26/08/2026
Ներկայացնում ենք «Անհատը և հանրայինը» ժողովածուն՝ հասարակագիտական տեսության կարևոր տեքստերի հայերեն թարգմանություններով։
Ժողովածուն միավորում է հեղինակների աշխատություններ, որոնք անդրադառնում են անհատի, գործողության, հասարակական հարաբերությունների, գործունակության և հանրային կյանքի հարցերին։ Այն փորձ է հայերենում հասանելի դարձնելու տեսական այն դաշտերը, որոնք կարևոր են սոցիալական իրականությունը հասկանալու և հետազոտելու համար։
«Սոցիոսկոպի» համար այս գիրքը կարևոր էր ոչ միայն որպես թարգմանական նախաձեռնություն, այլև որպես հետազոտական աշխատանք։ Հայերենում սոցիալական տեսության առանցքային տեքստերի հասանելիությունը սահմանափակ է, և նման գրքերի ստեղծումը հնարավորություն է տալիս զարգացնել այն լեզուն, որով մենք նկարագրում, մեկնաբանում և քննադատաբար հասկանում ենք հասարակությունը։
Այս իմաստով գիրքը նաև հրավեր է՝ կարդալու, քննարկելու և նորից մտածելու անհատի ու հանրայինի փոխհարաբերության մասին։
We are presenting The Individual and the Public, a collection of Armenian translations of important texts in social theory.
The volume brings together works that address questions of the individual, action, social relations, agency, and public life. It is an attempt to make theoretical perspectives that are important for understanding and researching social reality more accessible in Armenian.
For Socioscope, this book was significant not only as a translation initiative, but also as a research project. Access to foundational texts in social theory remains limited in Armenian, and creating such publications contributes to the development of the language through which we describe, interpret, and critically understand society.
In this sense, the book is also an invitation to read, discuss, and rethink the relationship between the individual and the public.