28/07/2026
📢ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Oragir.News լրատվական կայքում հայտնվել է «Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան» վերնագրով մի հոդված (https://surl.li/qcjbdk), որի հեղինակն է Հասմիկ Մովսիսյանը։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան մտահոգությամբ են արձանագրում, որ հոդվածում տեղ գտած հոգեբան Միհրդատ Մադաթյանի Mihrdat R Madatyan (Մադաթյան Հոգեբանական Կենտրոն) մի շարք գնահատականներ և «մասնագիտական» դիրքերից ներկայացված պնդումներ ոչ միայն չեն նպաստում առողջ հանրային քննարկմանը, այլև կարող են նպաստել բռնության ենթարկված անձանց նկատմամբ անվստահության խորացմանը և խնդրի արժեզրկմանը։
Բռնության մասին խոսելիս յուրաքանչյուր հրապարակային հայտարարություն կարող է ազդեցություն ունենալ այն մարդկանց վրա, ովքեր արդեն իսկ դժվարությամբ են դիմում օգնության։ Երբ հանրային հարթակներում հնչում են պնդումներ, թե բռնության դեպքերը հորինված են կամ զանգվածային կերպով չափազանցված, դա կարող է լռության, վախի և ինքնամեղադրանքի մեջ պահել բռնության ենթարկված բազմաթիվ մարդկանց՝ խոչընդոտելով նրանց օգնություն ստանալու հնարավորությանը։
Տարիների ընթացքում հարյուրավոր կանայք դիմել են մասնագիտացված կազմակերպություններին օգնության համար, հազարավոր դեպքեր են արձանագրվել պետական մարմինների կողմից, և այս խնդրի գոյությունը հաստատվել է նաև միջազգային ու տեղական բազմաթիվ հետազոտություններով։
Հոգեբանի մասնագիտությունը ենթադրում է բարձր էթիկական պատասխանատվություն, իսկ նրա հանրային խոսքը պետք է զերծ լինի չհիմնավորված ընդհանրացումներից, խտրական կամ արժանապատվությունը նսեմացնող ձևակերպումներից, ինչպես նաև այնպիսի պնդումներից, որոնք առանց գիտական կամ փաստական հիմքերի կասկածի տակ են դնում բռնության տարածվածությունը կամ վերապրած անձանց փորձառությունը։ Նման պնդումները ոչ միայն հակասում են փաստերին, այլև կարող են խորացնել լռության մշակույթը, ստիպել վերապրածներին չդիմել օգնության և ամրապնդել հասարակության մեջ արդեն գոյություն ունեցող անվստահությունը զոհերի նկատմամբ։
Երբ մասնագետը հրապարակայնորեն նսեմացնում կամ ժխտում է բռնության խնդիրը, դրա հետևանքները կարող են լինել շատ ավելի ծանր, քան սովորական անձնական կարծիքի դեպքում։
Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցներին, մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին և բոլոր այն մարդկանց, ովքեր հանրային գործունեություն են ծավալում՝ առաջնորդվել մասնագիտական էթիկայի, փաստահեն մոտեցումների և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքներով։ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության թեման չպետք է դառնա քաղաքական, անձնական կամ հանրային վարկանիշային պայքարի գործիք, քանի որ դրա ամենամեծ գինը վճարում են բռնությունից տուժած մարդիկ։
Անկախ նրանից, թե ով է բարձրաձայնում որևէ սոցիալական խնդիր, այդ խնդրի գոյությունը, դրա մասշտաբը և դրա շուրջ տարվող մասնագիտական քննարկումները չպետք է պայմանավորվեն տվյալ անձի նկատմամբ վերաբերմունքով։
Հոդվածում հնչում է նաև այն թյուր կարծիքը, թե կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են նրանք, ովքեր այլ ոլորտներում կայանալու հնարավորություն չեն ունեցել։ Իրականությունն այլ է. կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են այն պատճառով, որ կանայք շարունակում են բախվել բռնության, խտրականության և անհավասարության բազմաթիվ դրսևորումների։
Մենք ուրախ կլինենք, եթե նույն հետևողականությամբ և մասնագիտական պատասխանատվությամբ հանրային խոսքում անդրադարձ կատարվի նաև այն երևույթներին և վարքագծին, որոնք վնասում, վերահսկում, հոգեբանական ծանր հետևանքների են հանգեցնում կամ նույնիսկ խլում են կանանց կյանքերը։ Քանի դեռ այս բոլոր խնդիրները շարունակում են գոյություն ունենալ մեզանում, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը դառնում է հասարակական անհրաժեշտություն։
Մենք շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր համարձակվում են խոսել կանանց իրավունքների, անվտանգության և ընտանեկան բռնության մասին։ Յուրաքանչյուր պատասխանատու ձայն, որը նպաստում է բռնության կանխարգելմանը և կանանց աջակցությանը, կարևոր է և արժանի է հարգանքի, ոչ թե վարկաբեկման։
Մենք միասին պետք է նպաստենք հանրային այնպիսի խոսույթի ձևավորմանը, որը հիմնված է մարդու իրավունքների, մասնագիտական պատասխանատվության և բռնության կանխարգելման սկզբունքների վրա։
📢ANNOUNCEMENT
Today, the news website Oragir.news published an article titled "Anna Hakobyan's New Image: Why Has She Become a Defender of Women's Rights?", authored by Hasmik Movsisyan.
We note with deep concern that several assessments and statements presented as "professional opinions" by psychologist Mihrdat Madatyan in the article not only fail to contribute to a healthy public discussion, but may also reinforce distrust toward survivors of violence and diminish the seriousness of the issue.
Every public statement about violence has the potential to affect people who are already struggling to seek help. When public platforms promote claims that cases of violence are fabricated or widely exaggerated, they risk keeping countless survivors trapped in silence, fear, and self-blame, further preventing them from accessing the support they need.
Over the years, hundreds of women have turned to specialised organisations for assistance, state authorities have recorded thousands of cases, and numerous local and international studies have confirmed the existence and severity of this issue.
The profession of psychology carries a high ethical responsibility, and public statements made by psychologists should be free from unfounded generalisations, discriminatory or degrading language, and assertions that, without scientific or factual basis, cast doubt on the prevalence of violence or the experiences of survivors.
Such statements not only contradict the evidence but also reinforce the culture of silence, discourage survivors from seeking help, and deepen the public's distrust of victims.
When a professional publicly downplays or denies the reality of violence, the consequences can be far more harmful than those of an ordinary personal opinion.
We call upon media outlets, members of the professional community, and everyone engaged in public discourse to be guided by professional ethics, evidence-based approaches, and respect for human dignity. Violence against women and domestic violence must never become instruments of political, personal, or public image battles, because those who ultimately pay the highest price are the people affected by violence.
Regardless of who raises a particular social issue, the existence of that issue, its scale, and the professional discussions surrounding it should never depend on public attitudes toward that individual.
The article also promotes the mistaken notion that those who advocate for women's rights do so because they have been unable to succeed in other fields. The reality is quite different: people work to protect women's rights because women continue to face violence, discrimination, and multiple forms of inequality.
We would welcome the same level of consistency and professional responsibility in addressing the behaviours and patterns that harm, control, traumatise, and, in some cases, even take women's lives. As long as these realities continue to exist in our society, advocating for women's rights remains a social necessity.
We are grateful to everyone who has the courage to speak out about women's rights, safety, and domestic violence. Every responsible voice that contributes to preventing violence and supporting women is important and deserves respect, not disparagement.
Together, we must foster a public discourse grounded in human rights, professional responsibility, and the principles of preventing violence.