10/06/2025
Հարգելի’ «Հայկի Սերունդ» ՀԿ անդամներ,
խոր ցավով տեղեկացնում ենք, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել մեր կազմակերպության ավագ ընկեր և բարեկամ, արժանապատիվ հայ ՎԱՀԻԿ ՆԱՅԻՐՅԱՆԸ։
Պարոն Վահիկ Նայիրյանն իր անուրանալի մեծ ավանդն է ունեցել Արցախում «Հայորդիներ» սկաուտական շարժման կայացման գործում։
Վահիկ Նայիրյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 18:00-ից՝ Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունիսի 12-ին՝ ժամը 14:00-ին՝ Աբովյանի Սարալանջի գերեզմանատանը։
«Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության վարչությունն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում պարոն Վահիկ Նայիրյանի հարազատներին: