FAA - Automobile Federation of Armenia

FAA - Automobile Federation of Armenia FAA — Official National Automobile Federation of Armenia | FIA Member since 1996 | Heritage since 1957. Motorsport • Mobility • Road Safety.

22/06/2026

🇦🇲🏁 Հայաստանը FIA-ի միջազգային հարթակում․ հաջորդ կանգառը՝ Մակաո - Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան մասնակցում է հունիսի 23–26-ը Մակաոյում կայանալիք FIA Conference և FIA General Assemblies գագաթնաժողովին՝ հստակ առաքելությամբ․ ամրապնդել Հայաստանի դիրքերը FIA-ի միջազգային ընտանիքում։

ՀԱՖ-ի համար Մակաոն պարզապես հերթական հանդիպում չէ։ Այն կարևոր հարթակ է երկխոսության, գործընկերության ընդլայնման և FIA-ի անդամ ակումբների ու ոլորտի միջազգային առաջատարների հետ ամուր կապերի առավել ամրապնդման համար, որպեսզի մեր երկրում նոր ազդակ ստեղծենք ավտոսպորտի, շարժունակության և ճանապարհային անվտանգության զարգացման գործում։

Անցած դեկտեմբերին վերականգնելով FIA լիիրավ անդամի կարգավիճակը՝ ՀԱՖ-ը թևակոխում է զարգացման նոր փուլ։ Մենք առաջ ենք շարժվում supercharged էներգիայով, միջազգային ակտիվ ներգրավվածությամբ և հեռանկարային տեսլականով՝ Հայաստանը դարձնելու տեսանելի, շատ ակտիվ և մրցունակ երկիր FIA-ի էկոհամակարգում։

🏎️ Ավտոսպորտ • 🌍 Շարժունակություն • 🛡️ Ճանապարհային անվտանգություն • 💡 Նորարարություն

#ՀայաստանիԱվտոմոբիլայինՖեդերացիա #ՀայկականԱվտոսպորտ #Ավտոսպորտ #Շարժունակություն #ՃանապարհայինԱնվտանգություն #Նորարարություն

21/06/2026
🇦🇲🇨🇳⚡ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան հնարավորություն ունեցավ հետևելու Sanya Formula E E-Prix-ին Չինաստանում՝ տեսնելո...
21/06/2026

🇦🇲🇨🇳⚡ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան հնարավորություն ունեցավ հետևելու Sanya Formula E E-Prix-ին Չինաստանում՝ տեսնելով, թե ինչպես կարող է միջազգային էլիտար ավտոսպորտը դառնալ ոչ միայն մրցարշավ, այլ նաև զբոսաշրջության, նորարարության, էլեկտրական շարժունակության, ներդրումների և տարածաշրջանային զարգացման հզոր հարթակ։

Սանյա քաղաքը և Հայնան տարածաշրջանը ցույց են տալիս, թե ինչպես կարող են պետական ճիշտ որոշումները կարճ ժամանակում ձևավորել ավտոմոբիլային նորարարության և R&D-ի հզոր կենտրոն, իսկ Հայաստանի համար սա հստակ ազդանշան է՝ օգտագործելու նման միջազգային կապերը՝ տեխնոլոգիական համագործակցություն, ներդրումներ և նոր գործարար հնարավորություններ Հայաստան բերելու համար։

Շնորհակալություն FIA-ի մեր գործընկերներին և հատկապես Չինաստանի ավտոմոբիլային և մոտոցիկլետային սպորտի ֆեդերացիայի գործընկերներին՝ ջերմ հյուրընկալության համար։

#ՀայաստանիԱվտոմոբիլայինՖեդերացիա #Ավտոսպորտ #Շարժունակություն #ԷլեկտրականՇարժունակություն #Նորարարություն #ՀայաստանՉինաստան

🇦🇲🇫🇷 Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան հունիսի 15–17-ը Լիոնում և Վալանսում մասնակցեց MEDEF Drôme-Ardèche-ի կողմից կազմա...
20/06/2026

🇦🇲🇫🇷 Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան հունիսի 15–17-ը Լիոնում և Վալանսում մասնակցեց MEDEF Drôme-Ardèche-ի կողմից կազմակերպված Հայաստան–Ֆրանսիա գործարար և ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման առաքելությանը՝ International Chamber of Commerce National Committee Armenia - ICC NCA-ի** պատվիրակության կազմում։

ՀԱՖ-ի համար սա կարևոր հնարավորություն էր ֆրանսիական գործընկերների հետ զարգացնելու համագործակցությունը շարժունակության, ավտոսպորտի, ճանապարհային անվտանգության, նոր տեխնոլոգիաների և գործարար կապերի ուղղություններով՝ ներառյալ խելացի շարժունակությունը, ինքնավար մեքենաները, տեխնիկական ծառայությունները, միջազգային համագործակցությունը և ֆրանսիական գործընկերների հետ միասին Հայաստանում հասանելի ավտոսպորտի զարգացման նոր հնարավորությունները։

