Իմ քայլը հիմնադրամ - My Step Foundation

Call Website Contact the organization

Իմ քայլը հիմնադրամ - My Step Foundation Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Իմ քայլը հիմնադրամ - My Step Foundation, Charitable organisation, Yerevan.

Հիմնադրամը նպատակ ունի բացահայտել մեր երկրի կարևորագույն և մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային ներուժը, ներդրում կատարել դրանում՝ ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն:

📢 Մեկնարկում է «Հաջողակից սկսնակին» բիզնեսների աջակցության ծրագրի հինգերորդ փուլը։ԴԻՄԵԼ ՀԻՄԱ` https://forms.gle/J8Xb1Y7s...
13/10/2026

📢 Մեկնարկում է «Հաջողակից սկսնակին» բիզնեսների աջակցության ծրագրի հինգերորդ փուլը։
ԴԻՄԵԼ ՀԻՄԱ` https://forms.gle/J8Xb1Y7shcoJJ8NW8
Եթե ունեք փոքր բիզնես կամ ցանկանում եք սկսել այն 0-ից հետևյալ ոլորտներից մեկում, կարող եք դիմել փոքր բիզնեսի աջակցմանն ուղղված մեր դրամաշնորհային ծրագրին մինչև նոյեմբերի 13-ը։

🔹 1. Ձեռագործ իրերի պատրաստում
• Կավագործություն և խեցեգործություն
• Ձեռագործ խաղալիքների և տիկնիկների պատրաստում
• Ձեռագործ զարդերի և աքսեսուարների ստեղծում
• Մոմերի, օճառներ, դեկորատիվ և հուշանվերային իրերի պատրաստում
• Ասեղնագործություն, գործվածք և այլ փոքրածավալ ձեռագործ արտադրանք
🔹 2. Զբոսաշրջային ծառայություններ և հյուրընկալության ոլորտ
• Հյուրատների և փոքր ընտանեկան հյուրանոցների, հանգստի գոտիների հիմնում կամ զարգացում
• Զբոսաշրջային շրջագայությունների և էքսկուրսիաների, էկոտուրերի կազմակերպում
• Զբոսաշրջիկների համար հանգստի և ժամանցի այլ փոքրածավալ ծառայություններ
🔹 3. Կրթական ծառայություններ և ուսումնական կենտրոնների գործունեություն
• Ուսուցման կենտրոններ
• Դպրոցականների համար դասապատրաստման և նախապատրաստական կենտրոններ
• Մասնագիտական հմտությունների և արհեստների ուսուցման դասընթացներ
• Ստեղծագործական խմբակներ և արվեստի ստուդիաներ
• Երեխաների և մեծահասակների համար ոչ ֆորմալ կրթական ծրագրեր
🔹 4. Գեղեցկության և անձնական խնամքի ծառայություններ
• Վարսահարդարման և մատնահարդարման ծառայություններ
• Դիմահարդարման և հոնքերի ու թարթիչների խնամքի ծառայություններ
• Մաշկի ոչ բժշկական խնամքի և էսթետիկ ծառայություններ
• Փոքր գեղեցկության սրահների և անհատական սպասարկման ստուդիաների հիմնում կամ զարգացում

☺️Ովքե՞ր կարող են դիմել։
Ծրագրին կարող են մասնակցել 25–65 տարեկան ՀՀ քաղաքացիները, ովքեր արդեն ունեն փոքր բիզնես կամ ցանկանում են սկսել սեփական գործը նշված ոլորտներից մեկում։

🧠Ի՞նչ է սպասվում ընտրված մասնակիցներին։
Դիմումների գնահատման և հարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները՝
1. Պարտադիր պետք է մասնակցեն բիզնես պլանավորման և կառավարման դասընթացների,
2. որից հետո մշակեն իրենց բիզնես գաղափարի կամ գործող բիզնեսի զարգացման գործարար պլանը,
3. ներկայացնեն գործարար պլանը հատուկ ձևավորված հանձնաժողովին։

Հանձնաժողովի սահմանած չափանիշներին համապատասխանող մասնակիցները կստանան դրամաշնորհ

📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 13։
Հարցերի դեպքում զանգահարել` 044 444 113

📣 Հոկտեմբերի 28-ին «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների շարքի շրջանակում կհյուրընկալենք արտերկրից հատուկ հրավիր...
13/10/2026

📣 Հոկտեմբերի 28-ին «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների շարքի շրջանակում կհյուրընկալենք արտերկրից հատուկ հրավիրված երեք բանախոսների՝ նոր ձևաչափով ՍԵՄԻՆԱՐԻ շրջանակում։

