20/07/2026
📢 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ թափուր հաստիք
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Նոյեմբերյանի մասնաճյուղում:
Հիմնական աշխատանքային գործառույթները՝
👩🏫 Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գործընթացի կազմակերպում․ անհրաժեշտ փաստաթղթային հավաքագրում և մուտքագրում տվյալների բազա, գնահատման գործիքակազմի կիրառում, անհրաժեշտության դեպքում տնայցերի իրականացում՝ գնահատման գործընթացում գտնվող երեխաների սոցիալ-տնտեսական պայմանները, ներընտանեկան հարաբերությունները դիտարկելու, ընտանիքի հետ աշխատանքը պլանավորելու նպատակներով.
🤝 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին սոցիալ-մանկավարժական ծառայությունների տրամադրում.
👥 Սովորողների ծնողների համար մասնագիտական խորհրդատվությունների, խմբային աշխատանքների, աջակցման խմբերի, ծնողական հանդիպումների, ժողովների և սեմինարների կազմակերպում և վարում․
🏫 Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին մասնագիտական աջակցության տրամադրում և ընթացիկ խորհրդատվությունների կազմակերպում.
🤝 Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող թիմի անդամների միջև թիմային համագործակցություն, հանդիպում-քննարկումների իրականացում, ԱՈՒՊ-ների մշակում, իրականացում և գնահատում․
📚 Ըստ անհրաժեշտության՝ մասնագիտական նյութերի մշակման աշխատանքներին մասնակցություն, մասնագիտական վերապատրաստման սեմինարների անցկացման համար մոդուլների մշակում և դրանց համապատասխան սեմինարների անցկացում.
🤝Համագործակցություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ․
Գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանուր պահանջներ՝
💻Համակարգչային և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտությունների տիրապետում։
📖 Կենտրոնի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն․
⚡ Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն.
Որակավորման նվազագույն պահանջները՝
🎓 Կենտրոնի սոցիալական մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն («Սոցիալական մանկավարժություն», «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունների որակավորմամբ):
📩 Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ-ի հուլիսի 31-ը ներառյալ աշխատանքային ինքնակենսագրությունն (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով Սոցիալական մանկավարժ։
📌 Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի:
💙 Մեր թիմը սիրով սպասում է իր նոր գործընկերոջը՝ հետաքրքիր աշխատանքի և արդյունավետ համագործակցության ակնկալիքով։