Strategic Development Agency NGO

Strategic Development Agency NGO "Strategic Development Agency" (SDA) NGO is an Armenian development organization founded in 2002 https://www.youtube.com/channel/UCXNHBudcDnSp5VlNhUQX2NQ
(1)

📍 Սիսիան և Գորիս համայնքներում   ծրագրի շրջանակում իրականացվել են աշխատանքային հանդիպումներ՝ ներկայացնելու նախրաքաշերի ո...
13/08/2026

📍 Սիսիան և Գորիս համայնքներում ծրագրի շրջանակում իրականացվել են աշխատանքային հանդիպումներ՝ ներկայացնելու նախրաքաշերի ուսումնասիրության և քարտեզագրման ընթացքը։

🗺️ Քննարկվել են նախնական երթուղիները, ենթակառուցվածքների հնարավոր տեղադիրքերը և համայնքների առաջարկները՝ համոզվելու, որ նախատեսվող լուծումները համապատասխանում են ֆերմերների իրական կարիքներին և համայնքային տեսլականին։

🤝 Քարտեզը վերջնական տեսք կստանա նաև համայնքային մասնագետների և ֆերմերների փորձի հիման վրա։

🥩🥛 Միաժամանակ, հանդիպումներ են անցկացվել կաթի և մսի արժեշղթայի դերակատարների՝ կաթ վերամշակողների և սպանդանոցների ներկայացուցիչների հետ՝ առկա ենթակառուցվածքներն ուսումնասիրելու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

🌱 Ավելի արդյունավետ ենթակառուցվածք։ Ավելի արդյունավետ անասնապահություն։ Ավելի կայուն արժեշղթաներ։

Ավելին 👉 https://sda.am/newsarm/inlima-herding-routes-syunik/

🤝«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

NEWSARM INLIMA Որտեղ են անցնում նախրաքաշի ուղիները․ քարտեզագրման աշխատանքներ Սյունիքում 13/08/2026 Posted by lilit petrosyan 13 Aug Երբ խոսում ենք արդյունավետ անասնապահության մասին, նախր....

12/08/2026

Շնորհավորում ենք Երիտասարդության միջազգային օրը՝ բոլոր երիտասարդներին, ովքեր այսօր ստեղծում են վաղվա Հայաստանը։ 💚

🟠  Եկամտաբեր անասնապահության հիմքում ընկած է կենդանիների արհեստական սերմնավորումը 🐄🌱   ծրագրի շրջանակում Սևանում և Ծաղկա...
11/08/2026

🟠 Եկամտաբեր անասնապահության հիմքում ընկած է կենդանիների արհեստական սերմնավորումը 🐄

🌱 ծրագրի շրջանակում Սևանում և Ծաղկահովիտում իրականացված իրազեկման այցերի ընթացքում անասնապահներին ներկայացրինք խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) արհեստական սերմնավորման պետական սուբսիդավորման հնարավորությունը՝ որպես իրենց տնտեսությունների արտադրողականությունն ու եկամտաբերությունը բարձրացնելու արդյունավետ գործիք։

🧬 Արհեստական սերմնավորումը հնարավորություն է տալիս նպատակային բարելավել տոհմային արժեքը, ստանալ բարձր մթերատվությամբ սերունդ, նվազեցնել անպտղության ռիսկերը և ավելի արդյունավետ կառավարել վերարտադրությունը։

🐮 Ֆերմերներին ներկայացվեցին նաև բարձրորակ ցեղային ընտրանքները՝ Հոլշտին, Շվից, Ջերսեյ և Ֆլեքվի, ինչպես նաև պետական աջակցության մեխանիզմը․ մեկ կենդանու սերմնավորման արժեքից 10,000 դրամը փոխհատուցվում է պետության կողմից, իսկ 5,000 դրամը վճարում է անասնապահը։

🌾 Սակայն գենետիկական ներուժը արդյունք է տալիս միայն առողջ և պատշաճ պահված կենդանու դեպքում։ Կերակրումը, ջրումը, պատվաստումները, մակաբույծների վերահսկումը, հիգիենան և անասնաշենքի պայմաններն այն գործոններն են, որոնք ուղղակիորեն ազդում են կենդանու վերարտադրողական և արտադրական ներուժի վրա։

