16/12/2025
Խոսքի ազատության իրավունքի հիմնախնդիրները ՀՀ-ում
Խոսքի ազատության իրավունքը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակություն ձևավորող հիմնարար և կարևորագույն իրավունքներից է։ Այս իրավունքը վերաբերում է ոչ միայն կարծիք հայտնելուն, այլև նրան, որ յուրաքանչյուր ձայն, հատկապես ամենախոցելիները, լսվեն առանց վախի և երկմտանքի։ Այնուամենայնիվ, այսօր մենք բախվում ենք այդ իրավունքի անմիջական կամ անուղղակի խախտումներին։
Այս մարտահրավերները մեզ հիշեցնում են, որ խոսքի ազատությունը երաշխավորված չէ պարզապես այն պատճառով, որ այն գրված է կարևորագույն փաստաթղթերում և ամրագրված օրենքով։ Այն պետք է ակտիվորեն պաշտպանվի բոլորի համար, պաշտպանվի և կիրառվի ամեն օր։
Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցության շրջանակում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Դատական համակարգում մարդու իրավունքների առաջխաղացման ուղղությամբ» ծրագիրը։
Այն նպատակաուղղված է զորացնել քաղաքացիական հասարակութունը, հատկապես մարդու իրավունքների ոտնահարման զոհերին, ինչպես նաև բարձրացնել մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ իրազեկությունն ու խրախուսել ներգրավվածությունը հիմնական շահագրգիռ կողմերի շրջանում: Ծրագիրը նախատեսում է նաև քրեական գործերի արդյունավետ քննության և արդար դատաքննության արդի հիմնախնդիրների վերաբերյալ հանդիպում-քննարկումների շարք։
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին կայացավ շարքի հերթական՝ երրորդ հանդիպումը։ Այն ազատ քննարկումների ձևաչափով էր, կազմակերպության և հրավիրյալ փաստաբանները, իրավապաշտպանները, ինչպես նաև շահագրգիռ կառույցների ներակայուցուցիչները խոսեցին խոսքի ազատության իրավունքի հիմնախնդիրների մասին մեր երկրում (ատելության խոսք, ազատ հավաքների իրավունք, խուլիգանություն, խտրականություն, այլն)` ներկայացնելով նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկներ։
Նախորդ երկու հանդիպումների ընթացքում քննարկել ենք խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի, ապա կյանքի իրավունքի հիմնախնդիրները։ Կարևորելով լսել հանդիպման մասնակիցների կարծիքները՝ հավաքագրում ենք նաև հիմնախնդիրների լուծմանն ուղղված առաջարկները՝ պատկան մարմիններին գրավոր ներկայացնելու նպատակով։
Շնորհակալություն Հեղինե Ենգոյանին (ԿԿՀ), Իզաբելլա Սարգսյանին (EED/EPF), փաստաբաններ Աննա Ծառուկյանին, Արայիկ Պապիկյանին, Արա Ղարագյոզյանին, Նուշիկ Տեր-Մովսիսյանին (ՀՔԱՎ), Անահիտ Ղազարյանին (ՀՔԱՎ) կառուցողական և արդյունավետ քննարկումների համար։
Challenges to the Right to Freedom of Expression in Armenia
The right to freedom of expression is one of the fundamental rights that shape every democratic society. It concerns not only the ability to express one’s opinions, but also the right of every individual—especially those in vulnerable situations—to be heard without fear or hesitation. However, today we face both direct and indirect violations of this right.
These challenges remind us that freedom of expression is not guaranteed simply because it is enshrined in law or reflected in key legal documents. It must be actively protected, defended, and exercised on a daily basis.
With the support of the National Endowment for Democracy (NED), the Helsinki Association Human Rights NGO is implementing the project “Advancing Human Rights in the Judiciary”․ The project aims to strengthen civil society—particularly victims of human rights violations—raise awareness of human rights issues, and encourage engagement among key stakeholders. It also includes a series of meeting-discussions focused on current challenges related to effective criminal investigations and the right to a fair trial.
On December 15, the third meeting of this series took place in the format of an open and free discussion. Representatives of the organization, invited lawyers, human rights defenders, and other interested stakeholders addressed issues related to freedom of expression in Armenia, including hate speech, the right to freedom of assembly, hooliganism, discrimination, and related concerns. Participants also presented proposals for addressing these challenges.
During the previous two meetings, discussions focused on the right to be free from torture and the right to life. In line with our commitment to inclusivity and meaningful participation, we are collecting proposals from meeting participants and plan to submit them in writing to the relevant authorities.
We extend our sincere thanks to Heghine Yengoyan (CPC Armenia), Isabella Sargsyan (EED/EPF), and lawyers Anna Tsarukyan, Arayik Papikyan, Ara Gharagyozyan, Nushik Ter-Movsisyan (Helsinki Citizens' Assembly-Vanadzor), and Anahit Ghazaryan (Helsinki Citizens' Assembly-Vanadzor) for their constructive and effective contributions.