01/09/2026
🏔️ Օգոստոսի 30-ին Հայկական արշավներն ուղևորվել է դեպի Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլուխ և հաղթահարել Արայի լեռը (2575.9 մ)։ Երթուղու երկարությունը կազմել է 20.9 կիլոմետր, տևողությունը՝ շուրջ 14 ժամ 22 րոպե։
📍 Արշավը մեկնարկել է Օհանավան գյուղի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղից արշավականներն իջել են Քասախ գետի կիրճ, այցելել են միջնադարյան Սբ․ Աստվածածին ժայռափոր եկեղեցին, այնուհետև շարունակել ճանապարհը դեպի Արայի լեռան գագաթ։
✊🏼 Չնայած եղանակային և այլ դժվարություններին՝ փոխադարձ աջակցության շնորհիվ արշավականները հաղթահարել բոլոր փորձությունները։
#ՀայկականԱրշավներ
#ՀայկականՀամալսարան
#ՀավերժականՀայաստան