BSN association of Armenia

BSN association of Armenia The advancement of the nursing profession and of quality patient care in Armenia.

23.05.2026-ին տեղի ունեցած «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսի շրջանակում ներկայացվեց «SBAR գործիքի կիրառու...
04/10/2026

23.05.2026-ին տեղի ունեցած «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսի շրջանակում ներկայացվեց «SBAR գործիքի կիրառում» թեմայով զեկույցը։
Լարիսա Շիրինյան – բուժքույր բակալավրի թեկնածու, «Ուիգմոր» ընտանեկան առողջության կենտրոնի ավագ բուժքույր։
Զեկույցի առանցքում SBAR համակարգն էր՝ հաղորդակցման հատուկ մոդել, որը թույլ է տալիս բուժաշխատողներին տեղեկատվությունը փոխանցել հստակ, արագ և առանց ավելորդ մանրամասների։ Գործիքի էությունը կայանում է նրանում, որ բուժքույրը, սկսելով ընթացիկ իրավիճակի հակիրճ ներկայացումից, այնուհետև փոխանցում է բուժառուի անամնեզն ու կենսական ցուցանիշները, ներկայացնում իր մասնագիտական գնահատականն ու ախտանիշները, և վերջում առաջարկում անհրաժեշտ հետագա քայլերը։ Անդրադարձ կատարվեց նրան, որ SBAR համակարգի ներդրումը չափազանց կարևոր է, քանի որ այն զգալիորեն նվազեցնում է բժշկական սխալների ռիսկը և ամրապնդում թիմային աշխատանքը նույնիսկ ամենասթրեսային իրավիճակներում։
Զեկույցի հիմնական ուղերձն այն էր, որ արդյունավետ հաղորդակցությունը բուժքույրական խնամքի և բուժառուի անվտանգության հիմքն է, որը թույլ է տալիս ապահովել բարձրորակ ու անվտանգ բուժօգնություն:

23.05.2026-ին տեղի ունեցած «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսի շրջանակում ներկայացվեց «Հեմոտրանսֆուզիա» (Ար...
23/09/2026

23.05.2026-ին տեղի ունեցած «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսի շրջանակում ներկայացվեց «Հեմոտրանսֆուզիա» (Արյան փոխներարկում) թեմայով մասնագիտական զեկույցը։
Վերա Մինասյան – բուժքույր բակալավր, ՀՀ ԱՆ Պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մեծահասակների արյունաբանության արտահիվանդանոցային բաժանմունքի կլինիկական բուժքույր, կլինիկական բուժքույր-հետազոտող։
Զեկույցում մանրամասն ներկայացվեցին արյան փոխներարկման նշանակությունը, դրա իրականացման հիմնական սկզբունքներն ու բուժքույրական խնամքի առանցքային դերը փոխներարկման գործընթացում։ Անդրադարձ կատարվեց արյան կազմին, հիմնական բաղադրիչներին (էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ, պլազմա) և դրանց պահպանման հատուկ պայմաններին։ Քննարկվեցին ABO արյան խմբերի ու Rh գործոնի համատեղելիությունը, Crossmatching թեստի անհրաժեշտությունը, դոնորների նախնական զննումն ու լաբորատոր հետազոտությունները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բուժքրոջ գործողություններին՝ կենսաբանական համատեղելիության փորձարկմանը, կենսական ցուցանիշների մշտական վերահսկմանը, ինչպես նաև հետփոխներարկումային հնարավոր ռեակցիաների (տենդային, ալերգիկ, հեմոլիտիկ, TRALI, TACO) վաղ ճանաչմանն ու արտակարգ իրավիճակներում ճիշտ քայլերի ալգորիթմին։
Զեկույցի հիմնական ուղերձն այն էր, որ արյան փոխներարկման յուրաքանչյուր փուլում բուժքրոջ կողմից անվտանգության կանոնների խստիվ պահպանումը, ճիշտ կազմակերպումն ու պացիենտի վիճակի շարունակական հսկողությունը հանդիսանում են բուժման արդյունավետության և պացիենտի անվտանգության երաշխիքը։

18/09/2026

TCHS launched a series of educational initiatives aimed at strengthening patient safety competencies among healthcare professionals.

Սեպտեմբերի 17-ը Բուժառուի անվտանգության համաշխարհային օրն է։2026 թվականի համաշխարհային արշավի ուշադրության կենտրոնում քր...
17/09/2026

Սեպտեմբերի 17-ը Բուժառուի անվտանգության համաշխարհային օրն է։
2026 թվականի համաշխարհային արշավի ուշադրության կենտրոնում քրոնիկ և ոչ վարակիչ հիվանդություններով (սրտանոթային, քաղցկեղ, դիաբետ, շնչառական) ապրող մարդկանց անվտանգ խնամքն է։
Երկարատև բուժումը ենթադրում է մշտական առնչություն առողջապահական համակարգի հետ, ինչն ավելացնում է հնարավոր ռիսկերը։ Ինչպե՞ս կանխել դրանք․
🔹 Անվտանգություն յուրաքանչյուր քայլում — Կանխարգելումից ու ախտորոշումից մինչև ամենօրյա խնամք՝ տանը, համայնքում և հիվանդանոցում։
🔹 Պաշտպանված բուժաշխատող = Անվտանգ պացիենտ — Անհրաժեշտ են ուժեղ համակարգեր, պատշաճ ռեսուրսներ և աջակցող աշխատանքային պայմաններ։
🔹 Բուժառուն՝ որպես համահեղինակ — Առողջապահական գրագիտությունը, բուժառուի ակտիվ ներգրավվածությունն ու ձայնը էականորեն նվազեցնում են բուժօգնության ընթացքում վնասվելու ռիսկը։
Բուժառուի անվտանգությունը մեկ մարդու պատասխանատվություն չէ․ դա բժշկի, պացիենտի, խնամողի և համակարգի թիմային աշխատանքն է։
📌 Նյութը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցների հիման վրա։

📚Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Քույրական գործ» կրթական ծրագրի ուսանողներ` Էմիլիա Հովհաննիսյանն ու Մա...
16/09/2026

📚Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Քույրական գործ» կրթական ծրագրի ուսանողներ` Էմիլիա Հովհաննիսյանն ու Մարգարիտա Յեգանյանը ներկայացրին իրենց պրակտիկայի փորձառությունը, որն անցկացրել էին Ալբանիայի Մերի Փոթթերի անվան պալիատիվ խնամքի կենտրոնում։

Ուսանողները կիսվեցին իրենց կլինիկական փորձով, ձեռք բերած կարևոր գիտելիքներով և անդրադարձան կարեկցանքի ու մարդակենտրոն խնամքի կարևորությանը պալիատիվ խնամքում։

23.05.2026-ին տեղի ունեցած «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսի շրջանակում ներկայացվեց «Կենտրոնական երակային...
09/09/2026

23.05.2026-ին տեղի ունեցած «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսի շրջանակում ներկայացվեց «Կենտրոնական երակային կաթետրի հետ կապված արյան հոսքի ինֆեկցիաների (CLABSI) կանխարգելումը» թեմայով զեկույցը։
Ժաննա Միսակյան – բուժքույր բակալավր, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ինտենսիվ թերապիայի հերթապահ բուժքույր, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բուժքույր։
Զեկույցում անդրադարձ կատարվեց կենտրոնական երակային կաթետրի հետ կապված արյան հոսքի ինֆեկցիաներին (CLABSI), որոնք առաջանում են, երբ միկրոօրգանիզմները կաթետրի միջոցով ներթափանցում են արյան շրջանառություն։ Ներկայացվեցին դրանց առաջացման հիմնական պատճառներն ու ռիսկի գործոնները (ասեպտիկ տեխնիկայի և ձեռքերի հիգիենայի խախտում, վիրակապի ոչ պատշաճ խնամք, կաթետրի երկարատև օգտագործում և միացման հատվածի ոչ ճիշտ ախտահանում), ինչպես նաև հնարավոր հետևանքները՝ սեպսիսի զարգացումը, հոսպիտալացման տևողության երկարացումը, բարդությունների և բուժման ծախսերի ավելացումը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց CLABSI-ի կանխարգելման միջոցառումների համալիրի (Bundle) հիմնական բաղադրիչներին՝ ճիշտ տեղադրմանը, ասեպտիկայի պահպանմանը, վիրակապի խնամքին, միացումների ախտահանմանը, կաթետրի անհրաժեշտության ամենօրյա գնահատմանը և բուժաշխատողների շարունակական ուսուցմանը։
Զեկույցի հիմնական ուղերձն այն էր, որ բուժքույրը CLABSI-ի կանխարգելման գործընթացում ունի առանցքային դեր․ ճիշտ և հետևողական խնամքը, ժամանակին գնահատումն ու վարակի վերահսկման կանոնների պահպանումը կարող են զգալիորեն նվազեցնել ինֆեկցիայի ռիսկը և նպաստել պացիենտի անվտանգությանը։

