«Ինիցիո» բարեգործական հասարակական կազմակերպություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • «Ինիցիո» բարեգործական հասարակական կազմակերպություն

«Ինիցիո» բարեգործական հասարակական կազմակերպություն «Ինիցիո» բարեգործական հասարակական կազմակերպություն

ԻՆԻՑԻՈ` ԵՍ ՍԿՍՈՒՄ ԵՄ
«ԻՆԻՑԻՈ» բարեգործական հասարակական կազմակերպությունը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով, և նրանց կյանքն առավել ազատ, անկախ և արժանապատիվ դարձնելու գաղափարի շուրջը միավորվել և իրենց գիտելիքները, փորձը և տարիների վաստակը մեկտեղել են ոլորտում աշխատող բազմաթիվ մասնագետներ:
«ԻՆԻՑԻՈ»ի ծրագրերը
✅Հաշմանդամություն ունեցող, հենաշարժական և տեղաշարժման խնդիրներ ու

նեցող, զինծառայողների, տարեցների և այլ սոցիալական խմբերի անձանց, նրանց ընտանիքների անդամների կարիքների կոմպլեքս գնահատում (առողջական, հոգեբանական, սոցիալական, կրթական, մասնագիտական և միջավայրային՝ տնային, աշխատանքային, կրթական հաստատություն)
✅Շահառուների համար պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, աջակցող սարքերի և տեխնոլոգիաների կարիքի գնահատում, գնահատված կարիքների հիման վրա անհատական միջամտության և ծառայությունների պլանի կազմում, խորհրդատվություն
✅Շահառուներին գնահատված կարիքների հիման վրա ծառայությունների մատուցում՝ միջավայրային պայմանների հարմարեցում/մոդիֆիկացիա, շինարարական փոփոխություններ, հարմարեցումներ, օժանդակող վերականգնողական սարքերի տրամադրում,
✅Ինքնասպասարկման և անկախ կյանքի հմտությունների ուսուցում, մասնագիտական կողմնորոշում, մասնագիտական հմտությունների ուսուցում, վերապատրաստում, իրավախորհրդատվություն
✅Իրավունքների իրացման համար աջակցություն, հոգեբանական աջակցություն, նյութական, գույքային և բարոյական աջակցություն, կրթական սեմինարների կազմակերպում, տարբեր կազմակերպություններին (մանկատներ, ծերանոցներ, տուն֊ինտերնատներ, բժշկական, վերականգնողական, հոգեբանական և զարգացման կենտրոններ, կրթական, մշակութային, մարզական, կազմակերպություններ, ասոցիացիաներին և ֆեդերացիաներ) մասնագիտական, նյութական և գույքային աջակցության տրամադրում, բարեգործական, կրթական, մշակութային, մարզական, սոցիալական և առողջապահական գործունեության ծավալում:

Կազմակերպությունը համագործակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների, բժշկական և վերականգնողական կենտրոնների, պետական և ոչ պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և այլոց հետ:
Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ, ով ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:

Address

Царав Ахпюр 55/5
Yerevan
0052

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Ինիցիո» բարեգործական հասարակական կազմակերպություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share