Ավտոսպորտ • Շարժունակություն • Սպորտային դիվանագիտություն
Կառուցելով ավելի ամուր Հայաստան–Ֆրանսիա համագործակցություն։

Մանրամասները՝ շուտով։

#ՀայաստանիԱվտոմոբիլայինՖեդերացիա #ՀայաստանՖրանսիա #Շարժունակություն #Ավտոսպորտ #ՃանապարհայինԱնվտանգություն #Նորարարություն

07/06/2026

Կարճ backstage Մոնակոյից․ մթնոլորտ, էներգիա և մի քանի պահ ավտոսպորտի ամենանշանավոր վայրերից մեկից։

Հետևեք մեզ՝ ավելին տեսնելու համար։

#Հայաստան #Ավտոսպորտ #ՀայկականԱվտոսպորտ

🏁 Գիտեի՞ք։Ալեն Պրոստը Մոնակոյի Գրան Պրիի պատմության ամենանշանավոր հաղթողներից մեկն է։«Պրոֆեսորը» Մոնակոյում տարել է 4 հա...
06/06/2026

🏁 Գիտեի՞ք։

Ալեն Պրոստը Մոնակոյի Գրան Պրիի պատմության ամենանշանավոր հաղթողներից մեկն է։

«Պրոֆեսորը» Մոնակոյում տարել է 4 հաղթանակ՝
1984, 1985, 1986 և 1988 թվականներին։

Մոնակոն միայն արագության մասին չէ։
Այն ճշգրտության, ռազմավարության, համբերության և վարպետության իսկական փորձություն է։

Ալեն Պրոստի հաղթանակները Մոնակոյում մնացել են որպես իրական masterclass ավտոսպորտի պատմության մեջ։ 🏁

#ՀայաստանիԱվտոմոբիլայինՖեդերացիա #ՀայկականԱվտոսպորտ #Ավտոսպորտ

🇦🇲 ՀԱՖ-ը առաջին անգամ կմասնակցի Road Patrol Training for Excellence 2026-ինՀայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ուրախ է տե...
04/06/2026

🇦🇲 ՀԱՖ-ը առաջին անգամ կմասնակցի Road Patrol Training for Excellence 2026-ին

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ուրախ է տեղեկացնել, որ առաջին անգամ կմասնակցի Road Patrol Training for Excellence 2026 ծրագրին, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 13–16-ը Գերմանիայի Պենցինգ քաղաքում՝ ADAC-ի հյուրընկալությամբ։

FIA Region I-ը և ARC Europe-ը միավորել են իրենց փորձը՝ անդամ կազմակերպությունների ճանապարհային օգնության թիմերի համար ստեղծելով բարձրակարգ ուսուցման ծրագիր։ Ծրագրի նպատակն է բարձրացնել ճանապարհային օգնության ծառայությունների ընդհանուր որակը, մասնագիտական պատրաստվածությունը և տեխնիկական կարողությունները՝ ապահովելով ծառայությունների առավել բարձր և միասնական մակարդակ FIA Region I ակումբների և ARC Europe անդամների շրջանակում։

Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել տարբեր ավտոարտադրողների մեքենաների հետ, ծանոթանալ հաճախ հանդիպող խափանումներին, հատուկ վերանորոգման տեղեկատվությանը և նորագույն ավտոմոբիլային տեխնոլոգիաներին։

Ծրագիրը ներառում է ինչպես ուսուցման, այնպես էլ գնահատման փուլեր, որոնց ավարտին մասնակիցները կստանան համապատասխան սերտիֆիկացում։ Գնահատման փուլերում լավագույն արդյունք գրանցած թիմը կարժանանա «Road Patrol Team of the Year» կոչմանը։

ՀԱՖ-ի համար այս մասնակցությունը կարևոր քայլ է Հայաստանում ժամանակակից, հուսալի և միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհային օգնության ծառայությունների զարգացման ուղղությամբ։

Ուսուցում • Գնահատում • Սերտիֆիկացում
Դեպի ավելի ուժեղ ճանապարհային օգնության ծառայություններ Հայաստանում

#ՀայաստանիԱվտոմոբիլայինՖեդերացիա #ՃանապարհայինԱնվտանգություն

🇦🇲 **Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նոր մանդատը**Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի արտահերթ համագումարի որոշմամբ՝...
28/05/2026

🇦🇲 **Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նոր մանդատը**

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի արտահերթ համագումարի որոշմամբ՝ 2026 թվականի մայիսի 27-ին Արամ Սարգսյանն ընտրվել է ՀԱՖ-ի նախագահ։

Սա Ֆեդերացիայի համար կարևոր նոր փուլ է՝ հստակ նպատակով ամրապնդել կառավարման համակարգը, արդիականացնել կառույցը, զարգացնել և հասանելի դարձնել ավտոսպորտը, խթանել ճանապարհային անվտանգությունը, առաջ մղել շարժունակության նախաձեռնությունները և առավել ակտիվորեն դիրքավորել Հայաստանը միջազգային FIA ընտանիքում։

Անցած ժամանակահատվածում, գործելով որպես ՀԱՖ փոխնախագահ, Արամ Սարգսյանը առանցքային դեր է ունեցել Ֆեդերացիայի միջազգային ներգրավվածության ընդլայնման գործում՝ ձևավորելով ամուր համագործակցություններ տարբեր FIA անդամ ակումբների հետ, ինչպես նաև տանելով հետևողական և ռազմավարական աշխատանքներ, որոնց արդյունքում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան անցած դեկտեմբերին ստացավ FIA լիիրավ անդամի կարգավիճակ։

ՀԱՖ-ը նաև բարձր է գնահատում Արսեն Մանուկյանի նշանակալի ներդրումը, որի նախագահության ընթացքում հնարավոր եղավ համախմբել կարևոր մարդկանց, պահպանել ինստիտուցիոնալ շարունակականությունը և աջակցել Ֆեդերացիայի անցմանը դեպի այս նոր փուլը։

Որպես նախագահ՝ Արամ Սարգսյանի մանդատը միտված կլինի այս ձեռքբերումները վերածել պրոֆեսիոնալիզմի, հնարավորությունների և միջազգային համագործակցության նոր դարաշրջանի։

Նոր ղեկավարության ներքո ՀԱՖ-ը նպատակ ունի դառնալ ավելի հզոր հարթակ երիտասարդ տաղանդների, ազգային ավտոմոբիլային սպորտի զարգացման, ճանապարհային անվտանգության, շարժունակության նորարարությունների և Հայաստանի ու FIA գլոբալ ցանցի շրջանակում արդյունավետ գործընկերությունների համար։

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում իր անդամներին, գործընկերներին և աջակիցներին վստահության համար և ակնկալում է համատեղ աշխատանք՝ հայկական ավտոմոբիլային սպորտի և շարժունակության համար ավելի ուժեղ, անվտանգ և հավակնոտ ապագա կառուցելու նպատակով։

**Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա**
**FIA լիիրավ անդամ | Ժառանգություն՝ 1957 թվականից**

#ՀայաստանիԱվտոմոբիլայինՖեդերացիա #ՀայկականԱվտոսպորտ #ՃանապարհայինԱնվտանգություն

🇦🇲 ՄԱՅԻՍԻ 28ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԱնկախություն, պետականություն և ազգային միասնականություն։Շնորհավոր Հանրապետության օր։       ...
28/05/2026

🇦🇲 ՄԱՅԻՍԻ 28
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐ

Անկախություն, պետականություն և ազգային միասնականություն։

Շնորհավոր Հանրապետության օր։

#ՀանրապետությանՕր #Հայաստան

🚦 FIA Driver Safety Index-ը, կամ Վարորդների անվտանգության ցուցիչը, ճանապարհային անվտանգության  ոլորտում նոր կարևոր նախաձ...
27/05/2026

🚦 FIA Driver Safety Index-ը, կամ Վարորդների անվտանգության ցուցիչը, ճանապարհային անվտանգության ոլորտում նոր կարևոր նախաձեռնություն է։

Ծրագրի նպատակն է ավելի չափելի դարձնել ճանապարհային ռիսկերը, օգնելով բիզնեսին և շահագրգիռ այլ կազմակերպություններին ավելի ճիշտ գնահատել վարորդների ռիսկային վարքագիծը և միջամտել այնտեղ, որտեղ դա ամենից շատ է անհրաժեշտ։

Անվտանգությունը Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ամենօրյա աշխատանքի կարևորագույն ուղղություններից է։ ՀԱՖ-ը ձգտում է Հայաստանում հասանելի դարձնել FIA-ի նախաձեռնած ու լայն միջազգային ճանաչում ստացած նման առաջադեմ ճանապարհային անվտանգության ծրագրերը՝ մեր երկրում վարորդական մշակույթը զարգացնելու, տնտեսական ու մարդկային կորուստները նվազեցնելու և ավելի անվտանգ շարժունակություն ձևավորելու համար։

Ավելի անվտանգ ճանապարհներ կարելի է կառուցել միայն կրթության, պատասխանատվության և տվյալների վերլուծության ու կիրառման ճշգրիտ ու արդյունավետ գործիքների օգնությամբ։

Շուտով՝ ավելին։ 🇦🇲

Address

29/3 Margaryan Street
Yerevan
0078

Alerts

Be the first to know and let us send you an email when FAA - Automobile Federation of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to FAA - Automobile Federation of Armenia:

Shortcuts

Share