Արժանապատիվ աշխատանք հիմա՛ Decent Work Now

Արժանապատիվ աշխատանք հիմա՛ Decent Work Now Աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանություն

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտի

վ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում`աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով:


————
EU-funded “Decent work now!” project is implemented by Helsinki Citizens' Assembly – Vanadzor, Transparency International Anti-Corruption Center, Advanced Public Research Group, Factor Information Center NGO in cooperation with Education and Solidarity Union. The Project aims to enhance the individual, collective, and state mechanisms of labour and social rights protection and their application in Armenia through empowerment of employees and labour unions and advocacy for legislative framework reform.

📌Աննա Մակարյանի գործով, ով ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության նրա համար, որ որդեգրման նպատակով երեխային տեսակցե...
29/07/2024

📌Աննա Մակարյանի գործով, ով ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության նրա համար, որ որդեգրման նպատակով երեխային տեսակցելու համար բացակայել էր աշխատավայրից, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել․ Մակարյանը կարգապահական տույժի չի ենթարկվի։

Աննա Մակարյանն աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում։ Նախորդ տարի՝ 2023թ-ի հունվարին Մակարյ...

10/07/2024

👥 Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը սահմանվում է որպես ընկերությանն առնչվող տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրներին վերաբերող բիզնես գործառույթ, որի նպատակն է այդ խնդիրների համար գտնել այնպիսի լուծումներ, որոնք շահավետ կլինեն և՛ ընկերության, և՛ հասարակության, և՛ պետության համար։ Այդ լուծումներն ուղղակիորեն առնչվում են նաև աշխատանքային իրավունքներին և պայմաններին և այդքանով խիստ էական են այս փաստաթղթի համատեքստում։
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առաջին հերթին ուղղված է ընկերության կայունության ապահովմանը և ունի 2 բաղադրիչ․
1️⃣Ընկերության գործունեությունից բխող բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների նվազեցում, ընդհուպ դրանց վերացում։ Այսինքն ընկերության բացասական ազդեցության նվազեցում։
2️⃣ Ընկերությունից անկախ, սակայն նրա գործունեությանն առնչվող ու դրա վրա ազդեցություն ունեցող խնդիրների լուծումների մշակում։
✅ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն կարող է լինել, օրինակ, ներառական ու ֆիզիկապես մատչելի միջավայրի ստեղծումը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն դարձնել ծառայությունները տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի, այլ նաև ներգրավել նրանց որպես աշխատողներ։
Ինչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և ինչպես այն կարող է դրսևորվել` https://hcav.am/corporate-social-responsibility-dwn/

📌 Մեր ամփոփիչ համաժողովը ուղիղ հեռարձակմամբ՝
28/06/2024

📌 Մեր ամփոփիչ համաժողովը ուղիղ հեռարձակմամբ՝

Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասի...

Ավելի քան երեք տարի մենք պայքարել ենք հանուն աշխատողների, արհմիությունների  հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումների...
28/06/2024

Ավելի քան երեք տարի մենք պայքարել ենք հանուն աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումների։ Այս ճանապարհով մենք փորձել ենք բարելավել իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ ու պետական մեխանիզմները և Հայաստանում դրանց կիրառումը:

Արժանապատիվ աշխատանք ՀԻՄԱ՛և ՄԻ՛ՇՏ
28/06/2024

Արժանապատիվ աշխատանք ՀԻՄԱ՛
և ՄԻ՛ՇՏ

28/06/2024
📣 2023թ․ դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի որոշմամբ Նանե Ասատրյանը վերականգնվեց Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտ...
06/12/2023

📣 2023թ․ դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի որոշմամբ Նանե Ասատրյանը վերականգնվեց Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։

📌 Հիշեցնենք, որ 2021 թ.-ի հուլիսին Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ազատվել էր աշխատանքից։ Աշխատանքից ազատվելիս Նանե Ասատրյանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում:


✅ Ներկայացվող գործի նշանակությունը ոչ միայն սոսկ Ն․Ասատրյանի աշխատանքային խախտված իրավունքի վերականգնումն է, այլև փաստը, որ ՀՀ վարչապետը կատարեց Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը։ Սա իրապես եզակի դեպք է ՀՀ անկախության ողջ պատմության մեջ, երբ կառավորթյան ղեկավարը կատարում է դատարանի որոշումը։

2023թ․ դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի որոշմամբ, հիմքում՝ Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/2 վճիռը, Նանե Ասատրյանը վերականգնվեց Վայոց ձորի մարզպետի տ....

