29/03/2022
Մարտի 27-ին կայացավ Աբովյանի Ստարտափ ակումբի ուսանողների Դեմո Դեյը🥳
Ուսանողները ներկայացրին իրենց գաղափարները՝ հաղթահարելով բեմական վախը և պատասխանեցին բոլոր հարցերին՝ օգտագործելով ծրագրի ընթացքում ձեռք բերած իրենց ողջ գիտելիքը։
Շնորհավորում ենք բոլոր թիմերին և մաղթում նորանոր հաջողություններ։ Վստահ ենք, որ ապագայում նրանք են դառնալու հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչները🤩
Շնորհակալություն Եվրոպական միությանը և Կոլբա Լաբին ամբողջ ծրագրի ընթացքում մեզ աջակցելու համար🥰
---------
Startup Armenia հիմնադրամի Աբովյանի ստարտափ ակումբն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում:
Kolba Lab European Union in Armenia