📈 INLIMA-ի ուղերձը պարզ է․ գիտելիքահեն բուծումը պարզապես ավելի լավ կենդանի ստանալու ճանապարհ չէ։ Այն ներդրում է ավելի արտադրողական, կայուն և տնտեսապես արդյունավետ անասնապահության մեջ։

🤝«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

#ԵկամտաբերԱնասնապահություն #ԱրհեստականՍերմնավորում #ԽԵԿ #Անասնապահություն #ԿենդանիներիԱռողջություն #ՏոհմայինԲուծում #ՊետականԱջակցություն

💡 Գյուղատնտեսության ապագան կախված է ոչ միայն նոր տեխնոլոգիաներից, այլև դրանք գործնականում կիրառելու, հասանելի դարձնելու ...
31/07/2026

💡 Գյուղատնտեսության ապագան կախված է ոչ միայն նոր տեխնոլոգիաներից, այլև դրանք գործնականում կիրառելու, հասանելի դարձնելու և իրական արդյունքի վերածելու մեր կարողությունից

🌱 Ռազմավարական զարգացման գործակալությունը մասնակցեց Sevan AgriTech Summit-ին, որն անցկացվեց Seaside Startup Summit-ի շրջանակում՝ համախմբելով նորարարներին, ձեռներեցներին, զարգացման գործընկերներին և ոլորտի առաջատար ներկայացուցիչներին՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման նոր ուղղություններն ու համագործակցության հնարավորությունները։

Ներկայացնելով INLIMA և RECONOMY ծրագրերը՝ ՌԶԳ թիմը մասնակցեց թվային փոխակերպման և համագործակցության վրա հիմնված լուծումների շուրջ քննարկումներին, որոնք նպաստում են ավելի մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացմանը։ 🤝

🌍 Այսօր, երբ կլիմայական փոփոխություններն ու բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը գնալով ավելի հրատապ են դառնում, համագործակցությունն այլևս պարզապես առավելություն չէ, այլ՝ անհրաժեշտություն։ Sevan AgriTech Summit-ի նման նախաձեռնությունները միավորում են գաղափարներ, փորձ և գործընկերություններ՝ նորարարական լուծումները գործնական արդյունքի վերածելու համար։

ՌԶԳ-ում մենք հավատում ենք, որ կայուն զարգացումը ձևավորվում է գիտելիքի փոխանակման, արդյունավետ համագործակցության և նորարարությունների կիրառման միջոցով՝ ստեղծելով երկարաժամկետ արժեք Հայաստանի գյուղատնտեսության համար։ 🚜🌾

🟠«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

31/07/2026

💡 Այնտեղ, որտեղ նորարարությունը վերածվում է ազդեցության

ՌԶԳ թիմը մասնակցեց Seaside Startup Summit-ի շրջանակում AgriTech Summit 2026-ին՝ ներկայացնելով INLIMA և RECONOMY նախագծերը։

Ոգեշնչող քննարկումներից մինչև նոր գործընկերություններ՝ գագաթնաժողովը ևս մեկ անգամ ընդգծեց, որ նորարարությունն ու համագործակցությունը գյուղատնտեսության ապագան ձևավորող հիմնական ուժերն են։ 🌱

🎥 Ահա օրվա ամենավառ պահերից մի քանիսը։

#Նորարարություն #ԿայունԶարգացում

🔵  Ինտեգրումը միայն սոցիալ-տնտեսական գործընթաց չէ. այն նաև ինստիտուցիոնալ գործընթաց է🤝Հաճախ պետական աջակցության ծրագրերը...
29/07/2026

🔵 Ինտեգրումը միայն սոցիալ-տնտեսական գործընթաց չէ. այն նաև ինստիտուցիոնալ գործընթաց է🤝

