնելով ...
06/09/2026

Սեպտեմբերի 5-6-ին Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիան Tour Expo 2026-ին հանդես եկավ որպես տեղեկատվական հովանավոր՝ ներկայացնելով նաև սեփական տաղավարը։

Այս երկու հագեցած օրերի ընթացքում ունեցանք բազմաթիվ նոր ու արդյունավետ հանդիպումներ և համագործակցության նոր հնարավորություններ։ Բացահայտեցինք նաև ոլորտում գործունեություն ծավալող նորաստեղծ մարզային կազմակերպությունների, որոնց հետ առաջիկայում նախատեսում ենք համագործակցել՝ աջակցելով նրանց կայացմանն ու զարգացմանը։

Համոզված ենք, որ նման հարթակները կարևոր հնարավորություն են ոլորտի մասնագետներին միավորելու, նոր գործընկերություններ ստեղծելու և Հայաստանի զբոսաշրջության ոլորտի միասնական ու կայուն զարգացմանը նպաստելու համար։ 🤝🌿

Շնորհակալություն Tour Expo 2026-ի կազմակերպիչ Neo Concept -ին, մասնակիցներին և բոլոր գործընկերներին՝ այս երկու օրերը արդյունավետ, հագեցած և նոր հնարավորություններով լի դարձնելու համար։ ❤️

04/09/2026

🚆 Հատուկ հնարավորություն TOUR EXPO 2026-ի այցելուների համար

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 17:00, ցուցահանդեսի հարակից տարածքում՝ երկաթուղային գծերի վրա, կկանգնեցվի ՍՎ դասի վագոն։

Սիրով հրավիրում ենք ցուցահանդեսի այցելուներին մոտենալ, մտնել վագոն, ծանոթանալ պայմաններին և, իհարկե, լուսանկարվել։ 📸

Կիսվեք ձեր լուսանկարներով սոցիալական ցանցերում՝ նշելով Neo Concept-ն և ArmRailway-ն։ 🚆✨

❤️ Սիրով սպասում ենք ձեզ TOUR EXPO 2026-ում։

03/09/2026

🎁 TOUR EXPO 2026-ի հատուկ խաղարկություն

TOUR EXPO 2026-ի այցելուների համար մեր գործընկերները պատրաստել են բազմաթիվ հետաքրքիր նվերներ։ ✨

🎁 ArmRailway
* 2 անձի համար՝ Երևան–Գյումրի ուղետոմս
* 2 անձի համար՝ Երևան–Բաթումի ուղետոմս

🎁 Tatev Zipline / Տաթև Զիփլայն
* 2 հատ՝ 2 անձի համար՝ զիպլայնով թռիչք

🎁 Boulderland Yerevan
* 5 հատ՝ խմբային դասի փաթեթ
* 15 հատ՝ մեկանգամյա անվճար մուտք

🎁 110 Places Hiking Club
* 2 հատ մեկօրյա արշավի մասնակցության նվեր քարտ

🎁 110 escape
* 2 հատ՝ 2 անձի համար մեկօրյա հանգստի փաթեթ

🎟️ Ինչպե՞ս մասնակցել։
Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ TOUR EXPO 2026-ի հրավիրատոմսը։

Հրավիրատոմսերը կարող եք ստանալ Երևանի տարբեր կետերից, իսկ եթե չեք հասցրել նախապես վերցնել՝ կարող եք այն ստանալ ցուցահանդեսի մուտքի մոտ՝ ցուցահանդեսի օրերին՝ սեպտեմբերի 5-ին 11:00-20:00, սեպտեմբերի 6-ին 11:00-15:50։

⏰ Խաղարկության ամփոփումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին ժամը 16:00
📍 Երևանի երկաթուղային կայարան (Տիգրան Մեծ 80, Սասունցի Դավիթ հրապարակ)

Ստացեք ձեր հրավիրատոմսը, այցելեք TOUR EXPO 2026 և մասնակցեք խաղարկությանը։ 🎁✈️

#Տուրիզմ #Զբոսաշրջություն #Հայաստան #ՀայաստանիԶբոսաշրջություն #Խաղարկություն #Նվերներ #Հրավիրատոմս #Երևան #Գյումրի #Բաթումի

Հարգելի՛ գործընկեր,Սիրով հրավիրում ենք Ձեզ այցելելու «TOUR EXPO 2026» միջազգային մասնագիտացված զբոսաշրջային ցուցահանդեսը...
03/09/2026

