«Քաղաքական դիսկուրսի» մասին
Հայաստանում քաղաքական իշխանության և տնտեսական ռեսուրսների ծայրահեղ կենտրոնացման պայմաններում, երբ լրատվության միջոցները նույնպես ենթարկվում են մենաշնորհների տրամաբանությանը, մի փոքր նախաձեռնող խումբ 2013թ.-ի գարնանը հիմնադրեց «Քաղաքական դիսկուրսը»` որպես հարթակ քաղաքական մտքի և հանրային քննարկումների համար: Գլխավոր ազդակը եղել է քաղաքացիական խմբերի ակտիվացումը, ինչը տե
ղի էր ունենում թուլացած արհմիությունների և հանրային ոլորտի ընդհանուր ճգնաժամի, ինչպես նաև հասարակական կարգերի նկատմամբ քննադատական մտարտադրության պակասի պայմաններում:
«Քաղաքական դիսկուրսը» ընդհանուր հարթակ է ուսումնասիրողների և քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատների համար: Էական սկզբունք է հանդիսանում անկախությունը կուսակցություններից, բիզնես շահերից և կրոնական հաստատություններից: «Քաղաքական դիսկուրսը» նաև փնտրում է սոցիալական, տնտեսական և քաղաքական այլընտրանքներ՝ Հայաստանում գործող համակարգերից և գերիշխող մտածողությունից անդին։ Վերլուծություններն ու մեկնաբանությունները ուղղված են սահմանադրականության, սոցիալական արդարության, իրավունքի գերակայության և քաղաքացիական շարժումների հարցերի ուսումնասիրմանը:
About “Political Discourse”
The online think tank "Political Discourse" (www.diskurs.am) was founded in 2013 in Yerevan by a group of Armenian social scientists and representatives of civic initiatives. The think tank was created as a platform for political thought and public discussion against the background of extreme centralization of political power and economic resources in Armenia, where media outlets are also monopolized. The recent rise in various civic groups against the background of weakened labor unions and the general crisis in the public sphere, as well as the lack of critical thinking on social orders have served as key stimulus for the initiative.
“Political Discourse” is a shared platform for researchers and individuals with civic consciousness. It commits to the principles of independence from political parties, business interests and religious institutions. “Political Discourse” is also searching for social, economic and political alternatives outside the established systems and mainstream thought in Armenia. The analyses and reviews being published on its website are directed at the study of constitutionality, social justice, rule of law and civic movement issues.