Հաճախ պետական աջակցության ծրագրերը գնահատվում են դրանց ծավալով կամ ֆինանսավորմամբ։ Սակայն դրանց իրական ազդեցությունը չափվում է մեկ այլ չափանիշով՝ որքանո՞վ են դրանք հասանելի մարդկանց, որոնց համար ստեղծվել են։

📍 2026 թվականի հուլիսի 27-ին և 28-ին «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում Գորիսում և Սիսիանում կազմակերպվեցին իրազեկման հանդիպումներ ծրագրի շահառուների համար։ Հանդիպումները համախմբեցին ծրագրի շահառուներին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչներին՝ ստեղծելով անմիջական երկխոսության հարթակ։

🌾🐄📦 Հանդիպման ընթացքում ներկայացվեցին պետական աջակցության ծրագրերը, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող նախաձեռնությունները։

💬 Նման հանդիպումների արժեքը միայն տեղեկատվության փոխանցմամբ չի սահմանափակվում։ Դրանք հնարավորություն են տալիս մարդկանց ոչ միայն ծանոթանալ գործող ծրագրերին, այլև բարձրաձայնել իրենց հարցերը, ստանալ անմիջական պարզաբանումներ և ավելի լավ պատկերացնել, թե պետական քաղաքականություններն ինչպես կարող են վերածվել իրական հնարավորությունների իրենց առօրյայում։

✨Այսպիսի երկխոսությունները նպաստում են հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, ամրապնդում են վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և աջակցում առավել ներառական ու կայուն ինտեգրմանը։
SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

Swiss Development & Cooperation
Embassy of Switzerland in Armenia
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
@Միասնական սոցիալական ծառայություն
@ՄՍԾ Գորիսի տարածքային կենտրոն
@ՄՍԾ Սիսիանի տարածքային կենտրոն
Merine Atoyan

#ՍոցիալՏնտեսականԻնտեգրում #Կայունզարգացում #պետականաջակցություն

29/07/2026

🟡 Innovation is transforming agriculture in Armenia.

Through RECONOMY’s “Digitizing Sectors for Competitiveness” project, Sky Agro Armenia is expanding access to precision agriculture, helping farmers embrace drone technologies that increase efficiency, improve productivity, reduce resource use, and support more sustainable farming.

🌱 Together, RECONOMY and SkyAgro are accelerating the digital transformation of agriculture - delivering innovation where it matters most: in the field.

🤝RECONOMY is an inclusive and green economic development program of the Swedish International Development Cooperation Agency (Sida), implemented by Helvetas in partnership with the Strategic Development Agency NGO and others in the Eastern Partnership and Western Balkan countries.

🟢 #ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում մասնավոր հատվածի գործընկերների համար իրականացված դասընթաց-աշխատաժողովը կենտրոնացավ ռեսուրսնե...
22/07/2026

🟢 #ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում մասնավոր հատվածի գործընկերների համար իրականացված դասընթաց-աշխատաժողովը կենտրոնացավ ռեսուրսների արդյունավետ կառավարման, կանաչ լուծումների և կայուն ագրոբիզնեսի զարգացման հնարավորությունների վրա։ 🌱

♻️ Գիտելիքը վերածելով գործնական քայլերի՝ -ն նպաստում է ավելի մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսության ձևավորմանը։

🔵   «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում կազմակերպված «Հասանել...
21/07/2026

🔵 «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում կազմակերպված «Հասանելի ծառայություններ և արժանապատիվ աշխատանքային գործունեություն» թեմայով հանդիպում-քննարկումները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ սոցիալ-տնտեսական ներառման ճանապարհին ամենամեծ խոչընդոտները միշտ չէ, որ նյութական կամ ինստիտուցիոնալ բնույթի են։ Դրանք հաճախ կապված են այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են ինքնավստահությունը, հաղորդակցման մշակույթը, անվտանգության ընկալումը և հասարակությունում ձևավորված սոցիալական նորմերը։