🟢ՀՔԱՎ-ը, «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում, ստանձնել է Ա.Մ-ի խախտված աշխատանքային իրավունքի պաշտպանությունը։...
25/10/2023

🟢ՀՔԱՎ-ը, «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում, ստանձնել է Ա.Մ-ի խախտված աշխատանքային իրավունքի պաշտպանությունը։ Խախտված աշխատանքային իրավունքը վերականգնելու նպատակով ՀՔԱՎ-ը, հանձին փաստաբան Տիրուհի Վարդանյանի, հայց է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ա. Մ-ին աշխատանքից ազատելու հիմք էր հանդիսացել վերջինիս կենսաթոշակային տարիքի լրանալը: ՀՔԱՎ-ը, բազմաթիվ անգամներ անդրադառնալով նշված հիմքի ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերին՝ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիային հակասելու խնդրին, տվյալ խնդիրը բարձրացրել էր նաև Ա. Մ.-ի աշխատանքային իրավունքի պաշտպանության շրջանակներում և Դատարան ներկայացրել ՀՀ Սահմանդրական դատարան դիմելու մասին միջնորդություն: Միջնորդության բավարարման արդյունքում Դատարանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ քննարկվող նորմի սահմանադրականությունը որոշելու հարցով:



Սահմանադրական դատարանը 05.09.2023 թվականի աշխատակարգային որոշմամբ թեև մերժել է Դատարանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը, սակայն արձանագրել է, որ ✅ «բոլոր այն դեպքերում, երբ իրավակիրառը գտնում է, որ կիրառման ենթակա նորմը հակասում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ապա «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետք է կիրառվի վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը: Ուստի Դիմողը կաշկանդված չէ վեճի լուծումն իրականացնել՝ անմիջականորեն կիրառելով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի դրույթները, որոնց ենթադրաբար հակասում է վերջինիս կողմից վիճարկվող օրենքի դրույթը»:



🔔 Փաստացի սահմանադրական արդարադատությունն իրականացնող մարմինը` Սահամադրական դատարանը սույն գործի շրջանակներում ներկայացված դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու, գործի քննությունը մերժելու հարցի քննարկման շրջանակներում, իր աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով միջազգային պայմանագրերի դրույթների անմիջական կիրառման սկզբունքին, արձանագրել է, որ ցանկացած դեպքում երբ կհաստատվի, որ գործով կիրառելի նորմը հակասում է վավերացված միջազգային պայմանագրերին, կիրառման ենթակա է լինելու միջազգային պայմանագրով ամրագրված դրույթը և Դատարանը կաշկանդված չէ վեճի լուծումն իրականացնելիս կիրառել ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց հակասում է վիճարկվող օրենքի դրույթը:

ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը ՀՔԱՎ-ը, «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում, ստանձնել է Ա.Մ-ի խախտված աշխատանքային իրավունքի պաշտպանությունը։ Խա...

📍 «Ավտոգեն-Մ»-ի 42 աշխատողները չէին ստացել իրենց աշխատավարձերը 2014 մինչև 2023թթ ընկած ժամանակահատվածում՝ տարբեր ամիսներ...
19/10/2023

📍 «Ավտոգեն-Մ»-ի 42 աշխատողները չէին ստացել իրենց աշխատավարձերը 2014 մինչև 2023թթ ընկած ժամանակահատվածում՝ տարբեր ամիսների համար։
✅ՀՔԱՎ-ի աջակցությամբ «Ավտոգեն-Մ»-ի նախկին աշխատակիցները դիմումներ են ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, հարուցվել է վարույթ, որի արդյունքում «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ն վճարել է աշխատողների չվճարված աշխատավարձերը, որն ընդհանուր կազմել է 8 104 900 դրամ։
Մանրամասները՝ https://hcav.am/avtogenmash19-10-2023/

Աշխարհում շուրջ 160 մլն երեխա ներգրավված է որևէ աշխատանքում։ Աշխարհի ամենաաղքատ երկրներում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը ...
16/08/2023

Աշխարհում շուրջ 160 մլն երեխա ներգրավված է որևէ աշխատանքում։ Աշխարհի ամենաաղքատ երկրներում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը զբաղվում է աշխատանքով։ Սրանք ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին տվյալներն են։ Հայաստանը թեև չի դասվում աղքատ երկրների շարքին, այնուամենայնիվ, այստեղ ևս երեխաների աշխատելու դեպքերը քիչ չեն։ Արժանապատիվ աշխատանք հիմա ծրագրի շրջանակներում APR գրուպի իրականացրած հարցման ընթացքում 8 անձ նշել է ընտանիքի անչափահաս անդամի աշխատանքի մասին։ Նրանցից ամենափոքրը 11 տարեկան է։



Թեև երեխաների աշխատանքն օրենքով արգելված չէ, այնուամենայնիվ, Աշխատանքային օրենսգրքի վերջին՝ լայնածավալ փոփոխություններով սահմանվում է․ մինչև 18 տարեկան աշխատողները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս` այսինքն՝ ոչ կրթական պրոցեսի հաշվին։ Այս փոփոխություններով նաև կրճատվել է անչափահասների աշխատանքի առավելագույն տևողությունը։ Այս մասին Գավառում աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ տեղեկացրեց Աշխատանքային օրենսդրության վերլուծություն իրականացնող մասնագետ Հայկ Հակոբյանը։



Բացի այդ, լրացվել է նաև անչափահասների աշխատանքի արգելքի վերաբերյալ կարգավորումը։ Հստակեցվել է, թե ինչ աշխատանք չեն կարող անել երեխաները։



«Մինչև 18 տարեկան անձանց արգելվում է ներգրավվել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների, ծխախոտի, հոգեմետ նյութերի, ծխախոտի փոխարինիչների, սարսափ բովանդակող հրատարակությունների, նմանատիպ ֆիլմերի և այլ ինչպես դրանց գովազդում, այնպես էլ դրանց ուղղված աշխատանքներում»,- նշում է Հակոբյանը։



Ներդրվել է նաև փորձնակության ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ուսումնական հաստատություններում սովորող կամ նոր ավարտած անձանց աշխատանքային փորձ ձեռք բերել։



«Փորձաշրջանի ժամանակ էլ աշխատողն ունի միևնույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ-որ առանց փորձաշրջանի։ Այսինքն՝ ցանկացած պարագայում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձ և պարտավոր է աշխատողին աշխատեցնել ոչ ավելի, քան նորմալ աշխատաժամանակը՝ այսինքն՝ 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով»,- մանրամասնեց Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլոն Մանասերյանը։



Գեղարքունիքի մարզում աշխատանքային իրավունքների քննարկմանը մասնակցում էին մի խումբ երիտասարդներ և դպրոցականներ, որոնք հետաքրքրված էին նշված փոփոխություններով։ Քննարկման ժամանակ Մանասերյանը մարզաբնակ երիտասարդներին ներկայացրեց նաև աշխատանքային պայմանագիր ունենալու և օրինական դաշտում աշխատելու կարևորությունը։



«Ցանկացած պարագայում, երբ մենք ունենք չգրանցված աշխատանք, նույնիսկ այն դեպքում, երբ այդ աշխատավարձն ավելի գայթակղիչ է, քան գրանցված լինելու դեպքում, խնդրում եմ հիշել, որ դրանով մենք առաջին հերթին վնասում ենք ինքներս մեզ, մեր պետությանը, անվտանգային համակարգին, որովհետև ամեն ինչ սկսվում է դրանից՝ մեր սոցիալական պատասխանատվությունից»,- նշեց Մանասերյանը։



Նրա խոսքով՝ արհմիությունը հենց այն միջոցն է, որով կարելի է պաշտպանել աշխատանքային իրավունքները։



«Արհմիության առաքելությունը բոլորովին էլ քեֆեր անելը չի, և մարտի 8-ի նվեր տալը չի։ Արհմիությունը շատ կարևոր առաքելություն ունի․ ներկայացնելու, պաշտպանելու և առաջ մղելու աշխատողների շահերը։ Սա է իրական առաքելությունը: Մոռացեք՝ ինչ էին պատմում ձեր տատիկ-պապիկները արհմիությունների մասին։ Արհմիությունները հիմա են»։



Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ փոփոխություններն աշխատանքային օրենսգրքի այս փոփոխություններից դուրս են մնացել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը բացատրեց․ նախատեսում են նաև փոփոխություններ արհմիությունների մասին և գործատուների միության մասին օրենքներում, որոնք կնախատեսեն փոփոխություններ աշխատանքային օրենսգրքի սոցիալական գործընկերության հատվածում։



Փոխնախարարի խոսքով՝ Արհմիությունների մասին օրենքի փոփոխությունների նախնական տարբերակն արդեն կա, իսկ գործատուների միության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը կլինի առաջիկայում։ Այն կքննարկվի գործատուների միությունների հետ։



Աշխատանքային օրենսգրքի լայնածավալ փոփոխություններն Ազգային ժողովն ընդունել է այս տարվա մայիսին։ Այն ուժի մեջ կմտնի մի քանի օրից՝ հուլիսի 31-ին։ «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում քաղհասարակության ներկայացուցիչները շարունակում են մարզային քննարկումները՝ տեղեկացնելուվ Հայաստանի քաղաքացիներին կատարված փոփոխությունների և իրենց աշխատանքային իրավունքների մասին։



Մանրամասները՝ տեսանյութում https://hcav.am/dwn16-08-2023/

«Progress of Gyumri» NGO - Civil Society Development Center-ում  քննարկում ենք Աշխատանքային օրենսգրքում ներդրված իրավուն...
15/07/2023

«Progress of Gyumri» NGO - Civil Society Development Center-ում քննարկում ենք Աշխատանքային օրենսգրքում ներդրված իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմները, ինչպես աշխատողն կարող է պաշտպանել իրեն և ով կարող է օգնել պաշտպանել աշխատանքային իրավունքները։

Քննարկմանը մասնակցում են Helsinki Citizens' Assembly - Vanadzor-ի իրավաբան Հայկ Հակոբյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա-ի իրավաբան Աննա Բարիկյանը, քննարկումը վարում է Արժանապատիվ աշխատանք հիմա՛ ծրագրի համակարգող Վարդինե Գրիգորյանը:

⏳ «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակը հիմա» խորագրով քննարկումների շարքը։📌 Հ....

👥 «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում տրամադրվող իրավական աջակցության արդյունքում արձանագրվող հաջողությունն...
20/06/2023

👥 «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում տրամադրվող իրավական աջակցության արդյունքում արձանագրվող հաջողությունները շարունակվում են:
💪 ՀՔԱՎ-ի իրավական աջակցությամբ վերականգնվել է 5️⃣1️⃣ աշխատողների արդար վարձատրության իրավունքը։ Նրանց վճարվել է 11 533 693 ՀՀ դրամ։ Մանրամասները՝ մեր կայքում👇

https://hcav.am/dwn-20-06-2023/

Address

Երևան, Կոմիտաս, 32 բն. 33/Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Yerevan
0014

Alerts

Be the first to know and let us send you an email when Արժանապատիվ աշխատանք հիմա՛ Decent Work Now posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արժանապատիվ աշխատանք հիմա՛ Decent Work Now:

Share