Այս անգամ մեկ օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան լսելու երեք բանախոսություն՝ նվիրված հարաբերություններին, հուզական ինտելեկտին, արվեստին և մարմնի ու հիշողության փոխկապակցվածությանը։

🎙️ Դոկտոր Ալեքսանդրա Սիչ
«Հարաբերություններում կոնֆլիկտների կարգավորումը» - Ինչպե՞ս հասկանալ տարաձայնությունների պատճառները, կառավարել կոնֆլիկտները և կառուցել առողջ ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։
🎙️ Արմա վան Ռեյսբերգեն
«Լռության ձայնը․ արվեստը և էմոցիոնալ ինտելեկտը» - Ինչպե՞ս կարող է արվեստը դառնալ սեփական հույզերը ճանաչելու, արտահայտելու և հուզական ինտելեկտը զարգացնելու միջոց։
🎙️ Պետրա վան դեր Վիլդ
«Կարո՞ղ է մարմինը հիշել այն, ինչ միտքը վաղուց մոռացել է» - Ի՞նչ կապ կա մարմնի, հիշողության և հուզական ապրումների միջև, և ինչպե՞ս կարող են անցյալի փորձառություններն անդրադառնալ մեր ներկա ինքնազգացողության վրա։

Աշխատաժողովի ընթացքում, ինչպես միշտ, նախատեսված են նաև ակտիվ հարցուպատասխան, քննարկումներ բանախոսների հետ և ընդմիջում-հյուրասիրություն։

📍 Վայրը՝ Մատենադարան
📅 Ամսաթիվը՝ հոկտեմբերի 28
🕙 Աշխատաժողովի տևողությունը՝ 10:00–15:00
📝 Մասնակիցների գրանցումը՝ 09:00-ից
Խնդրում ենք բոլոր մասնակիցներին ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 10:00-ն, որպեսզի աշխատաժողովը սկսվի ժամանակին։
🌐 Արտերկրից հրավիրված բանախոսների կենսագրություններին և նրանց բանախոսությունների թեմաներին առավել մանրամասն ծանոթանալու ինչպես նաև գրանցվելու համար այցելեք «Կրթվելը նորաձև է» շարժման պաշտոնական կայք` https://shorturl.at/p7qlf

–––––––––––-

📣 On October 28, as part of the “Learning Is Trendy” lecture series, we will welcome three specially invited international speakers for a WORKSHOP in a new format!

This time, participants will have the opportunity to attend three talks in a single day, exploring relationships, emotional intelligence, art, and the connection between the body and memory.

🎙️ Dr. Alexandra Sitch
“Conflict Resolution in Relationships” – How can we understand the causes of disagreements, manage conflicts, and build healthy relationships based on mutual respect?
🎙️ Arma van Rijsbergen
“The Sound of Silence: Art and Emotional Intelligence” – How can art help us recognize and express our emotions while developing emotional intelligence?
🎙️ Petra van der Wild
“Can the Body Remember What the Mind Has Long Forgotten?” – What is the connection between the body, memory, and emotional experiences, and how can past experiences affect our present well-being?

As always, the workshop will also feature interactive Q&A sessions, discussions with the speakers, and a coffee breaks.

📍 Venue: Matenadaran
📅 Date: October 28, 2026
🕙 Workshop Hours: 10:00 AM – 3:00 PM
📝 Registration Opens: 9:00 AM
We kindly ask all participants to arrive no later than 10:00 AM to ensure the workshop begins on time.
🌐 To learn more about our international speakers, explore their biographies and presentation topics, and register for the workshop, please visit the official “Learning Is Trendy” website: https://shorturl.at/p7qlf

13/10/2026

📚 «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամը ստացել էր Արարատի մարզի մի խումբ քաղաքացիների դիմում-առաջարկը՝ վեբ ծրագրավորման մասնագիտական դասընթաց անցկացնելու խնդրանքով։

✅️ Կարևորելով շարունակական կրթության գաղափարը՝ հիմնադրամն ապահովեց անհրաժեշտ բոլոր պայմանները, և այսօր 30 մասնակիցներ արդեն սկսում են իրենց ուսումնական ճանապարհը։

📌 ArtSoft կենտրոնում 8-ամսյա հագեցած ծրագրի ընթացքում մասնակիցները խորությամբ կուսումնասիրեն HTML, CSS և JavaScript ծրագրավորման լեզուները։

