30/09/2026
‼ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը.
❌ ԿԳՄՍ նախարարությունն ըստ էության և լիարժեք պատասխան չի տրամադրել,
❌ չի տրամադրվել հայցվող ցանկը
❌ պատասխանը համարակալված չէ ըստ հարցերի:
📍ԻԱԿ-ը նախարարությանն ուղղված հարցմամբ խնդրել էր տրամադրել ՀՀ տարածքից դուրս գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ Արցախի պատմամշակութային և հոգևոր անշարժ ժառանգության/հուշարձանների հաշվառված վերջին թարմացված ցանկը (կամ շտեմարանում առկա տվյալների քաղվածքը), ինչպես նաև տրամադրել տեղեկություն, թե 2025թ.-ի հունվարի 1-ից մինչ 2026թ.-ի սեպտեմբերի 14-ը ներառյալ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ն ի՞նչ կոնկրետ քայլեր է արել օտարերկրյա պետությունների հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման ուղղությամբ:
❌ Ի պատասխան՝ ՀՀ ԿԳՄՍ-ից ստացել ենք հետևյալ պատասխանը՝
‼«Արտերկրում հայկական հետքի, մասնավորապես, հայկական հուշարձանների ուսումնասիրությունը ՊՈԱԿ-ը սկսել է 2025 թվականին և շարունակում է մինչ օրս: Թեև նյութերի հավաքման ու հաշվառման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն հրատարակվել են Բաքվի հայկական հուշարձանների մասին աշխատություններ՝ ռուսերեն ու անգլերեն լեզուներով: Որոշ նյութեր հրապարակվել են ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքում կամ հոդվածների ձևով հրատարակվել են «Հուշարձան» գիտական հանդեսի վերջին համարներում:
ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այժմ ցուցակագրում են Լեհաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սերբիայի, Բուլղարիայի, Մերձբալթյան երկրների, Ռուսաստանի Դաշնության հուշարձանները, կազմում են դրանցից յուրաքանչյուրի պատմական և ճարտարապետական նկարագիրը, պատրաստում են վերջնական ցուցակները։
❌ Միաժամանակ, Ղարաբաղի նյութական մշակութային ժառանգությունը հանրահռչակելու նպատակով Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից մշակվել է Ղարաբաղի պատմական հուշարձանների որոնման համակարգը՝ https://artsakhmonuments.org/am»: