10/02/2024
💼 21-րդ դարն այլընտրանք չի թողնում, քան Ուոլ Սթրիթի այս խորհրդանշական հարձակվող ցլի պես գործել, եթե իհարկե խոսում ենք լուրջ շրջադարձերի, կտրուկ փոփոխությունների ու դրական ազդեցության մասին լինի դա բիզնեսում, աշխատանքում, համայնքում թե ավելի լայն հասարակական մասշտաբով։
🌍 Մեր յուրաքանչյուր գործողություն ունենում է ալիքային ազդեցություն. ակամա հաղորդիչ ենք կամ ընդունիչ, ազդակ ենք կամ արձագանք, դառնում ենք պատճառը կամ պարզապես կրում ենք հետևանքները։ Կարող ենք լինել դրական փոփոխությունների առիթ կամ զգալ մեր անգործության հետևանքները:
Բիզնեսում ռիսկի ես դիմում՝ աճելու նպատակով, կամ էլ անվտանգ ու ապահով խաղ ես վարում՝ հետագայում ստիպված արձագանքելով այն ամենին, ինչ անում են մրցակիցներդ:
Նույնն էլ՝ կյանքում. դու կա՛մ որոշումներ ես կայացնում, որոնք նախանշում են քո ուղին, կա՛մ թույլ ես տալիս, որ հանգամանքները թելադրեն քո ճակատագիրը: Այսպիսով, ընտրությունը քոնն է՝ լինել հաղորդի՞չ, թե՞ ընդունիչ, գործել պատճառների՞, թե՞ հետևանքների տիրույթում:
🐂 Ինչպես այս հարձակվող ցլի խորհրդանիշն է ներկայացնում ուժ, աճ ու լավատեսություն, այնպես էլ իմ նոր գիրքն է ընդգծում , նախաձեռնող ու ազդեցիկ առաջնորդության կարևորությունը:
🚀 Այս գիրքը աշխատավայրում, բիզնեսում և ընդհանրապես կյանքում նախաձեռնություն վերցնելու, պատասխանատվություն ստանձնելու և դրական փոփոխություններ առաջ բերելու մանդատ է:
Միացի՛ր ինձ այսօր՝ բռնկելու մի առաջնորդական շարժում, որը մեզանից յուրաքանչյուրին անկախ մեր դիրքից, տեղից ու դերից կդարձնի ավելի նպատակաուղղված գործող, հավելյալ արժեք ստեղծող և դրական փոխակերպումներ առաջ բերող:
P.S. Արի այսօր՝ 15:00, հանդիպենք Dvin Music Hall-ում 😎
Newmag
#Առաջնորդություն #Ազդեցություն