«Հայաստանի Հոգեբանների Միություն» Մասնագիտական ՀԿ / "PUA" Professional NGO

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • «Հայաստանի Հոգեբանների Միություն» Մասնագիտական ՀԿ / "PUA" Professional NGO

«Հայաստանի Հոգեբանների Միություն» Մասնագիտական ՀԿ / "PUA"  Professional NGO «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
(«ՀՀՄ» ՀԿ):
"PSYCHOLOGISTS' UNION OF ARMENIA" PROFESSIONAL NON-GOVERNMENTAL ORGANIZATION, ("PUA" NGO):
''СОЮЗ ПСИХОЛОГОВ АРМЕНИИ'' ПРОФЕССИОНАЛЬНАЯ ОБЩЕСТВЕННАЯ ОРГАНИЗАЦИЯ ("СПА" ՕՕ):

_Կազմկերպությունը հիմնադրվել է 2023 թ. մարտի 27-ին:
_Կազմակերպության համահիմնադիր-նախագահ՝ հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հ. Մ. Ավանեսյան:
_Կ

ազմակերպության գործունեության առարկան է՝ ՀՀ-ում հոգեբանական գործունեությունը և կրթությունը գնահատող, համակարգող, կարգավորող և համաշխարհային ներկայացուցչականությունն ապահովող մասնագիտական առաքելությունը:
_Նպատակներն են՝
1. Միավորել ՀՀ բոլոր մարզերում գործող այն կազմակերպություններին (ՀԿ-ներ, ուսումնական հաստատություններ, այլ կառույցներ) և անհատներին, որոնք հոգեբանության բնագավառներում գիտական, կրթական և կիրառական գործունեություն են իրականացնում (կամ առընչություն ունեն հոգեբանական բնագավառների հետ)՝ ձևավորելով մասնագիտական համայնք և փոխադարձ աջակցության միջավայր:
2. Կազմակերպությունը համագործակցում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների, Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակա պետական եկամուտների կոմիտեի, պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ:
3. Ապահովել Հայաստանում և միջազգային հարթակներում հոգեբանական գործունեություն կազմակերպելու և իրականացնելու պայմաններն ու արդյունավետությունը, պետական, ոչ պետական և միջազգային կառույցների հետ համագործակցության օրենսդրական և մասնագիտական գործունեության նորմատիվ կարգավորումները:

📢 Հարգելի ՀՀՄ անդամներ և գործընկերներ,Հայաստանի Հոգեբանների Միությունն սկսում է պրակտիկ հոգեբանների հավատարմագրման գործը...
11/06/2026

📢 Հարգելի ՀՀՄ անդամներ և գործընկերներ,
Հայաստանի Հոգեբանների Միությունն սկսում է պրակտիկ հոգեբանների հավատարմագրման գործընթացի առաջին փուլը...
↘️ Ավելին իմանալու համար անցեք մեր նորացված կայքի հղումով.
🔗 https://psyarmenia.org/
🚩 Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ պահանջ-պայմաններին։
✍️ Եթե կայքում տեղադրված փաստաթղթավորման աղյուսակի որևէ սյունակի պահանջներին բավարարում եք, ապա Ձեր մասին հայտնեք նամակով էլ.փոստին [email protected] ։ Հետադարձ նամակով կստանաք հրահանգավորում։

#հոգեբան #հոգեբանություն

03/06/2026
📢 “EFT ARMENIA Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի Ինստիտուտ”-ը և ՀՀՄ հկ-ն հրավիրում են մասնակցելու միջոցառմանը ԵՊՀ փիլի...
21/05/2026

📢 “EFT ARMENIA Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի Ինստիտուտ”-ը և ՀՀՄ հկ-ն հրավիրում են մասնակցելու միջոցառմանը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում (8-րդ մասնաշենք, հասցե՝ Երևան, Աբովյան փ., 52/ա)...
#հոգեբան #հոգեբանություն

Մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀՄ երիտասարդ թևի նախաձեռնող Ալվինա Դավթյանի հեղինակած «Ես ու իմ ներքին եսը» գրքի շնորհանդեսը:...
21/05/2026

Մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀՄ երիտասարդ թևի նախաձեռնող Ալվինա Դավթյանի հեղինակած «Ես ու իմ ներքին եսը» գրքի շնորհանդեսը:
👏 Շնորհավորում ենք Ալվինային և մաղթում նորանոր ձեռքբերումներ...

✨ «Այս օրը պարզապես գրքի շնորհանդես չէ ինձ համար։ Սա մի ճանապարհի ամփոփում է, որը լի է եղել որոնումներով, ապրումներով, լռությամբ, հույզերով ու վերածնունդով։ Այս գիրքը ծնվել է ոչ միայն որպես աշխատանք, այլ որպես ներքին զրույց՝ մարդու, հոգու, ցավի, սիրո ու ինքնաճանաչման մասին»:
Ա. Դավթյան

Ապրիլի 23-ին տեղի ունեցած PsyExpo-26 միջոցառման շրջանակներում ՀՀՄ մասնագիտական ՀԿ-ն հանդես եկավ նաև նոր նախագծի վերաբերյ...
28/04/2026

Ապրիլի 23-ին տեղի ունեցած PsyExpo-26 միջոցառման շրջանակներում ՀՀՄ մասնագիտական ՀԿ-ն հանդես եկավ նաև նոր նախագծի վերաբերյալ զեկույցով: 👇
🔻 Այն վերաբերվում էր ՀՀՄ ՄՀԿ-ի կողմից պրակտիկ (ծառայություն մատուցող) հոգեբանների հավատարմագրման գործընթացին, հոգեբանների գործունեության իրավական հիմքերին:
🔻 Ամիսների ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցեց ՀՀՄ ՀԿ համահիմնադիր անդամ, աշխատանքային խմբի կոորդինատոր հ.գ.թ., դոցենտ Հ. Ռ. Հովհաննիսյանը:
📌 Ընթացիկ արդյունքներ:
✔ Հավատարմագրված մասնագետների գործունեությունը երաշխավորվում, լուսաբանվում և ստուգվում է Միության կողմից:
✔ Հոգեբանի պրակտիկ գործունեության որոշակի տեսակները ենթադրում են հոգեկան և հոգեբանական խնդիրներ ունեցող շահառուների (այցելու, բուժառու, հաճախորդ) հետ անհատական և խմբային տարբերակով ծառայությունների մատուցում:
✔ Հավատարմագրման առաջին փուլի արդյունքում հնարավոր կլինի․
1. Ստեղծել հավատարմագրված հոգեբանների միասնական բազա, ինչը թույլ կտա շահառուներին օգտվել այդ բազայի հիման վրա ստեղծված հարթակից և ընտրել հոգեբան մասնագետի, որի մասնագիտական փաստաթղթերը և գործունեության որակը ստուգված է Միության կողմից:
2. Հոգեբանի հետ ծագած խնդրահարույց իրավիճակներում, շահառուն կարող է դիմել Միություն և ստանալ խորհրդատվություն և աջակցություն:
3. Հավատարմագրված հոգեբան մասնագետներին, անհրաժեշտության դեպքում, ՀՀՄ-ն կարող է երաշխավորել պետական տարբեր կառույցներին` իրականացնելու մասնագիտական գործունեություն։
❗ Առաջին փուլում պրակտիկ գործունեություն իրականացնող հոգեբանների հավատարմագրման ընթացակարգի պահանջները:
1. ՀՀՄ կողմից երաշխավորված և/կամ կրեդիտավորված դասընթացների կազմակերպումը (այդ թվում՝ ՀՀ ԱՆ կողմից ՇՄԶ կրեդիտներ ստացած դասընթացները):
2. Կրեդիտավորման շրջանակներում պարտադիր պահանջ կդրվի ա) հոգեբանի էթիկայի կանոնների և բ) հոգեբանի պրակտիկ գործունեության վերաբերյալ գիտելիքների մատուցումը։
3. Սուպերվիզորի (փորձառու մասնագետի) վերահսկողությամբ աշխատանքների կազմակերպումը:

👏 Շնորհակալություն ենք հայտնում աշխատանքային խմբին՝ ջանադիր աշխատանքի համար:

#հոգեբան #հոգեբանություն

23/04/2026
23/04/2026

✨ Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ PsyExpo-Հոգեբանական վերնիսաժ ամենամյա մասնագիտական ցուցահանդեսը:
👋 Այս տարի ՀՀՄ ՀԿ-ն միջոցառման համակազմակերպիչ և հովանավոր էր:
♥ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀՄ ՀԿ նախագահ, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության մբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Միքայելի Ավանեսյանը...

#հոգեբան #հոգեբանություն

ՀՀՄ ՄՀԿ-ն՝ համակազմակերպիչ...
18/04/2026

ՀՀՄ ՄՀԿ-ն՝ համակազմակերպիչ...

09/03/2026

Address

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նանսենի փ. , շ. 3, 1-ին ոչ բնակելի տարածք
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when «Հայաստանի Հոգեբանների Միություն» Մասնագիտական ՀԿ / "PUA" Professional NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share