Perspective to Grow

Perspective to Grow Perspective to Grow is a non-governmental organization dedicated to advancing education and providing comprehensive business support.

Ուրախ ենք հայտնել, որ Բրիտանական դպրոցի 11 աշակերտներ հաջողությամբ ավարտեցին իրենց մարքեթինգային փորձնակության ծրագիրը S...
28/07/2026

Ուրախ ենք հայտնել, որ Բրիտանական դպրոցի 11 աշակերտներ հաջողությամբ ավարտեցին իրենց մարքեթինգային փորձնակության ծրագիրը Slice Consulting-ում։

Ծրագրի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան.

• աշխատել իրական բիզնես նախագծերի վրա,
• ծանոթանալ թվային մարքեթինգի ժամանակակից գործիքներին,
• կիրառել AI լուծումներ և ավտոմատացման համակարգեր,
• հասկանալ, թե ինչպես են ստեղծվում մարքեթինգային ռազմավարություններն ու իրականացվում իրական նախագծերը,
• ձեռք բերել փորձ՝ աշխատելով ոլորտի մասնագետների հետ։

Մեզ համար կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները ոչ միայն գիտելիք են ստանում, այլև սովորում են աշխատել թիմում, մտածել համակարգված և լուծել իրական բիզնես խնդիրներ։

Շնորհակալություն ենք հայտնում Բրիտանական դպրոցին վստահության և արդյունավետ համագործակցության համար։ Վստահ ենք, որ այս փորձը կդառնա մասնակիցների մասնագիտական ճանապարհի կարևոր սկիզբը։

Հաջողություն ենք մաղթում բոլոր շրջանավարտներին՝ նոր գիտելիքների, համարձակ գաղափարների և մեծ ձեռքբերումների ճանապարհին։

🚀 Սեմինար. Արհեստական ​​բանականությունը մարքեթինգում երիտասարդ ձեռնարկատերերի համարԴուք երիտասարդ ձեռնարկատեր եք, որը ցա...
18/06/2026

🚀 Սեմինար. Արհեստական ​​բանականությունը մարքեթինգում երիտասարդ ձեռնարկատերերի համար
Դուք երիտասարդ ձեռնարկատեր եք, որը ցանկանում է օգտագործել արհեստական ​​բանականությունը ձեր մարքեթինգը հզորացնելու, ավելի շատ հաճախորդներ ներգրավելու և ձեր բիզնեսը զարգացնելու համա՞ր։
Միացե՛ք մեզ ինտերակտիվ սեմինարի, որտեղ դուք կսովորեք, թե ինչպես կարելի է արհեստական ​​բանականությունը կիրառել մարքեթինգում՝ բովանդակություն ստեղծելու, հաճախորդների ներգրավվածությունը բարելավելու, շուկայի հետազոտություն անցկացնելու և արտադրողականությունը բարձրացնելու համար։ 📅 Ամսաթիվ՝ հունիսի 25
🕡 Ժամ՝ 18:30 – 20:30
📍 Վայր՝ AITC, Ալեք Մանուկյան փողոց 1/1, Երևան
🎤 Խոսնակ՝ Նանե Մաթևոսյան, Slice Consulting-ի հիմնադիր և Perspective to Grow ՀԿ-ի նախագահ
🏢 Կազմակերպիչներ՝ Հայ-հնդկական ՏՏ ոլորտի գերազանցության կենտրոն (AITC/EIF) և Perspective to Grow ՀԿ
🤝 Իրականացվում է Հայ-իտալական նախագծի շրջանակներում
💰 Մասնակցությունն անվճար է, բայց գրանցումը պարտադիր։ Տեղերը սահմանափակ են։
🔗 Գրանցվելու համար անցե՛ք հղումով https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdWTdW7T1HpB45IwG6409t7ZlKx15WfNWXwIcSjg1hjNVduow/viewform

♻️ Circular Economy Workshop: Կայուն բիզնեսի գործնական լուծումներԻնչպե՞ս վերածել բնապահպանական մարտահրավերները բիզնես հն...
12/06/2026

♻️ Circular Economy Workshop: Կայուն բիզնեսի գործնական լուծումներ

Ինչպե՞ս վերածել բնապահպանական մարտահրավերները բիզնես հնարավորությունների, նվազեցնել ծախսերը, ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները և ստեղծել երկարաժամկետ արժեք։

