ԳիՓաԿիԶ ՀԿ

ԳիՓաԿիԶ ՀԿ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԳիՓաԿիԶ ՀԿ, Non-Governmental Organization (NGO), Yerevan.

Գիտահանրամատչելի և փաստավավերագրական կինոյի զարգացման հասարակական կազմակերպություն

Общественная организация по развитию научно-популярного и хроникально-документального кино

NGO for the development of science and documentary films

Մեր թիմի անդամ, դաշնակահար, կոմպոզիտոր Հերմինե Հարությունյանը նշանակվել է ԳիՓաԿիԶ հասարակական կազմակերպության գործադիր տ...
04/05/2025

Մեր թիմի անդամ, դաշնակահար, կոմպոզիտոր Հերմինե Հարությունյանը նշանակվել է ԳիՓաԿիԶ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն:

Շնորհավորում ենք ❤️

#գիփակիզ #научхрондок #կինո

ԳիՓաԿիԶ հասարակական կազմակերպությանը կամավորագրվելու հայտերի ընդունումն ավարտված է:Շնորհակալություն բոլոր դիմորդներին հե...
03/05/2025

ԳիՓաԿիԶ հասարակական կազմակերպությանը կամավորագրվելու հայտերի ընդունումն ավարտված է:

Շնորհակալություն բոլոր դիմորդներին հետաքրքրվածության համար:

Ընտրական փուլից հետո կկայանա կազմակերպության անդամների և կամավորների հանդիպումը ❤️

Այսօր մեր կազմակերպության անդամ, սցենարիստ, դրամատուրգ Վարդան Բաղդասարյանի ծննդյան օրն է:Վարդանի ստեղծագործական ձիրքն ու...
02/05/2025

Այսօր մեր կազմակերպության անդամ, սցենարիստ, դրամատուրգ Վարդան Բաղդասարյանի ծննդյան օրն է:

Վարդանի ստեղծագործական ձիրքն ու ստեղծագործելու մեծ ցանկությունն իսկապես տպավորիչ են։

Շնորհավորում ենք ու մաղթում, որ նրա սցենարներն արժանանան լավագույն էկրանավորման:

https://www.dosdof.com/vardanbaghdasaryan

#գիփակիզ #научхрондок #կինո

📣Իսկ դու դեռ չե՞ս դիմել մեզ: Վավերագրական կինոյի զարգացմամբ զբաղվող ԳիՓաԿիԶ հասարակական կազմակերպությանը կամավորագրման հ...
27/04/2025

📣Իսկ դու դեռ չե՞ս դիմել մեզ:

Վավերագրական կինոյի զարգացմամբ զբաղվող ԳիՓաԿիԶ հասարակական կազմակերպությանը կամավորագրման համար դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը ներառյալ։

Դարձիր մեր կինոընտանիքի մի մասը:

💛 Դիմում-հայտի հղումը՝
https://forms.gle/fDL2QnuRKz4gN4Wa8

#գիփակիզ #научхрондок #կինո

Սկսնակ սցենարիստների դասընթացը, որը վարում է ԳիՓաԿիԶ ՀԿ-ի անդամ, սցենարիստ, կինոռեժիսոր Իրինա Պիռոժկովան, սկսվում է մայի...
26/04/2025

Սկսնակ սցենարիստների դասընթացը, որը վարում է ԳիՓաԿիԶ ՀԿ-ի անդամ, սցենարիստ, կինոռեժիսոր Իրինա Պիռոժկովան, սկսվում է մայիսի 1-ից։ 🎥

Շտապեք գրանցվել։ Դասընթացը լինելու է ռուսերեն։ Մանրամասները ստորև։ ⬇️

С 1 мая стартует курс для начинающих сценаристов «ДРАФТ» - подходит для всех, кто хочет разобраться в драматургии, писать, сменить род деятельности или прокачать свои имеющиеся навыки.

На курсе ВАС ЖДУТ:
✅ 3 онлайн-занятия в неделю
✅ 2 месяца креативной работы
✅ 1 созданный с нуля ваш собственный проект

А еще… ПИТЧИНГ, по итогам которого будут отобраны самые интересные проекты и выбран победитель, получающий возможность реализовать свое кино или найти соавторов для помощи в этом! 🔥

Все подробности о программе, спикерах и стоимости курса на сайте:
https://draft.moscow/

Там же осуществляется запись. А полезная информация и бесплатные материалы дублируются в телеграмм-канал:
https://t.me/KIIraNO

СТАРТ 1 мая, успевай записываться и делай шаг навстречу к большому кино!

#գիփակիզ #научхрондок #կինո

25/04/2025

Մեր կամավորներն արդեն աշխատում են 🥰

Արման Թումասյանն ուսումնասիրում է օպերատորական գործը:

Արմանի նկարահանումը Ծիծեռնակաբերդից ⬇️
Ամբողջական տեսանյութը` շուտով:

#գիփակիզ #научхрондок #կինո

📣 Մնաց 5 օր ԳիՓաԿիԶ հասարակական կազմակերպություն կամավորագրման համար։ Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը ներառյա...
25/04/2025

📣 Մնաց 5 օր ԳիՓաԿիԶ հասարակական կազմակերպություն կամավորագրման համար։ Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը ներառյալ։

📄 Լրացրու դիմում-հայտը, դարձիր կամավոր և ընդգրկվիր ԳիՓաԿիԶ-ի նախագծերից մեկում։ Ծանոթացիր Հայաստանում և արտասահմանում գործող կինոոլորտի ներկայացուցիչների հետ։

💛 Դիմում-հայտի հղումը՝
https://forms.gle/fDL2QnuRKz4gN4Wa8

#գիփակիզ #научхрондок #կինո

24/04/2025

Երբ ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, հայրենադարձությունը խթանելու համար, Սովետական միությունը թույլատրեց «Հայրենի երկիր» վավերագրական ֆիլմում խոսել Թուրքիայում հայերի կոտորածի մասին։

Հատված Jacob Papikian-ի «Հայ կինոյի արգելքը» ֆիլմաշարից, որն արտադրվել է Հետք Մեդիա Գործարանում։ Տվյալ հատվածում խոսում է կինոգետ Դավիթ Մուրադյանը։
Ամբողջական ֆիլմաշարը՝
https://www.jacobpapikian.art/the-ban-on-armenian-cinema

Գ. Բալասանյանի, Գ. Զարգարյանի և Լ. Իսահակյանի «Հայրենի երկիր» ֆիլմը՝
https://youtu.be/LMDghrehiUk

#գիփակիզ #научхрондок #կինո

Վավերագրական կինոյի ռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը ⬇️
21/04/2025

Վավերագրական կինոյի ռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը ⬇️

«ՀԱՅԱՍՏԱՆ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ»

ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ։

Այս օրերին կինոաշխարհի հնագույն փառատոներից մեկում՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, փառատոնի նախաձեռնությամբ ընթանում է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Ցուցադրվում են կինոռեժիսորի «Կոնդ», «Սահման», «Վերադարձ Ավետյաց երկիր», «Սպիտակ քաղաք», «Պոետի վերադարձը», «Վավերագրողը», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը։

Մշակութաբան, Մշակութաբանության Նոր ինստիտուտի տնօրեն ՆԻՆԱ ԿՈՉԵԼՅԱԵՎԱՆ որպես կինփառատոնի պաշտոնական տեքստ գրում է․ «Հայ ռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի անունն այլևս համաշխարհային կինոյի պատմության մեջ է, և նրա ծննդյան 70-ամյակին նվիրված ծրագիրը հարգանքի տուրք է վարպետի կինեմատոգրաֆիկ տաղանդին»։

Ծրագիրը որով ներկայացված են ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ֆիլմերը՝ վերնագրված է «ՀԱՅԱՍՏԱՆ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ»։

Մանրամասները՝ https://moscowfilmfestival.ru/miff47/programs/?id=4588

Օրերս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց վավերագրական կինոյին նվիրված «Կինոս ու ես» խորագրով միջոցառո...
21/04/2025

Օրերս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց վավերագրական կինոյին նվիրված «Կինոս ու ես» խորագրով միջոցառումը, որի բանախոսներից էր նաև ԳիՓաԿիԶ հասարակական կազմակերպության անդամ, ռեժիսոր Դիանա Հովհաննիսյանը։

Դիանայի թեման անձնական պատմության համամարդկային լինելու մասին էր։ «Ինձ համար կարևոր էր պատմել իմ փորձառության մասին: Հասկանում ես, որ քո նեղլիկ, ընտանեկան միջավայրում տեղի ունեցող պատմությունը կարող է նաև մյուսներինը լինել։ Այս առումով վավերագրական կինոն ոչ միայն բացահայտում է եզակի անձնական պատմություններ, այլև թույլ է տալիս կինոյի միջոցով բարձրացնել առանցքային հարցեր։ Այն յուրահատուկ թերապիա է», — նշեց Դիանան։

Միջոցառմանը ներկա էին տարբեր տարիքային խմբի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Դիանայի խոսքով՝ հաճելի էր տեսնել, որ մարդիկ անտարբեր չեն վավերագրական կինոյի հանդեպ, ժամանակ են գտել և եկել` հաղորդակցվելու կինոոլորտի նորեկ և պրոֆեսիոնալ ներկայացուցիչների հետ։

📣 Մնաց 10 օր ԳիՓաԿիԶ հասարակական կազմակերպություն կամավորագրման համար։ Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը ներառյ...
20/04/2025

📣 Մնաց 10 օր ԳիՓաԿիԶ հասարակական կազմակերպություն կամավորագրման համար։ Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը ներառյալ։

📄 Լրացրու դիմում-հայտը, դարձիր կամավոր և ընդգրկվիր ԳիՓաԿիԶ-ի նախագծերից մեկում։ Ծանոթացիր Հայաստանում և արտասահմանում գործող կինոոլորտի ներկայացուցիչների հետ։

💛 Դիմում-հայտի հղումը՝
https://forms.gle/fDL2QnuRKz4gN4Wa8

17/04/2025

🔍 ԳիՓաԿիԶ-ը փնտրում է պրոդյուսեր։

📧 CV-ն ուղարկեք [email protected] էլ. հասցեին, թեմայի բաժնում նշելով «Պրոդյուսեր»։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when ԳիՓաԿիԶ ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share