28/08/2026
🤝 Team Telecom Armenia ընկերության հետ համագործակցության շրջանակում իրականացնում ենք Power BI կորպորատիվ դասընթաց՝ ուղղված թիմի տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտությունների զարգացմանը։
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր կորպորատիվ դասընթաց կառուցել թիմի աշխատանքային կարիքների շուրջ՝ կենտրոնանալով այն գիտելիքների ու գործիքների վրա, որոնք անմիջապես կիրառելի են առօրյա աշխատանքում։
🎯 Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրում են Power BI-ի հիմնական գործիքները, սովորում են մշակել և վիզուալիզացնել տվյալները, ստեղծել ինտերակտիվ հաշվետվություններ ու դաշբորդեր, ինչպես նաև ավելի արդյունավետ կազմակերպել տվյալների հետ աշխատանքը։
Դասընթացն անցկացնում է BI և Data Analytics ոլորտի փորձառու մասնագետ Արտյոմ Գասպարյանը, ով հանդիսանում է EPAM Systems-ի Senior BI Analyst։
Շնորհակալություն Team Telecom Armenia-ին վստահության և արդյունավետ համագործակցության համար։ 💙
Ձեր ընկերության թիմի հմտությունները զարգացնելու և կորպորատիվ դասընթացների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝
📞 +374 55 505 757