Slice Academy-ն, AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF -ի և Perspective to Grow NGO-ի համագործակցությամբ, հրավիրում է մասնակցելու Circular Economy թեմայով մեկօրյա գործնական workshop-ի։
Միջոցառումը նախատեսված է ձեռնարկատերերի, արտադրողների, ծառայություններ մատուցող ընկերությունների, բիզնես խորհրդատուների և բոլոր այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչպես կարող են կայուն զարգացման սկզբունքները վերածվել իրական մրցակցային առավելության։

Քննարկվող թեմաներ`
♻️ Շրջանաձև տնտեսության (Circular Economy) հիմունքներ
🌱 Կայուն զարգացման և բիզնեսի փոխկապակցվածությունը
⚡ Էներգաարդյունավետություն և վերականգնվող էներգիայի հնարավորություններ
🗑️ Թափոնների նվազեցում և ռեսուրսների արդյունավետ կառավարում
🔄 Վերաօգտագործման և վերամշակման բիզնես մոդելներ
🏭 Միջազգային և տեղական հաջողված փորձ
📈 Շրջանաձև մոտեցումների ազդեցությունը բիզնեսի արդյունավետության և շահութաբերության վրա

Ո՞ւմ համար է նախատեսված՝
✔️ Արտադրական ընկերությունների ղեկավարների և մասնագետների
✔️ ՓՄՁ-ների և ստարտափների հիմնադիրների
✔️ Ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների
✔️ ESG, կայուն զարգացման և բիզնես նորարարությունների մասնագետների
✔️ Բիզնեսի զարգացման խորհրդատուների և ծրագրերի ղեկավարների

👩‍💼Դասընթացավարներ` Բիզնես և մարքեթինգային խորհրդատու, Slice Consulting-ի և Slice Academy-ի հիմնադիր Nane Matevossyan
Կայուն զարգացման և շրջանաձև տնտեսության ոլորտի փորձագետ Margaret Baburyan

Կազմակերպիչներ`
🔹 Slice Academy
🔹 AITC

Ծրագրային գործընկեր`
🔹 Perspective to Grow NGO

Circular Economy-ն ապագայի միտում չէ․ այն արդեն այսօր կիրառվող բիզնես գործիքակազմ է, որն օգնում է կազմակերպություններին ստեղծել ավելի մեծ արժեք՝ ավելի խելամիտ օգտագործելով առկա ռեսուրսները։ ♻️🌍

🤖 Ինչպե՞ս կարող է AI-ը օգնել փոքր և միջին բիզնեսներին աճել ավելի արագ, խնայել ժամանակ և ավելի արդյունավետ կազմակերպել աշ...
21/05/2026

🤖 Ինչպե՞ս կարող է AI-ը օգնել փոքր և միջին բիզնեսներին աճել ավելի արագ, խնայել ժամանակ և ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը։

Հենց այս նպատակով European Union in Armenia աջակցությամբ իրականացվեց “AI Mindset and Map for SMEs” առցանց վերապատրաստման ծրագիրը EBRD Advice for Small Businesses in Armenia Women in Business Programme-ի շրջանակներում՝ Հայաստանում կին ղեկավարությամբ ՓՄՁ-ների համար։

Ծրագրի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին՝

🔹 AI-ի կիրառումը բիզնես գործընթացներում
🔹 մարքեթինգի և կոնտենտի ստեղծման AI գործիքներ
🔹 productivity և workflow automation մոտեցումներ
🔹 prompt engineering-ի հիմունքներ
🔹 բիզնեսի օպտիմալացման հնարավորություններ

Մասնակիցները ոչ միայն ծանոթացան գործիքներին, այլ նաև գործնական առաջադրանքների միջոցով մշակեցին իրենց բիզնեսների համար AI կիրառման ռազմավարական քարտեզ և AI implementation գաղափարներ։

📌Ծրագրի ընթացքում ներկայացվեցին և փորձարկվեցին տարբեր AI գործիքներ, ներառյալ՝ ChatGPT, NotebookLM, Deep Search workflows և այլ լուծումներ, որոնք կարող են կիրառվել ամենօրյա բիզնես գործընթացներում։

Դասընթացի հիմնական նպատակն է AI-ը վերածել իրական բիզնես արժեք ստեղծող գործիքի։ 🚀

Ասում են՝ ձեր շրջապատն է կանխորոշում ձեր հաջողությունը 🌍✨Բիզնեսի ճանապարհին միայնակ առաջ շարժվելը կարող է բարդ լինել 🚶‍♀...
21/04/2026

Ասում են՝ ձեր շրջապատն է կանխորոշում ձեր հաջողությունը 🌍✨

Բիզնեսի ճանապարհին միայնակ առաջ շարժվելը կարող է բարդ լինել 🚶‍♀️💼
Ուժեղ մասնագիտական ցանցը և փորձառու մենթորի առկայությունը կարող են լինել վճռորոշ 🤝📈