Հարգելի՛ գործընկեր,
Սիրով հրավիրում ենք Ձեզ այցելելու «TOUR EXPO 2026» միջազգային մասնագիտացված զբոսաշրջային ցուցահանդեսը, որը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 5-6-ը՝ Երևանի երկաթուղային կայարանի նախասրահում:։
TOUR EXPO 2026-ը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների, մասնագետների և ճանապարհորդության սիրահարների հանդիպման հարթակ է, որտեղ մեկ վայրում կհամախմբվեն զբոսաշրջային ընկերություններ, տուրօպերատորներ, հյուրանոցներ, հանգստյան համալիրներ, զբոսաշրջային ուղղություններ և ոլորտի այլ կազմակերպություններ Հայաստանից, Վրաստանից, Կիպրոսից։
Ցուցահանդեսի այցելության ընթացքում Դուք հնարավորություն կունենաք՝
• բացահայտելու նոր զբոսաշրջային ուղղություններ և առաջարկներ, • ծանոթանալու ոլորտի կազմակերպությունների ծառայություններին, • ձեռք բերելու նոր մասնագիտական և գործարար կապեր, • քննարկելու համագործակցության հնարավորություններ, • տեղեկանալու Հայաստանի և միջազգային զբոսաշրջային շուկայի նոր առաջարկներին։
Մենք ուրախ կլինենք ողջունել Ձեզ «TOUR EXPO 2026»-ում և միասին ստեղծել նոր համագործակցության հնարավորություններ։
Ցուցահանդեսի անցկացման վայր՝ ՀՀ, Երևան, Տիգրան Մեծ 80(Երևան երկաթուղային կայարան)
Ցուցահանդեսի աշխատանքային ժամերը՝ սեպտեմբերի 5 – 11:00-20:00
սեպտեմբերի 6 – 11:00-20:00
Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողություն՝ սեպտեմբերի 5 ժամը 13:00
🎟️ Մուտքն ազատ է։

24/08/2026

🇦🇲 ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ շարունակվում է «Համերի երկիր Հայաստան» նախագիծը՝ խոհարարական վիրտուալ ճամփորդություն Հայաստանի Հանրապետության 10 մարզերով և Երևան քաղաքով։

📍 Այս անգամ մեր ճանապարհը տանում է Արագածոտնի մարզ՝ գյուղ Սասունիկ, որտեղ ավանդական հայկական խոհանոցը ներկայացվում է տեղական համերի ու ժամանակակից մոտեցումների համադրությամբ։

🥘 Այս թողարկմանը պատրաստում ենք հայկական սեղանի անբաժան մասերից մեկը՝ Արագածոտնին բնորոշ ավանդական լոբի, հարիսա ինչպես նաև տարտառ:

👨‍🍳 Շեֆ խոհարար՝ Տիգրան Ղամբարյան
📍 Նկարահանման վայրը՝ «Նազանի» ռեստորան
🎬 Ռեժիսոր՝ Վահագն Սահակյան
📹 Օպերատոր՝ Սարգիս Գյուլումյան
🎞️ Մոնտաժի մասնագետ՝ Արիաննա Դավթյան

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Արագածոտնի մարզպետի աշխատակազմին՝ աջակցության համար, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին՝ տեխնիկական աջակցության և նկարահանման աշխատանքներում սաների ներգրավման համար։

[ARM]✈️ «Զվարթնոց» օդանավակայանում նախապատրաստվում է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրումը։🇦🇲 Կենսաչափական անձնագրեր...
21/08/2026

[ARM]✈️ «Զվարթնոց» օդանավակայանում նախապատրաստվում է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրումը։

🇦🇲 Կենսաչափական անձնագրերի կիրառմանը զուգահեռ Հայաստանի սահմանային անցակետերում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային անցակետեր՝ սահմանային անցումն ավելի արագ և արդյունավետ դարձնելու նպատակով։

📍 Օգոստոսի 17-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին և անհրաժեշտ ենթակառուցվածքային լուծումներին։

🎥 Մանրամասները՝ mia.gov.am

[ENG] 🇦🇲 e-Gate automated systems are being prepared for implementation at Zvartnots International Airport.

✈️ Alongside the introduction of biometric passports, Armenia plans to introduce automated e-Gate systems at its border crossing points, making the border-crossing process faster and more efficient for travelers.

📍 On August 17, Minister of Internal Affairs Arpine Sargsyan visited Zvartnots Airport to review the preparations and infrastructure solutions required for the installation, launch and operation of the e-Gate systems.

🎥 Read more: mia.gov.am

https://www.facebook.com/share/p/1ERMegJ9QY/?mibextid=wwXIfr

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիա / United Tourism Federation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share