23.05.2026-ին տեղի ունեցած «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսի շրջանակում ներկայացվեց «Բուժքրոջ դերը դելիրի...
04/09/2026

23.05.2026-ին տեղի ունեցած «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսի շրջանակում ներկայացվեց «Բուժքրոջ դերը դելիրիումի վաղ հայտնաբերման և կանխարգելման գործում ԻԹԲ-ում» թեմայով զեկույցը։
👩‍⚕️ Գոհար Բեջանյան – բուժքույր բակալավր, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի բուժքույր։
Զեկույցում անդրադարձ կատարվեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում (ԻԹԲ) հաճախ հանդիպող սուր օրգանական համախտանիշին՝ դելիրիումին, որը բնորոշվում է ուշադրության, ընկալման, մտածողության, հիշողության խանգարումներով, հոգեշարժական գրգռվածությամբ և քնի ռեժիմի խախտումներով։ Ներկայացվեցին դրա առաջացման հիմնական պատճառները (վարակներ, հիպօքսիա, դեղորայք, ծանր սոմատիկ վիճակներ) և ծանր հետևանքները, այդ թվում՝ մահացության ռիսկի բարձրացումը, հոսպիտալացման տևողության երկարացումը և երկարաժամկետ կոգնիտիվ խանգարումները։
Խոսնակը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, դելիրիումի գնահատման հատուկ գործիքներն ու կանխարգելման արդյունավետ միջոցառումները, ինչպես նաև վերլուծեց ՆՄԲԿ-ում արձանագրված կլինիկական դեպքերի շարքը։
Զեկույցի հիմնական ուղերձն այն էր, որ բուժքույրն ունի առանցքային դերակատարում դելիրիումի վաղ հայտնաբերման, շարունակական մոնիտորինգի և թիմային խնամքի ճիշտ կազմակերպման գործում, ինչն անմիջականորեն նպաստում է պացիենտների ապրելիությանն ու ապաքինմանը։

☕️ «Սրճենք ՀԱՀ Քույրական գործ բակալավրի ծրագրի հետ»Հետաքրքրվա՞ծ եք Քույրական գործի բակալավրի (BSN) ծրագրով: Հրավիրում են...
01/09/2026

☕️ «Սրճենք ՀԱՀ Քույրական գործ բակալավրի ծրագրի հետ»
Հետաքրքրվա՞ծ եք Քույրական գործի բակալավրի (BSN) ծրագրով: Հրավիրում ենք մասնակցելու մեր ջերմ ու ոչ պաշտոնական հանդիպմանը:
Ի՞նչ է սպասվում հանդիպման ընթացքում․
— Ծանոթացում ծրագրի կառուցվածքին, ուսումնական պլանին և ապագա հնարավորություններին
— Ուղիղ հարցուպատասխան ընդունելության պահանջների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ
— Ծանոթություն համալսարանի միջավայրին և թիմին՝ մեկ գավաթ սուրճի շուրջ
📅 Երբ՝ Սեպտեմբերի 12 | 12:00
📍 Որտեղ՝ ՀԱՀ, Դասախոսական սրահ (PAB)
🎟 Մասնակցությունն անվճար է (անհրաժեշտ է նախապես գրանցվել):
👉 Գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատեք մեզ հետ՝
📞 060 61 25 92
✉️ [email protected]
Սիրով սպասում ենք ձեզ հետ հանդիպմանը:

23.05.2026-ին տեղի ունեցած «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսի շրջանակում ներկայացվեց «Սիրտ-թոքային վերակեն...
24/08/2026

