16/08/2026
🎙️ՔՈ ՁԱՅՆԸ՝ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍ
«Հավասար» կրթական հիմնադրամը հրավիրում է մասնակցելու եռօրյա կարողությունների զարգացման դասընթացի երիտասարդների, ովքեր ցանկանում են, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ ունենա հավասար հնարավորություն՝ լսելի լինելու, մասնակցելու և ազդեցություն ունենալու իր կյանքին վերաբերող որոշումների վրա։
Դասընթացը հիմնված է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (CRPD) սկզբունքների վրա։ Միասին կծանոթանանք, թե ինչ իրավունքներ է երաշխավորում Կոնվենցիան, ինչպես կարող են երիտասարդները պաշտպանել այդ իրավունքները և ինչպես կարող են մասնակցել իրենց համայնքում, Հայաստանում և միջազգային մակարդակում որոշումների կայացման գործընթացներին։
🎯 ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
18-35 տարեկան երիտասարդների, ովքեր ապրում են Հայաստանում, ունեն հաշմանդամություն, հետաքրքրված են մարդու իրավունքներով ու ցանկանում են փոփոխության կրող լինել։
🎯 Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՅՍ ԵՐԵՔ ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Խոսելու ենք մարդու իրավունքների մասին՝ պարզ, գործնական, իրական, ոչ դասագրքային ձևով։
Միասին կփորձենք հասկանալ՝
→ ինչպես պաշտպանել իրավունքները՝ սեփականը և ուրիշներինը,
→ ինչպես կառուցել արդյունավետ երկխոսություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
→ ինչպես գաղափարը վերածել նախաձեռնության,
→ ինչպես խոսել այնպես, որ քեզ լսեն,
→ ինչպես համախմբել մարդկանց ընդհանուր նպատակի շուրջ,
→ և ինչպես երիտասարդների ձայնը դարձնել իրական փոփոխությունների մաս։
🌱 ԻՍԿ ՀԵՏՈ՞
Մասնակիցները հնարավորություն կունենան միանալու Հաշմանդամություն ունեցող երիտասարդների ցանցին, որը ձևավորվելու է ծրագրի շրջանակում։ Առաջիկա երկու տարիների ընթացքում ցանցի անդամները կմասնակցեն մարզային հանդիպումների, մենթորական ծրագրերի, համատեղ շահերի պաշտպանության նախաձեռնությունների և որոշումների կայացման գործընթացներին ուղղված քննարկումների։
Ծրագրի շրջանակում երկու երիտասարդ կընտրվեն և կնախապատրաստվեն մասնակցելու Հայաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) իրականացման դիտարկման գործընթացին Ժնևում, որպեսզի միջազգային հարթակում ներկայացնեն Հայաստանում ապրող երիտասարդների փորձն ու ձայնը։
Ծրագիրը երկամյա նախաձեռնության առաջին փուլն է։ Դասընթացից հետո մասնակիցները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ներգրավվածությունը երիտասարդական ցանցում, մասնակցելու մարզային հանդիպումների, շահերի պաշտպանության նախաձեռնությունների և քաղաքականության ձևավորմանն ուղղված երկխոսություններին։
💡 ԻՆՉՈ՞Ւ ԴԻՄԵԼ
Որովհետև երբեմն ընդամենը երեք օրը բավական է՝
→ նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ ձեռք բերելու,
→ համախոհներ գտնելու Հայաստանի տարբեր մարզերից,
→ ավելի վստահ արտահայտվելու,
→ հասկանալու, թե ինչպես կարելի է գաղափարները վերածել գործողությունների,
→ և դառնալու մի համայնքի անդամ, որը շարունակելու է գործել նաև դասընթացից հետո։
📅 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ամսաթիվ՝ 11-13 սեպտեմբերի, 2026 թ.
Մասնակցությունն անվճար է։
Կազմակերպիչները հոգում են կեցության, սննդի, ճանապարհածախսի և անհրաժեշտ մատչելիության պայմանների ապահովման մասին՝ յուրաքանչյուր մասնակցի անհատական կարիքները հաշվի առնելով։
📝 ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Լրացրու հայտադիմումը հետևյալ հղումով։
🔗 https://docs.google.com/forms/d/1RlHmdy7ktGVv65Jt1clAnqrRj91TqOy_B2YM-f0bmD0/edit
Խնդրում ենք հայտը լրացնել ուշադրությամբ և ժամանակ տրամադրել յուրաքանչյուր հարցի պատասխանին։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ոչ միայն նշված տվյալների, այլ հատկապես պատասխաններում արտահայտված մոտիվացիայի, փորձի և հետաքրքրության հիման վրա։
⏳ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 2026
Հարցերի դեպքում կարող ես գրել կամ զանգահարել՝
📧 [email protected]
📞 +374 77 115432
Սկսի՛ր փոփոխության քո ճանապարհը։
━━━━━━━━━━━━
Դասընթացն իրականացվում է «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ ԿԱՆՔ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում։