«Արկաթ» տեխնոլոգիական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ իր առջև դնելով մի քանի կարևոր նպատակ։ Նախ՝ մեր խնդիրն է ապահովել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացումը։ Երկրորդ՝ արդի ինժեներական լուծումերի ներդրում իրականացնել Հայաստանի տնտեսության մեջ՝ այդպիսով նպաստելով մեր երկրի տնտեսության աճին։ Եվ երրորդ՝ նպաստել Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակի բարձրացմանը: Այս նպատակների
իրականացման համատեքստում հիմնադրամն իրականացնելու է տարաբնույթ ծրագրեր։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, տնօրինությունը և թիմն անելու են առավելագույնը՝ նպաստելու մեր երկրի զարգացման և հզորացման հայրենանվեր գործին։ Հիմնադրամի աշխատանքներին միանալու են ՏՏ և այլ ոլորտների ամենատարբեր բարձրակարգ աշխատակիցներ, որոնք միավորվելու են «Արկաթ»-ի գաղափարների շուրջ և գաղափարները դարձնելու են իրականություն։ Մեր առաջին նորարակական ծրագրերն արդեն իսկ քննարկումների ու նախագծման փուլում են։
Հիմնադրամի միջոցները գոյանում են կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներից, ինչպես նաև հիմնադրամի տնտեսական գործունեության արդյունքում: Տեխնոլոգիական զարգացման հիմնադրամը որդեգրել է թափանցիկության կարևորության սկզբունքը։ Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների յուրաքանչյուր լուման բացառապես ուղղվում է հիմնադրամի որդեգրած ծրագրերի իրականացմանը։ Նվիրատվություն կատարելով «Արկաթ» տեխնոլոգիական զարգացման հիմնադրամին՝ դուք նպաստում եք Հայաստանի զարգացմանը մեր երկրի համար բարդագույն ժամանակներում։