20/05/2026
29 տարի առաջ՝ 1997թ․ մայիսի 20-ին, Հայաստանի մի խումբ առաջատար լրագրողներ հիմնեցին Մամուլի ազգային ակումբը։ Մամուլի ազգային ակումբի կենսագրությունն անբաժան է մեր երկրի կենսագրությունից։
Հիմնադրումից 2-3 ամիս անց Մամուլի ազգային ակումբի անդամները մեկնեցին Արցախ՝ հանդիպելով Արցախի իրենց գործընկերների և ԼՂՀ ղեկավարության հետ, ապա նաև՝ Ջավախք՝ հանդիպելով վրացահայ գործընկերների հետ։ ՄԱԱ անդամները հյուրընկալվել են նաև Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Առաջին կաթողիկոսին՝ Սուրբ Էջմիածնում։
ՄԱԱ-ն Մամուլի շենքի իր հարկաբաժնում հյոււրընկալել է ՀՀ-ում հավատարմագրված բազմաթիվ օտարերկյա դեսպանների, Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի մեծաթիվ ներկայացուցիչների, պետական, քաղաքական գործիչների և իհարկե և նախևառաջ՝ իրենց գործընկերներին, կազմակերպել մեծաթիվ հասարակական-քաղաքական բանավեճեր, քննարկումներ հրատապ օրակարգերով։
Իր 29-ամյա գործունեության ընթացքում Մամուլի ազգային ակումբը հավատարիմ մնաց մասնագիտական հիմնարար արժեքներին՝ մեծապես նպաստելով խոսքի, մամուլի, տեղեկատվության ազատության հաստատմանը, դառնալով նաև բազմակարծության կարևոր հարթակ։ Մամուլի ազգային ակումբը միշտ մնաց անկախ և ինքնուրույն լրագրողական կազմակերպություն։
Այդ արժեքներին հավատարիմ՝ Մամուլի ազգային ակումբն ընթանում է դեպի իր 30-ամյա հոբելյանը։