Յուրաքանչյուր փուլից հետո նրանք կհանձնեն քննություններ, կիրականացնեն գործնական նախագծեր, իսկ ուսումնառության ավարտին կանցնեն մեկամսյա անվճար պրակտիկա՝ ստանալով ArtSoft-ի մասնագիտական հավաստագրեր։

🚀 Այս ծրագիրը ևս մեկ քայլ է՝ մարզերի բնակիչներին արդիական գիտելիքներով զինելու և նրանց համար նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին։

#կրթվելընորաձևէ #հնարավորություններիհարթակ #կրթություն

📚 Սեմինարների շարքը «Գտնված երազ» տարեցների ակումբներում շարունակվում է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակ...
12/10/2026

📚 Սեմինարների շարքը «Գտնված երազ» տարեցների ակումբներում շարունակվում է

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում գործող տարեցների ակումբներում ակտիվորեն անցկացվում են տարբեր թեմաներով ուսուցողական ու քննարկման հանդիպումներ։

📌 Այս անգամ Ներքին Գետաշենի տարեցների ակումբում հյուրընկալվել էր «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակից, բանաստեղծուհի Արմենուհի Դարչինյանը։ Նա անցկացրեց սեմինար-քննարկում՝ «Ներդաշնակ մարդը ընտանիքում և համայնքում` որպես առողջ միջավայր ստեղծող» թեմայով։

🔹️ Հանդիպման ընթացքում ակումբի անդամների հետ քննարկվեցին․
• Միջանձնային հարաբերությունները․ ինչպես պահպանել ներդաշնակությունն ընտանիքում և համայնքում։
• Առողջ միջավայրի ձևավորումը․ մարդու դերը դրական ու աջակցող մթնոլորտ ստեղծելու գործում։
• Փոխադարձ հարգանքն ու հաղորդակցությունը․ սերունդների միջև արդյունավետ երկխոսության և փոխըմբռնման կարևորությունը։

🔗 Կարևորելով շարունակական կրթությունը՝ ակումբները շարունակում են իրականացնել նմանատիպ ծրագրեր՝ նպաստելով մասնակիցների ինքնազարգացմանն ու ակտիվ առօրյային։

#կրթվելընորաձևէ #գտնվածերազ #տարեցներիակումբ #շարունակականկրթություն #կրթվելնառողջությունէ

09/10/2026
09/10/2026

📚 «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի Լոռու մարզի 66 շահառու-փոքրիկները Երևանում այցելեցին «Ազնավուր» հիմնադրամ, որտեղ ծանոթացան աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքին, կենսագրությանը և նրա անցած ճանապարհի հետաքրքիր դրվագներին։

Այցի ավարտին երեխաները մասնակցեցին ինտերակտիվ վիկտորինայի, որի ընթացքում հարցերին առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցները նվեր ստացան «Ազնավուր» հիմնադրամի կողմից սահմանափակ տպաքանակով հրատարակված հատուկ գրքեր։

📖 Օրվա երկրորդ հատվածում փոքրիկները սկսեցին ընթերցել Ռոալդ Դալի «Ընձուղտը, Պեղոն և ես» ստեղծագործությունը։

Ընթերցանության այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու․ յուրաքանչյուր հաջորդ մշակութային այցի ավարտին երեխաները շարունակելու են գրքի ընթերցումը՝ այդպիսով մշակութային բացահայտումներին զուգահեռ ձևավորելով նաև ընթերցանության սովորություն և սեր գրականության նկատմամբ։

07/10/2026

Բիզնես և բարդույթներ. աճի վախն ընդդեմ բիզնես-կայսրության. «Կրթվելը նորաձև է» փոդքասթի հյուրն էր տնտեսագետ, հետազոտող Տիգրան Ջրբաշյանը

07/10/2026

0 գիտելիքով մուտք դեպի շուկա. Ինչպես AI-ի շնորհիվ գումար վաստակել . «AI լաբորատորիա»

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարիամ Հարությունյանի հեղինակային «AI լաբորատորիա» հաղորդման հյուրը TUMO Labs-ի AI ծրագրերի ղեկավար Էդիկ Հարությունյանն է։

Մասնագետի հետ խոսել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների՝ օրեցոր զարգացմանը հետապնդող վտանգներից, աշխատաշուկայում առկա զանգվածային կրճատումներից և այդ ամենի համատեքստում AI-ի դրական և բացասական դերակատարման մասին։

Էդիկ Հարությունյանը ցույց տվեց Higgsfield AI հարթակը, որի շնորհիվ կոնտենտ ստեղծողները կարող են մի քանի անգամ արագացնել իրենց աշխատանքը և մասնագիտական գործունեությունը։

Ամբողջական հաղորդումը ստորև՝ https://youtu.be/c20b-SV5ZoU

‼️📢 Հայտարարում ենք խնամքի ոլորտի մասնագետների (դայակներ, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամակալներ/անձնակ...
07/10/2026

‼️📢 Հայտարարում ենք խնամքի ոլորտի մասնագետների (դայակներ, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամակալներ/անձնական օգնականներ) պատրաստման լիցենզավորված դասընթացի մեկնարկը:

«Իմ քայլը» հիմնադրամը և «ՍուպերՆանի» Ակադեմիան «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում մեկնարկում են մասնագիտական ուսուցման նոր ծրագիր։

Ծրագրի նպատակն է ապահովել մասնագիտական որակյալ կրթություն և արժանապատիվ, օրինական աշխատանքով ապահովում:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետները գրանցվում են որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) և ԱՆՎՃԱՐ ընդգրկվում «ՍուպերՆանի» բջջային հավելվածի հարթակում:

📌 Մասնակցության արժեքն է 175 000 դրամ, որից 150 000 դրամը կֆինանսավորի «Իմ քայլը» հիմնադրամը, իսկ մնացած մասը (25 000 դրամ)` մասնակիցը:

Մասնակիցների առավելագույն քանակը` 25

📅 Դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ։
🕑Դասընթացի մեկնարկը`նոյեմբերի 1

Հարցերի համար կարող եք զանգահարել 041 444 397 հեռախոսահամարին:

🔗 Դասընթացին գրանցվելու համար` https://learningistrendy.uteach.io/live-lessons/khnamqi-volvorti-masnagetneri-patrastman-licenzavvorvats-dasynthac

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ հայ փորձագետները մասնակցել են Հռոմում ընթացող Եվրո-միջերկրածովյան ջրային ֆորումին💧🇮🇹«...
07/10/2026

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ հայ փորձագետները մասնակցել են Հռոմում ընթացող Եվրո-միջերկրածովյան ջրային ֆորումին💧🇮🇹

«Իմ քայլը» հիմնադրամը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում, աջակցել և համաֆինանսավորել է հայ փորձագետների մասնակցությունը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Հռոմում կայացած «Եվրո-միջերկրածովյան» ջրային ֆորումին (Euro-Mediterranean Water Forum):

Ֆորումի շրջանակում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանում. էթիկական հեռանկարներ և քաղաքականության մշակման ազդեցությունները» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իմ քայլը» հիմնադրամի և Պիզայի Scuola Superiore Sant’Anna-ի Ethics and Global Challenges հետազոտական խմբի (պրոֆեսոր Ալբերտո Պիրնիի գլխավորությամբ) հետ համագործակցությամբ:

Հայկական պատվիրակության կազմում աշխատաժողովին որպես բանախոսներ հանդես են եկել.
🔹 Բենիամին Զաքարյանը՝ հիդրոլոգ, Geoinfo ՍՊԸ տնօրեն,
🔹 Կամո Աղաբաբյանը՝ JINJ Engineering & Consulting-ի ծրագրերի ղեկավար,
🔹 Սարգիս Մարկոսյանը՝ «Սպիտակի ֆերմեր» ՀԿ գործադիր տնօրեն:

Ֆորումին ՀՀ ջրային կոմիտեի կողմից մասնակցում էր նաև Նվարդ Վարդանյանը, ով նույնպես հանդես եկավ որպես բանախոս:

Մեր մասնագետները միջազգային հարթակում ներկայացրել են Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման էթիկական, ռազմավարական և գործնական մոտեցումները, ինչպես նաև ծանոթացել ոլորտի լավագույն միջազգային փորձին, էթիկայի, կառավարման և հետազոտական ծրագրերի փոխկապակցվածությանը:

«Իմ քայլը» հիմնադրամը շարունակում է կարևորել մասնագիտական կարողությունների զարգացումն ու միջազգային վերապատրաստումները՝ նպաստելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների հզորացմանը:

#կրթվելընորաձևէ #կրթություն #հնարավորություններիհարթակ #միջազգայինվերապատրաստում

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Իմ քայլը հիմնադրամ - My Step Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Իմ քայլը հիմնադրամ - My Step Foundation:

Shortcuts

Share