📚👥Այս հանդիպում-քննարկումների ընթացքում մասնակիցները ծանոթացան պետական և համայնքային սոցիալական ծառայություններին, արժանապատիվ և ապահով աշխատանքի սկզբունքներին, ինչպես նաև ինքնազբաղվածության և ձեռնարկատիրության հնարավորություններին։ Սակայն հանդիպումների կարևորագույն արդյունքը ոչ միայն տեղեկատվության փոխանցումն էր, այլև այն պատկերի ձևավորումը, թե ինչ ներքին և արտաքին գործոններ են ազդում մարդկանց տնտեսական ակտիվության և համայնքային կյանքում մասնակցության վրա։

💬 Ֆոկուս խմբային քննարկումների, ինքնաանդրադարձի (self-reflection) վարժությունների, հաղորդակցման ինքնավստահության ինքնագնահատման և խմբային վերլուծության միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան վեր հանել այն խնդիրները, որոնք հաճախ դուրս են մնում զբաղվածության և սոցիալական ներառման վերաբերյալ քաղաքականությունների ու ծրագրերի ուշադրությունից։

🗣️ Գեղարքունիքում առանձնացավ հատկապես մեկ կարևոր դիտարկում․ բարբառը շատերի համար շարունակում է ազդել հաղորդակցման ինքնավստահության վրա։ Քննարկումների ընթացքում մասնակիցները նշեցին, որ պաշտոնական կամ նոր միջավայրերում հաճախ փորձում են փոխել իրենց խոսելաձևը՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է սխալ ընկալվել կամ դառնալ գնահատման առարկա։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ լեզվական ինքնությունն ու հաղորդակցման վստահությունը սերտորեն փոխկապակցված են, իսկ ներառական միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է արժևորել բազմազանությունը, ոչ թե այն հարթեցնել։

🕊️ Քննարկումների ընթացքում հստակ արտահայտվեց նաև մեկ այլ կարևոր իրողություն․ ապահովության զգացումը մասնակիցների համար դեռևս վերջնական չի ձևավորվել և անմիջականորեն կապված է երկրի խաղաղության և անվտանգության հետ։ Այս ընկալումը ազդում է մարդկանց երկարաժամկետ ծրագրերի, զբաղվածության, շարժունակության և նախաձեռնողականության վրա՝ ցույց տալով, որ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր չէ դիտարկել անվտանգային համատեքստից առանձնացված։

⚖️Քննարկումների կարևոր ուղղություններից էր նաև չվարձատրվող տնային աշխատանքի և վճարովի աշխատանքի միջև փոխհարաբերության վերլուծությունը։ Մասնակիցների փորձը ցույց տվեց, որ տնային չվարձատրվող աշխատանքը շարունակում է սահմանափակել հատկապես կանանց տնտեսական մասնակցության հնարավորությունները՝ հաճախ մնալով անտեսված թե՛ հանրային քննարկումներում, թե՛ աշխատաշուկայի վերաբերյալ գնահատականներում։ Այդ աշխատանքի ճանաչումն ու արժևորումը կարևոր նախապայման է ավելի հավասար և ներառական տնտեսական միջավայր ձևավորելու համար։

💡Գեղարքունիքում իրականացված հանդիպումները վերահաստատեցին, որ արժանապատիվ աշխատանքը միայն զբաղվածության ցուցանիշ չէ։ Այն ձևավորվում է այնտեղ, որտեղ մարդիկ ունեն տեղեկատվություն, վստահում են սեփական ձայնին, իրենց ինքնությունը չեն ընկալում որպես խոչընդոտ և ապրում են այնպիսի միջավայրում, որտեղ անվտանգությունն ու ապագայի նկատմամբ վստահությունը հնարավորություն են տալիս կայացնել տեղեկացված և երկարաժամկետ որոշումներ։

🤝SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

Swiss Development & Cooperation
Embassy of Switzerland in Armenia

21/07/2026

🎥 Լուրերի անդրադարձը «Պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման երկխոսություն» խորագրով բազմակողմ քննարկմանը 💬

Austrian Development Agency
#ՌԶԳ #կաթիարժեշղթա

Address

#3 Sergey Mergelyan Street
Yerevan
0070

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37410517528

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Strategic Development Agency NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Strategic Development Agency NGO:

Shortcuts

Share