23.05.2026-ին տեղի ունեցած «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսի շրջանակում ներկայացվեց «Սիրտ-թոքային վերակենդանացում /ՍԹՎ/» թեմայով զեկույցը։
👩‍⚕️ Քրիստինե Ավետիսյան – բուժքույր (սրտային վիրաբուժության վերակենդանացման բաժանմունք), բակալավր։
Զեկույցում ներկայացվեց, թե ինչ է Սիրտ-թոքային վերակենդանացումը (ՍԹՎ) և ինչու է այն կարևոր։ Հիմք ընդունելով Ամերիկյան Կարմիր Խաչի 2026 թ. վիճակագրական տվյալներն ու տարբեր երկրների վերջին տարիներին իրականացրած հետազոտական աշխատանքները՝ ներկայացվեցին վաղ ՍԹՎ-ի և դեֆիբրիլյատորի համակցված կիրառման առավելություններն ու փրկվածության հավանականության բարձր ցուցանիշները։ Խոսվեց սրտի կանգի ճանաչման, ախտորոշման չափանիշների և պատճառների մասին՝ հատկապես կարևորելով բարձր որակի ՍԹՎ-ի իրականացումը, քանզի այն հանդիսանում է սրտի կանգի բուժման ամենակարևոր բաղադրիչը՝ ապահովելով նվազագույն, բայց կենսական նշանակություն ունեցող արյան հոսքը դեպի ուղեղ և սիրտ։
Հիմք ընդունելով Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA, 2025) ուղեցույցը՝ տեսաձայնագրության միջոցով մանիկենի վրա ցուցադրվեց ՍԹՎ-ի կատարման ճիշտ ալգորիթմը, տեխնիկան և հաճախականությունները երեխաների և մեծահասակների մոտ, ինչպես նաև շոկային ու ոչ շոկային ռիթմերը, միջամտությունների տարբերությունները և Ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորի ճիշտ ու անվտանգ օգտագործման տեխնիկան։ Մասնակիցներին տրամադրվեց նաև AHA 2025 թվականին հրապարակված «Մեծահասակների կյանքի ապահովման» հիմնական ալգորիթմի թարմացված տարբերակի հայերեն թարգմանությունը։
Զեկույցի հիմնական ուղերձն այն էր, որ բուժաշխատողները տեղեկացված լինեն ՍԹՎ արդի մոտեցումներին, քանզի այն ուղղակիորեն ազդում է բուժառուի ապրելիության և կյանքի որակի վրա։

23.05.2026-ին տեղի ունեցած «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսի շրջանակում ներկայացվեց «Բժշկական գործիքների ...
16/08/2026

23.05.2026-ին տեղի ունեցած «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսի շրջանակում ներկայացվեց «Բժշկական գործիքների մշակում և մանրէազերծում․ Ժամանակակից մոտեցումները որպես վարակների վերահսկման հիմք» թեմայով զեկույցը։
👩‍⚕️ Լիանա Դանիելյան – բուժքույր բակալավր, «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնի գլխավոր բուժքույր։
Զեկույցում ներկայացվեցին բժշկական արտադրատեսակների մշակման և մանրէազերծման ժամանակակից մոտեցումները՝ որպես վարակների կանխարգելման և վերահսկման կարևոր հիմք։ Անդրադարձ կատարվեց մշակման հիմնական փուլերին (մաքրում, ախտահանում, նախամանրէազերծում, մանրէազերծում) և բժշկական արտադրատեսակների Spaulding դասակարգմանը։ Հիմնվելով ապացուցողական տվյալների վրա՝ հատուկ ուշադրություն դարձվեց էնդոսկոպների չորացման կարևորությանը, մնացորդային մանրէային աղտոտվածությանը և բարդ կառուցվածք ունեցող գործիքների վարակման ռիսկերին։ Վերլուծվեցին մարդկային գործոնի ազդեցությունն ու հանդիպող սխալները՝ ընդգծելով ԱՄՆ-ի և Հայաստանի կլինիկական փորձը, որը ցույց է տալիս ավտոմատացված համակարգերի կիրառման արդյունավետությունը։
Զեկույցի հիմնական ուղերձն այն էր, որ բժշկական արտադրատեսակների մշակման և մանրէազերծման բոլոր փուլերի ճիշտ իրականացումն առանցքային նշանակություն ունի վարակների վերահսկման և պացիենտների անվտանգության ապահովման համար։

Address

Marshal Baghramyan 40
Yerevan
0019

Alerts

Be the first to know and let us send you an email when BSN association of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share