26/07/2024
Այն, որ ադրբեջանական քարոզչությունը ինֆանտիլ և տգետ մասսաների համար է, դա գաղտնիք չէր, բայց այն, որ անգլալեզու հրապարակում կանեն՝ hraparak.am-ին տված իմ հարցազրույցի մասին, որի վերնագիրը «A unified approach to the issue of Western Azerbaijan» (Արեւմուտքը միասնական մոտեցում չունի Արեւմտյան Ադրբեջանի հարցում) (հոդվածի աղբյուրը՝ https://en.axar.az/news/world/882652.html), ուղղակի պետք էր ալիևյան երևակայություն և ավանդական ադրբեջանական կեղծամոլություն։
Հեղինակը վերցրել է հարցազրույցի հետևյալ մասը․
«Ինչ վերաբերում է Արեւմուտք-Ադրբեջան փոխհամաձայնությանը, ապա գլոբալ Արեւմուտքն այս հարցում չունի միասնական մոտեցում: «Այս հարցում չկա կոնսենսուս` հավաքական Արեւմուտքի մոտ: Հավաքական Արեւմուտքում կան երկրներ, որոնք դեմ են Հայաստանի կենսական շահերի հաշվին Հարավային Կովկասում նոր անվտանգային, լոգիստիկ կոնֆիգուրացիա գծելուն: Առանձնացնեմ հատկապես Ֆրանսիային ու Նիդերլանդներին, որովհետեւ օրեր առաջ Բաքվում հրավիրված, այսպես ասած, Բաքվի նախաձեռնությունների խումբը, որն իբրեւ թե ուղղված է Ֆրանսիայի եւ Նիդերլանդների, այսպես ասած, գաղութների անկախությանն աջակցելուն, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել այս երկրների վրա, որ գան Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ միասնական մոտեցման կամ ընդհանուր կոնսենսուսի» (հարցազրույցն ամբողջությամբ՝ https://hraparak.am/post/f70718a6483b56a68b00241b43ad6ad5)։ Ինչպես տեսնում եք մտավոր հետամնացը միայն կարող էր այսպիսի եզրակացություն անել, իսկ այդ արհեստածին եզրույթն օգտագործելը աշխարհաքաղաքական հարաբերությունների առանցքում առնվազն նվաստացուցիչ կլիներ։
Հ․Գ․ Ադրբեջանը անգամ այսպիսի կեղծիքներով է փորձում իր համար հիմքեր ստեղծել, իսկ Հայաստանում բնակվող բազմաթիվ դատարկագլուխներ ամեն առիթի փորձում են ապացուցել անապացուցելին՝ իբր Արցախը ադրբեջանական էր։
Ալիեւը «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար նոր նախապայմաններ է առաջ քաշել՝ Սահմանադրության փոփոխություն, միջանցքի տրամադրում, ադրբեջանցի զավթիչների բնա...