«Perspective to Grow»-ում մենք կարևորում ենք համայնքի ուժը 🌱 Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ սկսնակ և փորձառու ձեռներեցները կարող են կիսվել փորձով, գտնել նոր գործընկերներ և ստանալ աջակցություն 🤝💡
Միասին մենք ավելի ուժեղ ենք 💪

Նշե՛ք մեկ ձեռներեցի, ով ոգեշնչում է ձեզ իր գործունեությամբ 👇✨

#Նեթվորքինգ #Մենթորություն #ԲիզնեսՀամայնք #Կապեր #Աջակցություն

20/04/2026

📢 Առցանց դասընթաց կին ձեռնարկատերերի համար Հայաստանում
Ուրախ ենք տեղեկացնել, որ ապրիլի 28‑ից մեկնարկում ենք 4 հանդիպումից բաղկացած առցանց դասընթաց՝ նախատեսված կին ձեռնարկատերերի համար։
Դասընթացն իրակաացվում է Perspective to Grow կողմից European Union in Armenia ֆինանսավորմաբ:

Ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝
✅ ինչպես նպատակահարմար կերպով ինտեգրել արհեստական բանականությունը բիզնեսում,
✅ ինչպես խուսափել AI գործիքների ավելցուկային օգտագործումից,
✅ և ինչպես ճիշտ ժամանակին ընտրել արդյունավետ թվային լուծումներ բիզնես գործընթացների համար։

📅 Մեկնարկը՝ ապրիլի 28
⏰ Ժամերը՝ 16:00–18:00
💻 Ձևաչափը՝ առցանց

📌 Եթե Դուք կին ձեռնարկատեր եք և ցանկանում եք գործնականորեն հասկանալ, թե ինչպես կիրառել AI-ը Ձեր բիզնեսում՝ գրանցվեք ծրագրին և միացեք հանդիպումներին։

👉 Մանրամասներն ու գրանցումը՝ հղմամբ
https://forms.cloud.microsoft/e/YWzcmsdnT5

Աջակցություն՝ ոչ թե ուղղակի դասընթաց, այլ աճի ամբողջական ճանապարհ 🚀Եթե դու կին ձեռներեց ես, ունես գործող բիզնես և ՀՀ քաղ...
14/04/2026

Աջակցություն՝ ոչ թե ուղղակի դասընթաց, այլ աճի ամբողջական ճանապարհ 🚀

Եթե դու կին ձեռներեց ես, ունես գործող բիզնես և ՀՀ քաղաքացի ես 🇦🇲, ապա կարող ես ընտրել այն աջակցությունը, որն ամենաշատն է պետք հենց հիմա 👇

📦 Արտահանման աջակցություն
📈 Շահութաբերության բարձրացման աջակցություն
🤖 AI գործիքների ներդրման աջակցություն
🎨 Բրենդինգի աջակցության ծրագիր
🏫 Weekend School of Business-ին միանալու աջակցություն (Slice Academy)
⚙️ AI ավտոմատիզացիա՝ սոց ցանցերում առաջխաղացման համար
💻 Թվային մարքեթինգ՝ էջերի ստեղծում/օպտիմիզացիա, վիզուալ նյութերի մշակում, կայքի պատրաստում և օպտիմիզացիա

Սկսիր նրանից, ինչը հիմա «արգելակում» է աճը՝ վաճառք, դիրքավորում, գործընթացներ կամ թվային ներկայություն ⚡ Մենք օգնում ենք դա դարձնել պարզ գործողությունների պլան 🧭

Ընտրիր քո ծրագիրը և գրանցվիր՝ Գլխավոր | https://www.perspectivetogrow.com/ ✨

#կանանցբիզնես

Բիզնեսը արդեն գործու՞մ է․ հաջորդ քայլը՝ աճն է՝ ճիշտ աջակցությամբ 📈Perspective to Grow-ը գործնական բիզնես աջակցության և վ...
08/04/2026

Բիզնեսը արդեն գործու՞մ է․ հաջորդ քայլը՝ աճն է՝ ճիշտ աջակցությամբ 📈

Perspective to Grow-ը գործնական բիզնես աջակցության և վերապատրաստման հարթակ է, որտեղ կին ձեռներեցներն ու սկսնակ բիզնեսմենները կարող են ստանալ կոնկրետ գործիքներ՝ ոչ թե միայն տեսություն 💡

Մեր աջակցության ուղղությունները՝
🔹 Արտահանման աջակցություն
🔹 Շահութաբերության բարձրացման աջակցություն
🔹 AI գործիքների ներդրման աջակցություն բիզնեսում
🔹 Բրենդինգի աջակցության ծրագիր
🔹 Weekend School of Business ծրագրին միանալու աջակցություն (Slice Academy)
🔹 AI ավտոմատիզացիայի աջակցություն՝ այս անգամ սոց ցանցերում առաջխաղացման համար
🔹 Թվային մարքեթինգի աջակցություն՝ էջերի ստեղծում/օպտիմիզացիա, վիզուալների մշակման վերապատրաստում, կայքի պատրաստում և օպտիմիզացիա

Աշխատում ենք պրոֆեսիոնալ էքսպերտների հետ և կիրառում ենք Slice Consulting և Slice Academy ցանցի փորձն ու ռեսուրսները՝ որպեսզի աջակցությունը լինի չափելի ու կիրառելի 📊

Գրանցվելու համար լրացրու հայտը մեր կայքում՝
https://www.perspectivetogrow.com/ 🔗

#կինձեռներեց #բիզնեսաճ

«Perspective to Grow»-ն ավելին է, քան պարզապես կազմակերպություն 🚀։ Մենք ձգտում ենք դառնալ ձեր հաջողության ուղեկիցը 🤝։Մեր...
02/04/2026

«Perspective to Grow»-ն ավելին է, քան պարզապես կազմակերպություն 🚀։ Մենք ձգտում ենք դառնալ ձեր հաջողության ուղեկիցը 🤝։

Մեր առաքելությունն է՝ զարգացնել տեղական ձեռնարկությունների կարողությունները 📈 և սատարել կին և երիտասարդ ձեռներեցների մասնագիտական աճին Հայաստանում։ Մենք տրամադրում ենք ոչ միայն գիտելիք 📚, այլև համաֆինանսավորման 💰 և աջակցության լայն հնարավորություններ 🌐՝ մեր փորձառու մասնագետների շնորհիվ և Slice Consulting ու Slice Academy-ի հետ մեր սերտ համագործակցությամբ 🤝։

Հետևե՛ք մեր էջին 📲՝ բաց չթողնելու առաջիկա ծրագրերն ու հնարավորությունները ✨։

#Ձեռներեցություն #ԿինՁեռներեց #ԲիզնեսՀայաստան #Զարգացում #Հնարավորություններ

❓ Ինչո՞ւ է անձնական բրենդը ձեր բիզնեսի հաջողության գրավականը 2026-ին📈 Այսօր մարդիկ ընտրում են ոչ միայն ապրանք կամ ծառայո...
24/03/2026

❓ Ինչո՞ւ է անձնական բրենդը ձեր բիզնեսի հաջողության գրավականը 2026-ին

📈 Այսօր մարդիկ ընտրում են ոչ միայն ապրանք կամ ծառայություն, այլ նաև՝ մարդուն դրա հետևում։
Պատմություն 📖, արժեքներ 💎 և վստահություն 🤝 հենց սրանով է պայմանավորված գնման վերջնական որոշումը։

📌 Ուժեղ անձնական բրենդը օգնում է՝

🔹 Տարբերվել մրցակիցներից նույնիսկ միևնուն շուկայում ✨
🔹 Կառուցել վստահելի և երկարաժամկետ կապ լսարանի հետ 🤝
🔹 Դառնալ «ցանկալի»՝ ոչ թե պարզապես «տեսանելի» 👀
🔹 Վաճառել ավելի հեշտ՝ առանց մշտական «համոզելու» 💬

💡 Ձեր անձնական բրենդը ձեր փորձի, մտածելակերպի և յուրահատկության արտացոլումն է։
Սա այն ակտիվն է, որը կախված չէ ալգորիթմներից և աշխատում է ձեր փոխարեն նույնիսկ երբ դուք օնլայն չեք։

🚀 2026-ին բիզնեսը աճում է ոչ միայն մարքեթինգով, այլ վստահությամբ, իսկ վստահությունը սկսվում է անձնական բրենդից։

💬 Մեկնաբանություններում կիսվե՛ք՝ որո՞նք են ձեր անձնական բրենդի 3 հիմնական արժեքները։

#ԱնձնականԲրենդ #ԲիզնեսԱճ #ՁեռներեցԿանայք

Address

Yerevan

Opening Hours

Monday 11:00 - 16:00
Tuesday 11:00 - 16:00
Wednesday 11:00 - 16:00
Thursday 11:00 - 16:00
Friday 11:00 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Perspective to Grow posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share