27/09/2024
Այսօր՝ 2024թ. սեպտեմբերի 27-ին, մարզային այցելությունների շրջանակներում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա յի նախագահ Է.Մանասերյանը, Հայաստանի առողջապահության աշխատողների ՃՀՄ նախագահ Շ. Պետրոսյանը և ՃՀՄ գլխավոր հաշվապահ Մ. Շահբազյանը հանդիպում ունեցան Շիրակի մարզի բժշկական կենտրոնների ղեկավար կազմի, բուժաշխատողների և արհմիութենական ակտիվի հետ:
Հանդիպման ընթացքում խոսվեց արհմիությունների դերի և գործունեության մասին, քննարկվեցին գործատու-աշխատող հարաբերություններում առաջացող կոնֆլիկտների երկկողմանի շահավետ լուծման տարբերակներ:
Հանդիպումն անցավ բուռն հարց-պատասխան քննարկումներով, ձեռք բերվեց համաձայնություն ավելի հաճախ կազմակերպել նմանօրինակ հանդիպումներ մարզերի տարբեր բուժհաստատություններում՝ հօգուտ աշխատողների: