Armenian Mothers NGO - Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Armenian Mothers NGO - Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ

Armenian Mothers NGO - Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ Միավորվելով` կհաղթահարենք…

Այսօր Ընտանիքի օրն է 🥹💚Ընտանիքն այն վայրն է, որտեղ սիրում են անվերապահ, աջակցում՝ ամենադժվար պահերին և ուրախանում նույնի...
15/05/2026

Այսօր Ընտանիքի օրն է 🥹💚

Ընտանիքն այն վայրն է, որտեղ սիրում են անվերապահ, աջակցում՝ ամենադժվար պահերին և ուրախանում նույնիսկ ամենափոքր հաղթանակներով🪽❣️

🧩 Երեխաների համար Ձեր սերը, համբերությունն ու հոգատարությունը դառնում են այն ուժը, որն օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները։

📌 Ամեն օր Դուք նրանց նվիրում եք վստահություն, ջերմություն և հավատ իրենց ուժերի նկատմամբ, իսկ դա անգնահատելի է…

Թո’ղ յուրաքանչյուր ընտանիքում միշտ լինի սեր, փոխըմբռնում, աջակցություն և հույս։ Թո’ղ երեխաների ժպիտները երբեք չպակասեն, իսկ նրանց կողքին միշտ լինեն հոգատար մարդիկ🫂🤍

💚 13 տարիների ընթացքում >  ՀԿ-ն շարունակաբար աջակցում է  ՄՈՒԿ ախտորոշմամբ երեխաներին՝ ապահովելով անվճար վերականգնողական ...
11/05/2026

💚 13 տարիների ընթացքում > ՀԿ-ն շարունակաբար աջակցում է ՄՈՒԿ ախտորոշմամբ երեխաներին՝ ապահովելով անվճար վերականգնողական բուժում և վերականգնողական գույք, իսկ մայրերին՝ մասնագիտական օգնություն։

> կենտրոնները դարձել են մի վայր, որտեղ ավելի քան 700 երեխա տարեկան ստանում անհրաժեշտ թերապիա❤️🏥

⚡️Մեր ծրագրերի, կատարված և սպասվող նախագծերի, սիրո, ընտանիքի ու մարդկային ջերմության մասին կարդացեք > բարեգործական հկ հիմնադիր-նախագահ Նարինե Մանուկյանի հարցազրույցում👇

Շնորհակալություն .magazine ՝ այս տարիների ընթացքում մեր կողքին լինելու և մեր պատմությունները լուսաբանելու համար 💚

Մայիսի 5 - հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օր💚Այսօր առանձնահատուկ օր է, որովհետև խ...
05/05/2026

Մայիսի 5 - հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օր💚

Այսօր առանձնահատուկ օր է, որովհետև խոսում ենք այն մասին, ինչն իսկապես կարևոր է՝ հավասար հնարավորությունների, արժանապատվության և յուրաքանչյուր մարդու իրավունքների մասին❕

🧩 Ինչո՞ւ է սա վերաբերվում բոլորիս

ՄՈՒԿ ունեցող երեխաները առաջնահերթ՝ ԵՐԵԽԱՆԵՐ են։ Նրանք երազում են, ծիծաղում, ընկերանում, սովորում և ունեն նույն իրավունքներն, ինչ մյուս երեխաները։ Կրթության իրավունք, բժշկական օգնության իրավունք, հասանելի միջավայրում ապրելու, հարգված լինելու և լիարժեք կյանք վարելու իրավունք։

🧩 Ի՞նչ կարող ենք անել մենք

✅ Ստեղծել հասանելի միջավայր
✅ Աջակցել ներառական կրթությանը
✅ Խոսել խնդիրների մասին բաց և առանց կարծրատիպերի
✅ Օգնել ընտանիքներին ստանալ որակյալ բուժում
✅ Լինել հոգատար և անտարբեր չմնալ

> ՀԿ-ի յուրաքանչյուր երեխա ունի ուժի, սիրո և հավատի մասին պատմություն: Եվ նրանցից յուրաքանչյուրը արժանի է ապրել մի աշխարհում, որն ընդունում է նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։

☀️ Եկե՛ք միասին աշխարհը դարձնենք ավելի լավը

ՄՈՒԿ ունեցող երեխաների զարգացման գործընթացում վերականգնողական սարքավորումները ոչ թե լրացուցիչ, այլ անհրաժեշտ գործոն են 💚...
26/04/2026

ՄՈՒԿ ունեցող երեխաների զարգացման գործընթացում վերականգնողական սարքավորումները ոչ թե լրացուցիչ, այլ անհրաժեշտ գործոն են 💚❕

Շարժողական խանգարումների պատճառով երեխաները հաճախ ունենում են դժվարություններ կեցվածքի պահպանման, քայլքի և առօրյա շարժումների մեջ։

📌 Հատուկ սարքավորումները՝ քայլակները, կեցվածքը կարգավորող աթոռները, օրթոպեդիկ միջոցները և զարգացնող մարզասարքերը, օգնում են բարելավել կոորդինացիան, ամրացնել մկանները և ապահովել հոդերի ճիշտ աշխատանքը։

🧩 Բացի այդ, դրանք կարևոր դեր ունեն երկրորդային խնդիրների կանխարգելման մեջ՝ նվազեցնելով կեցվածքային խանգարումների, ձևախախտումների և կոնտրակտուրաների առաջացման ռիսկը։

Ճիշտ ընտրված վերականգնողական աջակցությունը դրդում է ոչ միայն ֆիզիկական առաջընթացի, այլ նաև երեխայի ինքնավստահության և ինքնուրույնության աճի ✨

#վերականգնում #ՄՈՒԿ #երեխաներ

Դարերի ընթացքում մեզ հաճախ են փորձել ջնջել պատմության էջերից, բայց մենք պայքարել ենք հայրենի հողի և ազգային արժեքների պա...
24/04/2026

Դարերի ընթացքում մեզ հաճախ են փորձել ջնջել պատմության էջերից, բայց մենք պայքարել ենք հայրենի հողի և ազգային արժեքների պահպանման համար, մենք շարունակել ենք կյանքի ճանապարհը դարերով:
Մեր օրերում նույնպես մեր առջև բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց մենք պիտի ապրենք ու շատանանք, լինենք միասնական և պահպանենք մեզ համար սրբազանն ու կարևորը, հավատարիմ մնանք մեր արժեքներին:
Մենք պետք է միշտ հիշենք և պահանջենք, քանի որ այն մարդը, ով կուրանա իր անցյալը, նաև կասկածի տակ կդնի իր ներկան և, հետևաբար, կմնա առանց ապագայի…

🦼Մարզասարքեր, որոնք փոխում են մեր երեխաների կյանքի որակը։Նվերներ, որոնք կարևոր ու անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող ...
17/04/2026

🦼Մարզասարքեր, որոնք փոխում են մեր երեխաների կյանքի որակը։

Նվերներ, որոնք կարևոր ու անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքում🦼

Շնորհակալություն մեր հոգատար աջակից Գայանեին, ամեն ամիս մեր երեխաների համար չափազանց կարևոր նվերներ ընտրելու համար❤️

Նվերներ մեր մշտական աջակից  Լուսինե Ավակիմյանից և մեր անանուն բարերարից❤️Կանգնակն ու հատուկ աթոռը մեր փոքրիկների կյանքն ...
15/04/2026

Նվերներ մեր մշտական աջակից Լուսինե Ավակիմյանից և մեր անանուն բարերարից❤️

Կանգնակն ու հատուկ աթոռը մեր փոքրիկների կյանքն ավելի որակյալ ու անկախ կդարձնեն❤️

Շնորհակալ ենք մեր երեխաների կյանքում կարևոր ներդրման համար❤️

14/04/2026

Հիշարժան օր մեր երեխաների կյանքում 🥹💚

Մեր երեխաները քայլեցին մեծ դաշտ՝ ձեռք ձեռքի տված ֆուտբոլիստների հետ։ Այդ քայլերը լցված էին վստահությամբ, հուզմունքով ու անսահման երջանկությամբ ✨
Այդ պահին նրանք պարզապես հանդիսատես չէին, նրանք խաղի մի մասն էին՝ նույն դաշտում, նույն երազանքներով ❤️⚽️

Շնորհակալ ենք և -ին մեզ ընտրելու համար 🤩

#հայմայրեր

10/04/2026

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի բարեգործական մրցաշարը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող ենք ավելին միասին 💚

📌 Հիշեցնենք, որ մրցաշարի ողջ հասույթը ուղղվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը:

Շնորհակալություն մեր գործընկերներին և աջակիցներին՝
🧩 .__ և .league ՝ խաղի առաջարկի և կազմակերպման համար
🧩 , .areni և համեղ հյուրասիրության համար

🪽 Մեր հովանավորին՝ Ernst & Young ընկերությանը, որը նաև մասնակցում էր թիմով 🤍

🤝 Աջակիցներ՝
| |
|

Միավորվելով ՝ կհաղթահարենք 💚🫂

#ինչորտեղերբ

Այսօր “Հայ մայրեր” բարեգործական հկ փոխտնօրեն, “Երազի տուն” մանկական վերականգնողական կենտրոնի ջրային թերապիստ Միսակ Դարբի...
09/04/2026

Այսօր “Հայ մայրեր” բարեգործական հկ փոխտնօրեն, “Երազի տուն” մանկական վերականգնողական կենտրոնի ջրային թերապիստ Միսակ Դարբինյանի ծննդյան օրն է։

Շնորհավորում ենք, մաղթում երջանկություն, եռանդ ու մասնագիտական նորանոր հաջողություններ։🎈

Address

Հալաբյան 59/40 և Տիգրան Մեծ 53
Yerevan
0078

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Mothers NGO - Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Armenian Mothers NGO - Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ:

Share